twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Փաշինյանի վիճակը ոչ պակաս ծանր է, քան Սադաթի վիճակը՝ Քեմփ Դեյվիդից հետո» Սադադդինովը և Հովհաննիսյանը՝ Caliber.Az կայքում

20 Նոյեմբերի 2025 10:36

«Արևելքից դեպի արևմուտք երկաթուղու մասով մեր ընկալումն ու ցանկությունը կայանում է նրանում, որ երկաթգծի երթուղին պետք է լինի այսպիսին. Ադրբեջանից մինչև Մեղրի, ապա՝ Նախչըվան, իսկ հետո՝ Երասխ։ Այնուհետև այն պետք է շարունակվի մինչև թուրքական սահմանը՝ Ախուրիկը»։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «Խաղաղության խաչմերուկ.  զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովում իր ելույթում։
 
«Մեզ մնացել է վերականգնել բոլորովին փոքր հատված,  մենք արդեն սկսել ենք դրա վրա աշխատանքը», - նշել է Փաշինյանը։
 
Նա ընդգծել է, որ Ադրբեջանում արդեն սկսվել է Կարս-Դիլիջու, այսինքն Կարսից մինչև Նախչըվան երկաթուղու շինարարությունը։
 
«Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը՝ մի քանի միլիարդ դոլար ծախսերից խուսափելու հնարավորություն է, երբ հնարավոր կլիներ նույն երթուղին ապահովել այստեղ՝ Ախուրիկ-Երասխ երթուղու միջոցով, և, իհարկե, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
 
Փաշինյանը նորից հիշատակել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դերը ընթացող գործընթացներում. «Իհարկե, հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը նախորդ ժամանակահատվածում ունեցել է բավականին դրական առաջընթաց, բայց կային նաև ակնհայտ դժվարություններ։ Այս համաձայնությանը հասնելու որոշիչ գործոնը դարձավ նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությունը։
 
Մեր ժամանակացույցը հետևյալն է. մինչև տարեվերջ ամփոփել իրավական հարցերը՝ արդեն ձևակերպված տեքստի հետ; 2026 թվականի առաջին կեսին՝ ընդունել դրանից բխող բոլոր որոշումները; իսկ  2026 թվականի երկրորդ կեսին՝ սկսել շինարարական աշխատանքները։ Ոչինչ չի խանգարում նախագծի իրականացմանը, քանի որ բոլոր վիճելի հարցերը արտացոլված են Վաշինգտոնի հռչակագրում։ Մեզ մնում է միայն իրականացնել համաձայնագիրը», - ասել է վարչապետը։
 
Փաշինյանի խոսքով, Զանգեզուրի միջանցքի, նրա երկաթուղային բաղադրիչի վերականգնման իրական աշխատանքները կսկսվեն միայն 2026 թվականի երկրորդ կեսին՝ այսինքն արդեն Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո։
 
Բայց ի՞նչ կլինի նախագծի հետ, եթե 2026 թվականին իշխանությանը վերադառնան նախկին իշխող ուժերը՝ ներկայիս ռևանշիստական ընդդիմությունը։ Նրանք ընդհանրապես կհամաձայնվե՞ն վերականգնել Մեղրիի հատվածով անցնող երկաթուղին։
 
Այդ մասին  Caliber.Az-ի հետ իրենց մտքերով կիսվել են հայտնի փորձագետները։ 
 
Քաղաքական մեկնաբան Մուրադ Սադադդինովը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանի զինված ուժերում կային չափից ավել Փաշինյանի նկատմամբ ընդիմադիր տրամադրված զորապետեր, երբ գոյություն ուներ գործող եկեղեցու լայն ցանց, երբ ընդդիմադիր կուսակցությունները ուժեղ էին և ունեին հակաքարոզչական հզոր թեմա, նրանք միևնույն է չկարողացան նրան ոչ հաղթել ընտրություններում, ոչ էլ տապալել։
 
«Դրանից հետո, երբ մենք վերականգնեցինք Խանքենդիի վերահսկողությունը և լիովին վերականգնեցինք մեր ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը, նրանք նորից փորձեր ձեռնարկեցին։ Եվ դարձյալ դա ոչնչի չհանգեցրեց։ Մենք նույնիսկ որևէ լուրջ գործողություն չտեսանք։
 
Այս ամենից հետո՝ նրանք ինչպե՞ս կարող են տապալել Փաշինյանին և  այժմ գալ իշխանության։
 
Առավել ևս, որ վարչապետն ընտրությունների նախաշեմին արդեն հետևողականորեն վերացնում է բոլոր հնարավոր վտանգները։ Մենք տեսանք, թե ինչպես է նա չեզոքացման գործողություններ անցկացնում եկեղեցական հոգևորականների դեմ, որոնք կառավարվում են արտաքին ուժերի կողմից; ինչպես է նա զտումներ իրականացրել բանակում; ինչպես է նա չեզոքացնում նախկին նախագահների շուրջ ռևանշիստներին։ Սրանք դատական գործընթացներ են, ձերբակալություններ և այլն։ Այսինքն, Փաշինյանը հետևողականորեն պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
 
Եվ ես կասեմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը, ինչպես 44-օրյա պատերազմից հետո քվեարկել է նրա օգտին, այնպես էլ հիմա կքվեարկի նրա օգտին։ Որովհետև մարդիկ հասկանում են. նախկին ռևանշիստ նախագահները երկիրը հասցրին անելանելի վիճակի, երկիրը հասցրին պատերազմի։ Սա Հայաստանին ոչ մի լավ բան չբերեց։
 
Իսկ Փաշինյանի դիրքորոշումը, նրա ներկայիս քաղաքականությունը հարևանների նկատմամբ նրանց Հարավային Կովկասում Հայաստանի նորմալ գոյության հույսեր է տալիս», - համարում է փորձագետը։
 
Իսկ ինչ վերաբերվում է Զանգեզուրով անցնող երկաթուղուն և ճանապարհներին՝ Սադադդինովը նշել է, որ դրանց բացմամբ հետաքրքրված են հետևյալ ուժերը. Ամերիկայի Միացիալ Նահանգները, Եվրոպական Միությունը, Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Չինաստանը։
 
«Եվ ահա պատկերացրեք. մի կողմում փոքրիկ Հայաստանն է, իսկ մյուս կողմում՝ այդքան հզոր շահագրգիռ կողմեր։ Հետևաբար, կարծում եմ, որ Հայաստանում ռևանշիստների իշխանության գալու որևէ հեռանկարի մասին խոսք չի գնում։ Այո, պարզապես դատարկախոսություն, ինչ-որ խոսակցություններ։ Լրագրողները, ըստ երևույթին, նույնպես տեղեկատվություն են նետում սենսացիանների համար։ Այո, կան արտաքին ուժեր, որոնք հետաքրքրված են դրանով, և նրանց լրագրողները նույնպես խոսում են դրա մասին։ Բայց մենք տեսնում ենք, որ 44-օրյա պատերազմից հետո հինգ տարվա ընթացքում նրանք որևէ արդյունքի չեն հասել այս նպատակները առաջ մղելու հարցում։
 
Հետևաբար, խոսել այն մասին, որ Հայաստանում կարող են իշխանության գալ ռևանշիստները, իսկ  ճանապարհի բացման հետ կապված կարող են խնդիրներ լինել՝ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Սա երբեք չի լինի։
 
Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կլինի այսպես. Փաշինյանը կհաղթի ընտրություններում, խորհրդարանը կմաքրի ռևանշիստական ուժերի մնացած ներկայացուցիչներից, և արդեն ընտրություններից հետո կսկսվի շինարարությունը Զանգեզուրում։ Փաշինյանը ավելի լուրջ միջոցներ կձեռնարկի նախկին նախագահների և նրանց շրջապատի դեմ՝ այն հանցագործությունների հետ համապատասխան, որոնք նրանք կատարել են։ Ես համոզված եմ դրանում։ Նրանցից շատերը կնստեն բանտում։ Մենք դա կտեսնենք»,- համոզված է Սադադդինովը։
 
Հայաստանի Քաղաքագետների ասոցիացիայի նախագահ, քաղաքագիտության դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը նշել է, որ լրագրողները չպետք է ի ուրախություն Նիկոլ Փաշինյանի ընդիմախոսների՝ «ղարաբաղյան շարժման» շարունակության և Ադրբեջանի հետ առճակատման կողմնակիցներին ՝ ավելորդ անգամ օգտագործեն «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը։ 
 
«Մանավանդ, որ Ադրբեջանն ու Հայաստանը ի դեմս իրենց ղեկավարների և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո, պայմանավորվել են այս տարանցիկ երթուղու պաշտոնական անվանման՝ «Թրամփի երթուղու» վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը բոլորովին էլ ոչ պատահական է բազմիցս պնդել հրաժարվել «միջանցք» տերմինից։ Փաստն այն է, որ մեր վարչապետը իսկապես մեծ դժվարություններ է ունենում իր ընդդիմախոսների հետ բանավեճերում, ովքեր ամեն կերպ փորձում են դիվայինացնել նախագահ Թրամփի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը՝ Ադրբեջանին վերագրելով չար մտադրություններ, իսկ Փաշինյանին՝ այդ մտադրություններին համաձայնություն։
 
Նրանք պնդում են, որ Բաքուն պատահականորեն չի կառչում «միջանցք» տերմինից, քանի որ հիմնվում են այսպես կոչված Դանցիգյան միջանցքի հետ պատմական անալոգիայի վրա և իբր մտադիր են Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Դանցիգյան քաղաքական ճգնաժամի օրինակով, մոտ ապագայում սանձազերծել Զանգեզուրի քաղաքական ճգնաժամ և նույնիսկ հարձակվել Հայաստանի վրա...», - բացատրել է քաղաքագիտության դոկտորը։
 
Նրա խոսքով, հայկական ընդդիմադիր դիսկուրսի այդքան մանրամասն նկարագրությունը անհրաժեշտ է այն հասկանալու համար, թե ներքաղաքական ոլորտում ինչպիսի դժվարությունների հետ է բախվում Նիկոլ Փաշինյանը և որքան կարևոր է ականջ դնել՝ պատմական ասոցիացիաներ առաջացնող տերմինից հրաժարվելու նրա կոչին։
 
«Չէ-որ վարչապետ Փաշինյանին իսկապես սպասվում  են միանգամայն դժվար փորձություններ. խորհրդարանական ընտրություններ՝ հազարավոր ղարաբաղցի հայերի շրջանում շարունակվող խռովությունների պայմաններում, որոնք նրան մեղադրում են իրենց շահերը դավաճանելու մեջ; Հայ Առաքելական Եկեղեցու ավագ հոգևորականության հետ ամենասուր բախման պայմաններում, որին աջակցում է, ինչպես ասում են ժողովրդի մեջ՝ «հայ Իվանիշվիլի»  միլիարդատեր Սամվել Կարապետյանը; Կրեմլի հետ հարաբերություններում կուլիսային լարվածության պայմաններում... Եվ այս պայմաններում, իհարկե, Փաշինյանը ստիպված է հենվել բացառապես իր գործընկերների՝ Վաշինգտոնյան համաձայնագրերի համահեղինակների՝ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի աջակցության վրա։ Նրա այսօրվա վիճակը ոչ պակաս ծանր է, քան Անվար Սադաթի վիճակը Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի ստորագրումից հետո։ Դրա վկայությունն է՝ կոշտ ներքաղաքական բռնաճնշումները, որոնց օգնությամբ Նիկոլ Փաշինյանը ձգտում է պաշտպանվել Սադաթի նույն ճակատագրից։
 
Ես հեռու եմ խուճապի բորբոքման մտքից, բայց պետք է ասեմ, որ այսօր անհրաժեշտ է դրսևորել նրբանկատություն, զգուշություն և իմաստություն, որպեսզի  ջուր չլցնել այն ուժերի ջրաղացին, որոնք ձգտում են անվստահություն և թշնամանք սերմանել մեր ժողովուրդների միջև։ Վերջերս, ելույթ ունենալով հայկական «Նոյյան տապան ռուսերեն» հեռուստածրագրում, ես բարձրաձայն պահանջեցի բացել մեկնաբանությունների հնարավորությունը, ինչը նախկինում բացառվել էր խմբագրության կողմից՝ անընդհատ վեճերից և փոխադարձ վիրավորանքներից խուսափելու համար։ Եթե նայեք, ապա կտեսնեք, որ իմ ելույթի վերաբերյալ հարյուրավոր մեկնաբանությունների մեջ չկա ոչ մի բացասական մեկնաբանություն։
 
Մարդիկ՝ հայերը և ադրբեջանցիները, ինձ շնորհակալություն են հայտնում նրա համար, որ ես խոսում եմ մեր երկրների հարաբերություններում խաղաղության, բարիդրացիության և տնտեսական ինտեգրման անհրաժեշտության մասին։ Մենք պետք է ստեղծենք մի մթնոլորտ, որտեղ մեր երկրներում ոչ մի ներքաղաքական ցնցում չի կարող բացասական հետևանքներ ունենալ մեր համատեղ ծրագրերի իրականացման համար։ Չէ որ «Թրամփի ճանապարհը», վիթխարի աշխարհաքաղաքական նախագիծ է, որը Եվրոպան կմիավորի Ասիայի հետ, և մեզ՝ ադրբեջանցիներին ու հայերին՝ միասին սպասվում է վճռորոշ դեր դրա իրականացման գործում», - եզրափակել է Հովհաննիսյանը։

Caliber.Az
Դիտումներ: 270

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

2026 թվականի ընտրություններ. Արդյո՞ք հայ հասարակությունը կհետևի ռազմական հանցագործին Քոչարյանը երազում է իշխանության մասին

173
08 Դեկտեմբերի 2025 18:51
2

Փաշինյանը ընդդեմ Գարեգին II-ի. Ինչպե՞ս կավարտվի գոտեմարտը Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

128
08 Դեկտեմբերի 2025 18:34
3

Ադրբեջանում կավելացվե՞ն պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը

111
09 Դեկտեմբերի 2025 14:05
4

Հարավային Կովկասում նոր իրողություններ և ստատուս քվոն ձևավորվում են արդար խաղաղության հայեցակարգի հիման վրա. Հաջիև

101
08 Դեկտեմբերի 2025 08:54
5

Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու վերաբերյալ ԼՈՒՍԱՆԿԱՐ

94
09 Դեկտեմբերի 2025 11:47
6

ԵՄ-ն թիրախավորում է խաղաղությունը Հարավային Կովկասում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

86
09 Դեկտեմբերի 2025 10:46
7

ԵՄ-ն փորձում է սեպ խրել Բաքվի և Երևանի երկխոսության մեջ Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

85
09 Դեկտեմբերի 2025 21:39
8

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

64
10 Դեկտեմբերի 2025 11:16
9

Յուրաքանչյուր երկրորդ երեխա ուզում է փախչել Ռուսաստանից. Միզուլինա

56
08 Դեկտեմբերի 2025 10:07
10

Սա տարածաշրջանային Քեմփ Դեյվիդ է Հարավային Կովկասի համար Հաջիևը՝ Դոհայում հետհակամարտային գործընթացների մասին

56
08 Դեկտեմբերի 2025 15:59
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading