twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ցուցաբերել Քենիայի դպրոցին

27 Հունվարի 2026 10:45

Ադրբեջանի և Քենիայի միջև դինամիկ զարգացող հարաբերությունների շրջանակներում, Արտաքին գործերի նախարարության Միջազգային զարգացման օգնության գործակալությունը (AIDA) կրկին 20,000 դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել՝ այս երկրի Վիհիգա նահանգի Սուրբ Ուրսուլա յի անվան Չամականգայի հատուկ դպրոցին։
 
Ինչպես AZERTAC-ին հայտնել են Քենիայում Ադրբեջանի դեսպանատնից հունվարի 26-ին դպրոցում տեղի է ունեցել՝ AIDA մարդասիրական օգնության հանձնման արարողությունը։ Արարողությանը մասնակցել են՝ Վիհիգա նահանգի փոխնահանգապետ Վիլբերֆորս Կիտիեզոն, Քենիայում Ադրբեջանի դեսպան Սուլթան Հաջիևը, Վիհիգա նահանգի կոմիսար Ֆլորենս Սիտավան, Քենիայի կրթության նախարարության պաշտոնատար անձինք  և հասարակայնության ներկայացուցիչներ։
 
Արարողությանը ելույթ ունենալով՝ Ս. Հաջիևը ընդգծել է ներառական կրթության կարևորությունը՝ որպես կայուն զարգացման և հավասարության հիմնական բաղադրիչ։ Նա պատմել է Քենիայում և մյուս  աֆրիկյան երկրներում կրթության, երիտասարդության հնարավորությունների ընլայնման, մշակույթի և առողջապահության ոլորտներում Ադրբեջանի գործունեության մասին՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի և AIDA-ի միջոցով։
 
Վիհիգա նահանգի փոխնահանգապետ Վիլբերֆորս Կիտիեզոն բարձր է գնահատել AIDA-ի մարդասիրական աշխատանքը Քենիայում՝ որպես Ադրբեջանի կայուն զարգացման և Հարավ-Հարավ համագործակցության նկատմամբ նվիրվածության ցուցադրություն, և շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը ցուցաբերած օգնության համար: Նշելով «Հեյդար Ալիևի անվան միջազգային կրթական դրամաշնորհային» ծրագրի շրջանակներում կենիացի երիտասարդներին տրամադրվող կրթական կրթաթոշակները, նա ասել է, որ այդ կրթաթոշակները կարևոր ներդրում են՝ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և գործընկերության ամրապնդման գործում:

Caliber.Az
Դիտումներ: 82

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading