twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ

29 Հունվարի 2026 14:34

Ադրբեջանը առաջարկել է սկսել՝ Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիների համար առանց վիզայի  մուտքի ռեժիմ սահմանելու գործընթացը։
 
Report-ի փոխանցմամբ, այս մասին Sarajevo Times հրատարակությանը  տված հարցազրույցում հայտնել է՝ Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիևը։
 
«Ադրբեջանը վճռականորեն աջակցում է համագործակցությանը, փոխադարձ հարգանքին և խաղաղ զարգացմանը։ Մենք Բոսնիա և Հերցեգովինան համարում ենք բարեկամական և կարևոր գործընկեր և վստահ ենք, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ  երկու երկրների և ապագա սերունդների։ Այս համատեքստում Ադրբեջանը ձգտում է հետագայում խրախուսել մեր երկրների միջև զբոսաշրջության և գործարար ակտիվության զարգացումը՝ ճանաչելով դրանց կարևոր դերը մարդկանց մերձեցնելու և քաղաքացիների համար շոշափելի օգուտներ ստեղծելու գործում։ Ադրբեջանն առաջարկել է սկսել՝ Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիների համար առանց վիզայի  մուտքի ռեժիմ սահմանելու գործընթացը, որը զգալիորեն կնպաստի ճանապարհորդությանը, զբոսաշրջությանը և սոցիալական փոխանակմանը», - ասել է նա։
 
Նրա ւոսքով՝ երկու երկրներն էլ հանձնառու են՝ խորացնել երկկողմ հարաբերությունները, ավելացնել բարձր մակարդակի այցելությունների հաճախականությունը, անցկացնել կանոնավոր քաղաքական խորհրդակցություններ և ստեղծել տնտեսական գործընկերության համատեղ հանձնաժողով։

 

Caliber.Az
Դիտումներ: 199

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading