Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    Տարեգրություն  25 Ապրիլի 2024 - 16:35

    Պոտենցիալ կերպով Հայաստանը նույնպես կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի շատ արտոնյալ գինը։ Եվ մոտիկության տեսակետից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման բնույթի համագործակցություն։ Երբ մենք խոսում էինք Զանգեզուրի միջանցքի մասին, մենք չէինք նշում, որ այն դիտարկում ենք ոչ միայն որպես երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցության միջոց, այլ նաև որպես հաղորդակցման գծերի անցկացման պոտենցիալ երթուղի։ Որովհետև էլեկտրահաղորդման գծերից մեկը կարող է Հայաստանով անցնել մեր արտահանման հնարավորությունների ընդլայնման շրջանակներում։ Պոտենցիալ կերպով դա կարող է լինել նույնիսկ գազատարը:

    Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ապրիլի 23-ին ADA համալսարանում «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով միջոցառման մասնակիցների հարցերին։

    «Այսօր Նախչըվանին բնական գազ մատակարարելու համար մենք պայմանավորվել ենք Իրանի հետ։ Փաստորեն մենք Նախչըվանի համար գազը ստանում ենք Իրանից։ Հիմա մենք կառուցում և ֆինանսավորում ենք ևս մեկ խողովակաշար, որը Թուրքիայից հասնում է մինչև Նախչըվան և կմատակարարի ադրբեջանական գազը։ Բայց դա նույն բանն է, ինչ աջ ձեռքով դիպչել ձախ ականջին։ Եթե այն անցնի Հայաստանի տարածքով, ապա դա ձեռնատու կլինի բոլորի համար, հնարավորություն կտա մեծ գումարներ խնայել։ Իհարկե, կան բազմաթիվ այլ նմանատիպ հարցեր։

    Ես գիտեմ, որ Հայաստանը ցանկանում է միանալ Սևծովյան էներգետիկ մալուխին՝ լրացուցիչ էներգետիկ հզորության պատճառով։ Բայց նրանք չեն կարող դա անել, քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն կարգավորվել։ Այնտեղ ընդամենը չորս երկրներ են՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան, ինչպես նաև Բուլղարիան, որը միանում է նախագծին, և վերջ։ Այլ ճանապարհ չկա, սա կոնսենսուսային որոշում է։ Այսպիսով, խաղաղ պայմանագիրը՝ մեկնարկային կետ է:

    Մենք պետք է արդյո՞ք պլանավորենք ապագան խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո։ Իհարկե, պետք է: Մենք մի քանի անգամ մեր վրացի գործընկերների հետ քննարկել ենք եռակողմ խորհրդակցությունների հնարավորությունը՝ պարզապես տրանսպորտի, էներգետիկայի և պոտենցիալ առևտրային հարաբերությունների ոլորտում գործնական նշանակություն ունեցող հարցերի շուրջ խորհրդակցություններ սկսելու համար։ Բայց հայկական կողմն անընդհատ հրաժարվում էր, և մեր վրացի գործընկերները դա շատ լավ գիտեն։ Տարածաշրջանի երկրների հետ լավ հարաբերությունների վրա հիմնված տարածաշրջանային համագործակցություն՝ կարծում եմ, որ սա լավագույն սցենարն է Հարավային Կովկասի համար։ Մեզ մոտ, ի դեպ, արդեն գործում է համագործակցության եռակողմ ձևաչափը՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև։ Մեր նախարարները պարբերաբար հանդիպում են։ Այնպես որ այս ամենը բացարձակապես հնարավոր է։ Բայց մեզ հարկավոր է բեկում խաղաղ պայմանագրում։ Անկեղծ ասած, ոչ Վրաստանը, ոչ էլ Ադրբեջանը այսօր որևէ դժվարություն չունեն իրենց էներգետիկ կամ տրանսպորտային անվտանգության հետ կապված։ Բացառություն է կազմում միայն Հայաստանը։

    Եվ ինձ համար, անկեղծ ասած, մեծ հարց է, թե ինչու են նրանք այդքան բուռն դեմ հանդես գալիս Զանգեզուրի միջանցքին։ Նրանք այն վտանգավոր են համարում։ Նրանք ունեն ինչ-որ ֆոբիա, որը ես չեմ կարող բացատրել: Նրանք նույնիսկ դեմ են «միջանցք» բառին։ Նրանք համարում են, որ միջանցքը նշանակում է ինքնիշխանության խախտում։ Իսկ երբ մենք խոսում ենք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին, որը հատում է Ադրբեջանի տարածքը, մեզ մոտ նման ֆոբիաներ չէին ծագում, քանի որ միջանցքը հայտնի միջազգային տերմին է։ Նրանք հենց որ լսում են Զանգեզուրի միջանցքի մասին, քիչ է մնում խելագարվեն։ Դա շատ տարօրինակ է։ Բայց նորից եմ ասում, մենք պետք է մտածենք ապագայի մասին։

    Ի դեպ, սահմանների սահմանազատման և Գազախի շրջանի չորս գյուղերի վերադարձի հարցը՝ հանդիսանում է նրա հիանալի օրինակը, որ երկկողմ ձևաչափով համագործակցությունը կարող է հանգեցնել լավ արդյունքների»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

    Caliber.Az

    Դիտումներ: 149

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Ալիևը կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին

02 Մայիսի 2024 - 17:26

Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյաներին

02 Մայիսի 2024 - 17:57

Իլհամ Ալիևն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

02 Մայիսի 2024 - 09:52

Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին ԼՈՒՍԱՆԿԱՐ

01 Մայիսի 2024 - 16:18

Ալիև. Բաքուն և Երևանը սահմանազատում և սահմանագծում են անցկացնում առանց որևէ միջնորդի

01 Մայիսի 2024 - 14:45

Իլհամ Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով

01 Մայիսի 2024 - 13:55
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի զարգացումը

    04 Մայիսի 2024 - 14:18

    Խանքենդին մաքրվում է հայկական զենքից

    Նոր թվեր/ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 13:38

    Աուգեստադ. Ղարաբաղում մենք կարողացանք ավելի մոտիկից ծանոթանալ Ադրբեջանի պատմությանը

    04 Մայիսի 2024 - 12:50

    Թոմփսոն. COP29-ը Ադրբեջանի հետ արդյունավետ համագործակցության հնարավորություն է

    04 Մայիսի 2024 - 12:05

    Իլհամ Ալիևի անունից COP29-ին մասնակցելու հրավերներ է փոխանցվել ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչներին

    04 Մայիսի 2024 - 11:42

    Ադիլ Քերիմլի. Ադրբեջանը շահագրգռված է կինոյի ոլորտում Իտալիայի հետ համագործակցությամբ

    04 Մայիսի 2024 - 10:58

    ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ

    04 Մայիսի 2024 - 09:56

    ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել է COP29-ի և ականազերծման հարցերը ԱՀ բնապահպանության և տրանսպորտի նախարարների հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 09:33

    Քելլի Գալահեր. Ադրբեջանը շատ կարևոր դեր ունի որպես հյուրընկալող երկիր

    04 Մայիսի 2024 - 09:21

    Հաջիզադեն՝ Օլդին. Ձեր պնդումներում արդարություն և անաչառություն չկա

    03 Մայիսի 2024 - 18:40

    Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում

    03 Մայիսի 2024 - 18:33

    Հայտնի է դարձել Միլլի Մեջլիսի հերթական լիագումար նիստի օրը

    03 Մայիսի 2024 - 18:13

    Փաշինյանի դաշնակից. ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ

    03 Մայիսի 2024 - 18:11

    300 հայցիներ

    «Հին աշխարհի հիստերիկները»

    03 Մայիսի 2024 - 17:32

    Ադրբեջանով տարանցիկ փոխադրումներն աճել են 3 անգամ

    03 Մայիսի 2024 - 17:12

    Սուլեյմանով. Ադրբեջանը ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է աշխարհում

    03 Մայիսի 2024 - 17:06

    Հաջիև. Մինչև տարեվերջ Աղդամի շրջանի գյուղերում նախատեսվում է վերաբնակեցնել 1214 ընտանիք

    03 Մայիսի 2024 - 16:20

    Գնդակը իր տուգանային հրապարակում

    Ֆրանսիացիները պաշտպանական դիրքում են

    03 Մայիսի 2024 - 15:43

    BP-ի ներդրումներն Ադրբեջանում կազմել են 85 մլրդ դոլար

    03 Մայիսի 2024 - 15:37

    Թեյլոր. ԱԶԲ-ն բարձր է գնահատում Ադրբեջանում իրականացվող նախաձեռնությունները

    03 Մայիսի 2024 - 14:46

    Միխալկո. ԵՄ-ն մտադիր է օգնել Ադրբեջանին ականազերծման գործում

    03 Մայիսի 2024 - 14:17

    Հիքմեթ Հաջիև. Միջազգային համագործակցությունը կարևոր դեր է խաղում ականազերծման գործում

    03 Մայիսի 2024 - 13:44

    Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի մասնակիցները ժամանել են Ղարաբաղ

    03 Մայիսի 2024 - 13:32

    Նաթավան Հասանովան՝ գենդերային հավասարության և կին առաջնորդների համար ներդրումներ կատարելու մասին

    Euronews-ի ՏԵՍԱՆՅՈՒԹ

    03 Մայիսի 2024 - 13:09

    Հիքմեթ Հաջիև. Ծանոթացեք՝ «Ազերկոսմոս»-ի ղեկավարությունում պատնեշները հաղթահարող կնոջ հետ

    03 Մայիսի 2024 - 12:41

    Համաշխարհային ԶԼՄ-ները՝ Բաքվում Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի մասին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    03 Մայիսի 2024 - 12:39

    Ադրբեջանում շահագործման է հանձնվել «Խալաֆլի» սահմանային ուղեկալը

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    03 Մայիսի 2024 - 12:08

    Ռևանշիստներին ցրող փոխոստիկանապետ Հակոբյան. Ամեն ինչ ճիշտ եմ արել

    03 Մայիսի 2024 - 11:40

    Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը ժամանել է Ադրբեջան

    03 Մայիսի 2024 - 11:18

    Ադրբեջանն ու Իրանը ընդլայնում են ռազմական համագործակցությունը

    03 Մայիսի 2024 - 11:14

    «Դե լավ ոչ, դե», կամ, Փարիզի խաղադրույքը

    Էմին Գալալիի մտորումները

    03 Մայիսի 2024 - 10:46

    Ճանապարհորդ Նորվեգիայից. Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը հաշտեցման առաջին կարևոր քայլն է

    03 Մայիսի 2024 - 10:32

    Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ

    03 Մայիսի 2024 - 10:09

    Հաջիև. ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող վերածվել գործիքի մեկ մարդու ձեռքում

    03 Մայիսի 2024 - 09:54

    Ադրբեջանի հավաքականը չորրորդ մեդալն է նվաճել «Նախագահի գավաթ- 2024» միջազգային ռեգատայում

    03 Մայիսի 2024 - 09:29

    Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ականային սպառնալիքի իրավական գնահատման հարցում համագործակցության հեռանկարները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    03 Մայիսի 2024 - 09:22

    Ադրբեջանի և Թուրքիայի օմբուդսմենները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցությունը

    03 Մայիսի 2024 - 09:14

    ԿԸՀ ղեկավար. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամկետները կարող են հետաձգվել

    02 Մայիսի 2024 - 19:58

    Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյաներին

    02 Մայիսի 2024 - 17:57

    Համաշխարհային կրոնական առաջնորդներն ընդունել են Շուշայի հռչակագիրը

    02 Մայիսի 2024 - 17:51

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ