twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Վեցյակի» ձևաչափ՝ աշխարհաքաղաքականության նոր գործոն Փորձագետները՝ Caliber.Az կայքում

19 Նոյեմբերի 2025 13:32

Աշխարհաքաղաքական ինտեգրման աշխարհում առանձնահատուկ իրադարձություն՝ հենց այսպիսի խոսքերով են վերլուծաբանները բնութագրում մինչ այդ Կենտրոնական Ասիայի պետությունների միջև բացառապես ներտարածաշրջանային երկխոսության առարկա հանդիսացող՝ Խորհրդատվական հանդիպումների ձևաչափին Ադրբեջանի Հանրապետությանը որպես լիիրավ մասնակից ընդունելու մասին՝  Կենտրոնական Ասիայի երկրների որոշումը։
 
Այսպիսով, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև սերտ համագործակցությունը հասել է նոր, վերտարածաշրջանային մակարդակի և ձեռք է բերել առանձնահատուկ աշխարհաքաղաքական նշանակություն։ Այդ մասին նշելով՝ Խորհրդատվական հանդիպման 7-րդ նստաշրջանում, Ուզբեկստանի նախագահը այս իրադարձությունը անվանել է՝ «պատմական օր մեր եղբայրական ժողովուրդների համար և ռազմավարական քայլ»։
 
Իսկ այդ որոշման մասին ի՞նչ են մտածում ուզբեկստանցի փորձագետները։ Նոր ձևաչափից ինչպիսի՞ օգուտ կստանան Ադրբեջանը և «Կենտրոնական Ասիայի հնգյակի» երկրները։ Caliber.Az-ի այս հարցերին պատասխանում են միջազգային քաղաքագետը և անկախ փորձագետը։
 
Այսպես, պատմաբան, միջազգային քաղաքագետ Ռանոխոն Աբդուլլաևայի կարծիքով, միանգամայն հատկանշական է, որ «Կենտրոնական Ասիայի հնգյակի» մինչև «Կենտրոնական Ասիա +Ադրբեջան», այսինքն՝ լիարժեք «վեցյակի ձևաչափ» ընդլայնմանը միաձայն աջակցել են բոլոր պետությունների ղեկավարները, դրանով հանդերձ նշելով, որ այս մոդելը կնպաստի՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ինտեգրացիայի հետագա ամրապնդմանը և տնտեսական, սոցիալական ու մշակութային փոխազդեցության  շարունակական մեխանիզմի ստեղծմանը։
 
«Ադրբեջանի Հանրապետությունը կարևոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դիրք է զբաղեցնում Հարավային Կովկասի երկրների շարքում, հետևաբար Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի միջև ռազմավարական կապերի նման ամրապնդումը նշանակում է նրանց միջև նոր, որակական կամրջի ստեղծում, որի նմանը դեռևս չի եղել։ Եվ սա անմիջականորեն կընդլայնի տարածաշրջանային ինտեգրացիան, և Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի տարածաշրջանները կվերածվեն՝ Եվրոպայի ու Ասիայի միջև էլ ավելի կարևոր կապող օղակների։ Միևնույն ժամանակ, այս ձևաչափը մի շարք նոր հնարավորություններ է ստեղծում Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում նաև Ուզբեկստանի համար», - ասել է նա։
 
Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի ներգրավմամբ կընդլայնվի Կենտրոնական Ասիայի ձևաչափի աշխարհագրական և տնտեսական շրջանակը, կընդլայնվեն մասնակից երկրների տրանսպորտային, տարանցիկ և լոգիստիկ հնարավորությունները, ինչպես նաև նրանց առևտրատնտեսական և ներդրումային հնարավորությունները կմեծանան։
 
«Ադրբեջանի մասնակցությամբ Ուզբեկստանը և Կենտրոնական Ասիայի մյուս երկրները կհաստատեն նոր տնտեսական կապեր։ Օրինակ, տրանսպորտային միջանցքների արդյունավետ օգտագործումը թույլ կտա ավելացնել Ադրբեջանի տարածքով տարանցիկ եկամուտները և ապրանքի արտահանումը կդարձնի ավելի հարմար։ Բացի այդ, անվտանգության և կայունության հարցերում Կենտրոնական Ասիայի պետությունները ձգտում են ընդլայնել քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը Բաքվի մասնակցությամբ։
 
Հանդիպմանը ընդունված Տարածաշրջանային անվտանգության, կայունության և զարգացման հայեցակարգը, ինչպես նաև 2026-2028 թվականների  տարածաշրջանային անվտանգության ռիսկերի և դրանց կանխարգելման միջոցառումների ցանկը հիմք կստեղծեն՝ ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարի համատեղ ռազմավարությունների մշակման համար: Նման փոխազդեցությունը տարածաշրջանում կստեղծի կայուն քաղաքական և տնտեսական իրավիճակ և կընդլայնի Ուզբեկստանում ներդրումների և զարգացման հնարավորությունները: Ինչպես նաև կարևոր է նաև մեկ այլ կետ՝ պայմաններ կձևավորվեն ինստիտուցիոնալ և կազմակերպչական զարգացման համար։
 
Նախագահ Շավքաթ Միրզիյոևը առաջարկել է ստեղծել «Կենտրոնական Ասիայի համայնք» և աջակցություն է հայտնել՝ դրա վերափոխմանը միասնական ռազմավարական տարածաշրջանային կազմակերպության: Մշտական քարտուղարության և Ավագանու նման մարմինների ձևավորումը կհաստատի տարածաշրջանային կառավարումը: Ինքնին հասկանալի է, որ մեր երկրների միջև մշակութային, հումանիտար և դիվանագիտական կապերը  այժմ նույնպես լրացուցիչ խթան են ստացել, դրանք հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել, միայն շատ ավելի ինտենսիվորեն», - ընդգծել է քաղաքագետը։
 
Նրա կարծիքով, մասնակից պետությունների միջև մշակութային, պատմական և կրոնական ընդհանրությունները նպաստում են փոխադարձ երկխոսության խորացմանը։ Սա հնարավորություն կտա՝ համատեղ զարգացնել տարածաշրջանում գիտական, կրթական և հումանիտար նախագծեր, ինչպիսիք են պատմական ժառանգության պահպանումը, ուսանողների փոխանակումները և մշակութային միջոցառումները։
 
«Առանձին ուզում եմ անդրադառնալ փոխգործակցության ասպեկտին։ Անպայման, «վեցյակի» ձևաչափում ընդլայնվում են՝ միասնության հնարավորությունները կայուն զարգացման ոլորտում և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Այստեղ առաջնահերթ ոլորտներ են հանդիսանում ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումները։ Այս առումով, Ադրբեջանի մասնակցությամբ հնարավոր կդառնան տարածաշրջանային բնապահպանական, ինչպիսիք են ջրային ռեսուրսների կառավարման, ջրախնայող տեխնոլոգիաների և ջրի բաշխման նախագծերի համատեղ ֆինանսավորումը և իրականացումը։
 
Լայն համագործակցությունը կնպաստի՝ Կենտրոնական Ասիայում կլիմայական և ջրային անվտանգությունն ապահովելու ընդհանուր ռազմավարությունների մշակմանը և տարածաշրջանային բնապահպանական սպառնալիքներին համատեղ արձագանքին: Ուժեղ համագործակցության հետագա զարգացումը և ընդլայնումը սերտորեն կապված են բոլոր մասնակիցների՝ համաձայնության հասնելու, շահերի հավասարակշռության վրա հիմնված համաձայնագրեր մշակելու և համատեղ խոստումնալից նախագծեր իրականացնելու ունակության հետ», - հայտարարել է Ռ. Աբդուլլաևան։
 
Իր հերթին, անկախ փորձագետ Օլեգ Գոլիշնիկովը համարում է, որ Բաքվի միացումը «հինգյակի» ձևաչափին ունի մի քանի դրական կողմեր։
 
«Առկա է Ադրբեջանի իշխանությունների կողմից հստակ ցանկություն՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ, որոնց հետ Բաքուն համագործակցում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կառույցների, այդ թվում նաև ԱՊՀ-ի, ԻԿԿ-ի և ԹՊԿ-ի շրջանակներում:Այսպիսով, Կենտրոնական Ասիա - Ադրբեջան սերտ կապվածությունը թույլ է տալիս տեղեկացված լինել համագործակցության հիմնական հարցերին և համատեղ գործողությունների համակարգմանը։
 
Բայց, թերևս, ամենակարևորը՝ դա այն է, որ այսպիսով Կենտրոնական Ասիայի երկրները և Ադրբեջանը ակտիվորեն ընդլայնում են համագործակցությունը առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում, ներառյալ Միջին միջանցքի զարգացումը։ Այս համատեքստում, Խորհրդատվական հանդիպումներին Բաքվի մասնակցությունը  թույլ է տալիս՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համատեղ օպերատիվորեն լուծել ինչպես այդ ոլորտների, այնպես  էլ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի փոխկապակցվածության հրատապ հարցերը։
 
Բացի այդ, Խորհրդատվական հանդիպումների ձևաչափին  Բաքվի միանալը որոշակի իմաստով փոխհատուցում է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին լիիրավ անդամ դառնալու ձախողված փորձը: Չնայած Բաքվի համար, իմ կարծիքով, Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալը մնում է գլխավոր առաջնահերթություններից մեկը, Խորհրդատվական հանդիպումներին լիարժեք մասնակցությունը թույլ է տալիս երկրին նոր հորիզոններ բացել՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ ավելի սերտ համագործակցության համար։
 
Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի երկրների շահերին, ապա Ադրբեջանի մասնակցությունը Խորհրդատվական հանդիպումներին ունի մի քանի շահավետ կողմեր: Առաջինը, այս ձևաչափին Բաքվի միանալու ինքնին փաստը կարող է նոր դինամիկա հաղորդել դրան և ցույց տալ դրա բացությունը համագործակցության համար: Հետևաբար, դրա գրավչությունը կաճի: Այս ձևաչափը, որն արդեն առաջարկել են անվանել «Կենտրոնական Ասիայի համայնք», պետք է ցույց տա իրական արդյունքներ՝ ի շահ այս միավորման ժողովուրդների և պետությունների:
 
Երկրորդը, Ադրբեջանի հետ ավելի սերտ կապվածությունը Կենտրոնական Ասիայի երկրներին թույլ է տալիս լուծել՝ իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժի դիվերսիֆիկացման գործնական հարցերը: Տարածաշրջանային հանրապետությունների համար Ադրբեջանը՝ ևս մեկ կամուրջ է ոչ միայն դեպի Հարավային Կովկասի, այլ նաև Եվրոպայի շուկաներ: Այս համատեքստում, Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Ադրբեջանը, շահագրգռված են միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացմամբ, այդ թվում նաև Միջին միջանցքի։ Ընդհանուր առմամբ, Բաքվի մասնակցությունը Խորհրդատվական հանդիպումներին հանդիսանում է՝ փոխշահավետ և խոստումնալից ինչպես Կենտրոնական Ասիայի պետությունների, այնպես էլ Ադրբեջանի համար», - եզրափակել է Օ. Գոլիշնիկովը։

Caliber.Az
Դիտումներ: 15

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Կենտրոնական Ասիա + Ադրբեջան. Ընդհանուր պատմությունից դեպի ընդհանուր ռազմավարություն Թեժ հետքերով հոդված

109
17 Նոյեմբերի 2025 14:30
2

Հաջիևը կիսվել է Զանգեզուրի միջանցքի ավտոմայրուղու շինարարության տեսանյութով ՏԵՍԱՆՅՈՒԹ

107
18 Նոյեմբերի 2025 17:40
3

Ի.Ալիև. Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին

86
17 Նոյեմբերի 2025 09:15
4

Ադրբեջանում նշվում է Ազգային վերածննդի օրը

82
17 Նոյեմբերի 2025 09:30
5

Հաջիևը՝ «Ադրբեջան + Կենտրոնական Ասիա» հարթակի շրջանակներում Զանգեզուրի միջանցքի դերի մասին + Պատմական փաստաթղթի ԼՈՒՍԱՆԿԱՐ

80
17 Նոյեմբերի 2025 10:41
6

Տեղական ջախջախում Փաշինյանի կուսակցությունը հաղթել է կաթողիկոսի հայրենակալվածքում

73
18 Նոյեմբերի 2025 17:21
7

Բերդըմուհամեդովը շնորհավորել է Ի.Ալիևին երկրի՝ «Կենտրոնական Ասիա + Ադրբեջան» ձևաչափին միանալու կապակցությամբ

63
17 Նոյեմբերի 2025 10:37
8

Որտե՞ղ է սկսվում հետախուզությունը և որտե՞ղ ավարտվում դիվանագիտությունը Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

52
17 Նոյեմբերի 2025 17:19
9

Ադրբեջան – Կենտրոնական Ասիա. «5+1»-ից դեպի միասնական «6» Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

51
18 Նոյեմբերի 2025 10:56
10

Ի.Ալիևը կիսվել է՝ Ադրբեջանի Ազգային վերածննդի օրվա կապակցությամբ հրապարակմամբ

49
17 Նոյեմբերի 2025 11:34
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading