twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ֆարհադ Մամեդով. Որոշվել ​​են հայկական պատվիրակության Ադրբեջան այցի ժամկետները

18 Նոյեմբերի 2025 15:32

Հաջորդ վեց ամիսների ընթացքում սպասվում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի շարք այցելություններ Հայաստան՝ որը կդառնա սկսված երկկողմ երկխոսության գործընթացի շարունակությունը:
 
Այս մասին Report-ին հայտարարել է Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը՝ Բաքվում Ադրբեջան-ԱՄՆ առաջին  ուղեղային կենտրոնների ֆորումի հարթաակներում։
 
Նրա խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության հոկտեմբերի 22-ին Հայաստան իրականացված այցը փոխգործակցության ավելի լայն ծրագրի մաս էր կազմում։
 
«Մեր այցելությունը միանգամյա գործողություն չէր, այն  գործունեության մաս է հանդիսանում, որը ներառում  է՝ ադրբեջանական պատվիրակությունների ապագա այցելություններ Հայաստան և հայկական պատվիրակությունների այցեր Ադրբեջան։ Հետևաբար, սպասվում է, որ մենք առնվազն մի քանի անգամ կայցելենք Հայաստանի Հանրապետություն՝ մոտակա վեց ամիսների ընթացքում։ Հնարավոր է՝ խոսք կգնա  ոչ միայն մայրաքաղաքի, այլև առանձին տարածաշրջանների մասին։
 
Մամեդովը ընդգծել է, որ հայկական պատվիրակության այցը Ադրբեջան պլանավորվում է տարեվերջին, և արդեն որոշվել են կոնկրետ ամսաթվերը։
 
«Գործընթացը կիրականացվի մոտ ժամանկներում։ Հանրությունը ժամանակին կտեղեկացվի ժամանման, քննարկումների ընթացքի և դրանց արդյունքների մասին։ Մեզ համար կարևոր է ոչ միայն հանդիպումների փաստը, այլև  ռեալ  արդյունքները. քննարկվելիք թեմաները և կոնկրետ նախագծերի իրականացումը», - ընդգծել է փորձագետը։
 
Նա հավելել է, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի ինչպես ադրբեջանական աշխատանքային խմբի, այնպես էլ իշխանության բարձրաստիճան  ներկայացուցիչների հետ:

Caliber.Az
Դիտումներ: 175

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading