twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Հայաստան ամեն գնո՜վ Քվեարկության գաղտնիքները

02 Նոյեմբերի 2024 12:11

Հայտարարվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովը հյուրընկալող հաջորդ երկիրը: 2026 թվականին  ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի հյուրընկալող կդառնա Հայաստանը։ Ավելի վաղ մենք արդեն գրել ենք Բաքվում COP29-ի և Երևանում COP17-ի միջև տարբերության մասին։ Իսկ այս նյութում մենք ուշադրություն կդարձնենք այն կարևոր նրբություններին, թե ինչու հատկապես Հայաստանն է ընտրվել որպես այս միջոցառման հյուրընկալող։
 
Ի՞նչ է պետք իմանալ առաջին հերթին: Չնայած նրան, որ սոցցանցերի հայկական հատվածը ուրախությամբ զեկուցում է այն մասին, որ Հայաստանի թեկնածությունը հավաքել է մի ամբողջ 65 ձայն՝ Caliber.Az-ի տվյալներով, Երևանը COP17-ը  ստացել է՝ ԵՄ-ի, հատկապես Ֆրանսիայի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության ակտիվ աջակցությամբ։ Գործի են դրվել բոլր դիվանագիտական ռեսուրսները, որպեսզի այս իրադարձությունը տեղի ունենա ոչ թե ինչ-որ տեղ, այլ հատկապես Հայաստանում։
 
Ինչո՞ւ։ Փաստն այն է, որ 2025-2026 թվականներին Բաքվում կանցկացվեն մի շարք կարևոր միջոցառումներ։ Այս շարքում հարկ է նշել Քաղաքային զարգացման համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանը, Իսլամական համագործակցության կազմակերպության XVI իսլամական գագաթնաժողով - 2026-ը, Տիեզերական տեխնոլոգիաների միջազգային կոնֆերանս STC 2025-ը և այլն: Բացի այդ, արդեն այս ամիս Բաքվում կանցկացվի COP29-ը: Այլ կերպ ասած, Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում գրեթե բոլոր կարևոր միջոցառումների կենտրոնը։ Եվ սա, ինչպես դժվար չէ կռահել, ձեռնատու չէ Արևմուտքի որոշ շրջանակներին, որոնք ամեն ջանք գործադրեցին, որպեսզի COP17-ն անցկացվի հատկապես Հայաստանում՝ գործադրելով, ինչպես արդեն նշվեց, բոլոր մատչելի ռեսուրսները։ Այսինքն, «քարերի երկրին» աջակցություն է ցուցաբերվում ոչ միայն տեղեկատվական և ռազմական ոլորտներում, այլ նաև ակտիվորեն  իրականացվում է դիվանագիտական մակարդակով։ Առավել ևս, կարելի է ասել, որ Հայաստանում COP17-ի դեպքում սա նրանց, այսպես ասած, հեղինակություն ձեռք բերելու փորձն է, առաջին հերթին, հարեւան Վրաստանի իրադարձությունների ֆոնին, որտեղ երկիրը ապակայունացնելու Արևմուտքի ծրագրերը ձախողվեցին, և երկրորդը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների անհավասարակշռության, որը հրաժարվել է լինել հնազանդ գործիք արտատարածաշրջանային ապակառուցողական ուժերի ձեռքում։ Ուստի բոլոր ռեսուրսները նետվեցին Հայաստանին աջակցելու համար, որը փաստորեն մնացել է նրանց վերջին հույսը տարածաշրջանում։
 
Դրանով հանդերձ մենք չենք նսեմացնում COP17-ի կարևորությունը: Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության համաժողովը ունի կարևոր մշանակություն, ինչպես և ցանկացած միջոցառում, որտեղ քննարկվում և լուծվում են բնապահպանական խնդիրները: Միաժամանակ, հաշվի առնելով ներկայումս հայաստանյան մեդիա տարածքում նկատվող էյֆորիան, հարկավոր է ուշադրությունը լարել նրա վրա, որ COP29-ը և COP17-ը՝ բոլորովին տարբեր մասշտաբի միջոցառումներ են։ COP17-ը կենտրոնացված է՝ բնության և կենսաբազմազանության պաշտպանության, ինչպես նաև էկոհամակարգերը դեգրադացիայից պաշտպանելու ուղիների որոնման վրա, իսկ COP29-ը հանդիսանում է «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի» մի մաս: Սա շատ ավելի մասշտաբային միջոցառում է, որը կենտրոնացած է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարի վրա, որտեղ երկրները պետք է քննարկեն և համաձայնեցնեն արտանետումները նվազեցնելու իրենց պարտավորությունները, ինչպես նաև գտնեն առավել խոցելի երկրների ֆինանսավորման և աջակցման մեխանիզմներ: Հայաստանում COP17-ին սպասվում են հատկապես կենսաբազմազանության և էկոհամակարգերի հարցերի վրա կենտրոնացող մասնագետներ և քաղաքական գործիչներ: Սա ավելի նեղ ոլորտ է, թեև դրա նշանակությունը նույնպես բարձր է կլիմայի փոփոխության համատեքստում։ Բաքվում COP29-ը, ընդհակառակը,  կհավաքի շատ ավելի համատարած լսարան՝ ներառյալ նախագահներին, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, հետազոտական հաստատությունների ղեկավարներին, կլիմայի ակտիվիստներին, գործարարներին և տնտեսագետներին:
 
Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն վիթխարի ռեսուրսներն ու ջանքերը, որոնք Ֆրանսիան և Հայաստանի մյուս խնամակալները ներդրել են COP17-ի հյուրընկալող նրա ընտրվելու մեջ, կարելի է ակնկալել, որ մինչև 2026 թվականը մարդկությունը վստահորեն կապրի բնության հետ ներդաշնակության մեջ: Չէ որ հենց այդ պատճառով է Հայաստանն ընտրվել որպես այս միջոցառման հյուրընկալող, այլ ամենևին էլ ոչ հակակշիռ Ադրբեջանին և Արևմուտքի որոշ ուժերի աշխարհաքաղաքական շահերին: Կատակ է, իհարկե, բայց նման ռեսուրսներ են վատնվել...

Caliber.Az
Դիտումներ: 369

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

237
23 Ապրիլի 2025 09:38
2

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

225
23 Ապրիլի 2025 11:17
3

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

179
24 Ապրիլի 2025 14:48
4

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

149
23 Ապրիլի 2025 23:10
5

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

132
24 Ապրիլի 2025 09:21
6

ԵՄ լրտեսական առաքելությունը

131
23 Ապրիլի 2025 09:17
7

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

123
24 Ապրիլի 2025 18:06
8

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

111
24 Ապրիլի 2025 09:36
9

Մուսաևը՝ Գուտերեշին. Հայաստանում ռասիստներին և ռազմական հանցագործներին պատվում են որպես հերոսների

100
24 Ապրիլի 2025 14:22
10

Բաքվի դատարանը և հայկական դատական մեքենան դիմակազերծում են Երևանը Հայաստանի իշխանության երկերեսանիությունը

66
25 Ապրիլի 2025 18:42
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading