Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Եթովպիային
24 Հունիսի 2024 15:47
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ցավակցություն է հայտնել Եթովպիային։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է X սոցիալական ցանցում Ադրբեջանի ԱԳՆ հրապարակման մեջ։
«Խորապես վշտացած ենք Եթովպիայի Գոֆա շրջանում սողանքների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի լուրով։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, Եթովպիայի կառավարությանը, տուժածերին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է հրապարակման մեջ։
Վերջին տվյալներով՝ Եթովպիայում սողանքի հետևանքով զոհվածների թիվը մոտենում է 300 մարդու։ Երկրի հարավում գտնվող Գեզե Գոֆա շրջանում հորդառատ անձրևների ժամանակ սողանքներ են տեղի ունեցել։ Տարածաշրջանում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Caliber.Az
Դիտումներ: 95