twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Բաքուն և Աշգաբադը բանակցություններ են վարել ծովային փոխադրումների վերաբերյալ

28 Հունվարի 2026 11:28

Բաքվում տեղի է ունեցել՝ «Թուրքմենբաշի միջազգային ծովային նավահանգստի» տնօրեն Պարահաթ Ջումաևի գլխավորած թուրքմենական պատվիրակության և «Բաքվի միջազգային ծովային նավահանգիստ» ԲԲԸ տնօրեն Էլդար Սալահովի աշխատանքային հանդիպումը։
 
Ինչպես հղորդում է Report-ը՝ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությանը հղումով, կողմերը քննարկել են՝ Թուրքմենբաշիի, Բաքվի, Փոթիի, Բաթումիի և Կոնստանցայի նավահանգիստներով բեռնահոսքի ավելացման հեռանկարները։
 
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Թուրքմենստանն ու Ադրբեջանը հետևողականորեն ամրապնդում են իրենց ռազմավարական գործընկերությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Թուրքմենբաշիի և Բաքվի (Ալաթ) նավահանգիստների միջև լոգիստիկայի զարգացմանը։ Մասնավորապես, քննարկվել են՝ Կասպից ծովով բեռնափոխադրումների ավելացման, տրանսպորտային կապերի ընդլայնման և Միջին միջանցքի զարգացման միջոցառումները՝ փոխադարձ ապրանքաշրջանառության աճի պայմաններում։
 
Կողմերը նաև նշել են, որ վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել սահմանային և մաքսային ընթացակարգերի պարզեցման գործում, իսկ ծովային և երկաթուղային ծառայությունների սակագների իջեցումը նպաստել է՝  մուլտի մոդալ փոխադրումների աճին և տարանցիկ կոնտեյներային փոխադրումների ավելացմանը։

Caliber.Az
Դիտումներ: 103

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading