twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Զինվորական ծառայության ժամկետի կրճատում. Հայաստանի նոր իրականությունը Բաղդասարյանը և Ուոլշը՝ Caliber.Az կայքում

04 Նոյեմբերի 2025 10:37

Հայաստանի կառավարությունը հաստատել է «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն, 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատվելու է մինչև 18 ամիս։ Օրենքում փոփոխությունը նախատեսում է պարտադիր ծառայության ժամկետի կրճատում պայմանագրային զինծառայողների թվի ավելացման հաշվին:
 
«Վերջին տարիներին ակտիվ քայլեր են ձեռնարկվում պայմանագրային զինվորական ծառայությունը ընդլայնելու ուղղությամբ, ներառյալ «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, պրոֆեսիոնալ ենթասպայական կազմի համակարգի ներդրումը, զինծառայողների հավաստագրման համակարգը, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում վաղաժամկետ զինվորական կենսաթոշակների պահպանմամբ պայմանագրային ծառայության կազմակերպման գործընթացը: Այս նախաձեռնությունների արդյունքները դրական են գնահատվում և նպաստում են պայմանագրային զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը», - ասվում է օրենսդրական փոփոխությունների հիմնավորման մեջ:
 
Այս առումով կառավարությունը նպատակահարմար է համարել 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատել վեց ամսով, ծառայության ժամկետը սահմանելով 18 ամիս:
 
Կառավարության կողմից հաստատված օրենսդրական փոփոխությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը։
 
Հիշեցնենք, որ այս նորամուծությունը, որի քննարկումը անցկացվում է 2021 թվականից՝ ի սկզբանե նախատեսված էր իրականացնել 2026 թվականի ամառային զորակոչից։ Սակայն հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։
 
Որոշ հայ փորձագետները սա համարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քայլ։ Ընդդիմության ներկայացուցիչները, իրենց հերթին, պնդում են, որ սա Փաշինյանի թիմի «դավաճանական քայլ» է։ Նրանց խոսքով, նման գործողություններով վարչապետը, իբր, կատարում է Բաքվի և Անկարայի որոշակի «պահանջներ»։
 
Բայց իրականում ի՞նչ է նշանակում Հայաստանի ղեկավարության այս որոշումը։ Ի՞նչ նպատակ է այն հետապնդում։ Եվ այն արդյո՞ք կարող է դրական հետևանքներ բերել մեր ամբողջ տարածաշրջանի համար։
 
Այս հաշվով Caliber.Az-ի հետ իրենց կարծիքներով կիսվել են հայտնի փորձագետները։
 
Հայ լրագրող, բլոգեր և «Օբյեկտիվի կենտրոնում» տեղեկատվական հարթակի հեղինակ Ռոման Բաղդասարյանը նշել է, որ ընդդիմությունը, իհարկե, կասի այս քայլի նախընտրական բնույթի մասին, չէ որ այն ձեռնարկվում է ընտրություններից վեց ամիս առաջ։
 
«Բանը նրանում է, որ պատերազմից անմիջապես հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց պայմանագրային բանակին անցնելու անհրաժեշտության մասին, որտեղ զորակոչիկները չպետք է իրենց վրա կրեն ծառայության և մարտական առաջադրանքները կաատարելու ամբողջ բեռը։ Հենց այս տրամաբանությամբ է առաջնորդվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և կառավարությունը»։
 
Ինչ վերաբերում է պարտադիր ծառայությանը, մենք գիտենք, որ, օրինակ Վրաստանում և Ադրբեջանում զինվորները ծառայում են 18 ամիս, իսկ որոշ կատեգորիաները՝ 12: Եվ միայն Հայաստանում են զինվորները ծառայում երկու տարի: Անձամբ ես կարծում եմ, որ երկու տարին՝ շատ շատ է: Զինվորի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երկու տարով բանտում է: Իսկ մեկ ու կես տարին հոգեբանորեն շատ ավելի հեշտ է, քանի որ քեզ թվում է, որ ծառայում ես մեկ տարի ու ևս մի փոքր՝ վերջ, դրանով վերջանում է։
 
Հետևաբար, որոշումը շատ ճիշտ է, լավ և, իրականում արդարացի և համապատասխան է: Իհարկե, բանակի որակը դրանից չի վատանա, այն պարզ պատճառով, որ ազատված ռեսուրսները կուղղվեն ոչ թե զորակոչիկներին, այլ պայմանագրային զինվորներին, ովքեր, ստանալով պատշաճ աշխատավարձ՝ շահագրգռված կլինեն ծառայությամբ: Ավելի լավ է մոտիվացված պայմանագրային զինվոր, քան այն զորակոչիկը, որը պարզապես պարտավոր է ծառայել երկու տարի: Հենց սրանում է տրամաբանությունը», - ասել է բլոգերը։
 
Նրա կարծիքով, Հայաստանում և Ադրբեջանում ռազմական ծախսերի կրճատումը օգուտ կբերի երկու երկրներին էլ։
 
«Այն պարզ պատճառով, որ մեր երկրներում միշտ անբավարար են այն ոլորտների համար միջոցները, որոնք  հույժ կարևոր են մարդկանց կյանքի մակարդակի և որակի բարելավման համար։ Այդ նույն Հայաստանի առողջապահական համակարգը նման կրճատումների շնորհիվ այս տարի կստանա ավելի շատ ֆինանսավորում։ Կարծում եմ, բոլորի համար կարևոր է կրճատել պաշտպանության ծախսերը և 35 տարվա ընթացքում առաջին անգամ ավելի շատ ուշադրություն դարձնել առողջապահությանը։
 
Սա ոչ միայն զոհվածների և վիրավորների ընտանիքներ են, սա նաև այն ծնողներ են, որոնք տառապում են սթրեսներով, և ընդհանուր առմամբ բնակչությունը։ Հետևաբար, դա ցանկացած դեպքում օգտակար կլինի։ Մենք պետք է առաջնահերթություն տանք մարդկանց առողջությանը։ Հուսով եմ, որ նույն կերպ են մտածում նաև Ադրբեջանում», - ընդգծել է Բաղդասարյանը։
 
Իր հերթին, իռլանդացի քաղաքագետ և պատմաբան Պատրիկ Ուոլշը նշել է, որ Փաշինյանը բռնել է նոր ուղի, որտեղ առաջին պլան են դուրս գալիս հայ ժողովրդի և պետության ապագան։
 
«Սա նահանջ է տասնամյակներով Երևանի քաղաքականությունը սահմանած ազգայնական ռևանշիզմից։ Նա փաստորեն պարտությունը օգտագործում է Հայաստանը նոր ուղու վրա դնելու համար, որտեղ հայերը այլևս առաջնահերթություն չեն տա էքսպանսիոնիստական ազգայնականությանը, այլ կմտածեն իրենց քաղաքացիների բարեկեցության մասին։
 
Ադրբեջանի հաղթանակը օգնեց Փաշինյանին ազատվել անհաշտ, ռեակցիոն ղարաբաղյան կլանից, և հիմա նա երկիրը տանում է այլ ուղղությամբ։
 
Հուսանք, որ դա նրան կհաջողի, և տարածաշրջանում կտիրի խաղաղություն և բարգավաճում, միլիտարիզմը կճնշվի, իսկ Հարավային Կովկասի ժողովուրդների միջև կվերադառնա փոխադարձ վստահությունը։ Ճիշտ է, Հայաստանի ղեկավարությունը բախվում է ներքին ուժեղ դիմադրության, և սա երկիրը դնում է ընտրանքի առաջ։ Բայց ուզում եմ հավատալ, որ Փաշինյանը կկարողանա հաստատակամ մնալ ճիշտ ուղու ընտրության վրա», - եզրափակել է Ուոլշը։

Caliber.Az
Դիտումներ: 262

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

215
02 Հունվարի 2026 11:09
2

Խաղաղ գործընթացի ճարտարապետությունը 2025 թվականը՝ որպես բեկումնային Հարավային Կովկասի համար

111
03 Հունվարի 2026 16:03
3

«Անսանձ Կուրը» և նման ժամանակը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

69
03 Հունվարի 2026 09:05
4

Հաջիև. Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ բան է արմատապես փոխվել PBS-ի տեսասյուժե

51
02 Հունվարի 2026 23:14
5

Լեյլա Ալիևան կիսվել է Խիլ գյուղից հրապարակմամբ

49
03 Հունվարի 2026 16:06
6

Ադրբեջանում կոշիկի արտադրությունն աճում է

40
03 Հունվարի 2026 11:38
7

Ադրբեջանը հանրամատչելի է դարձել է այս երկրներից զբոսաշրջիկների համար

39
03 Հունվարի 2026 11:07
8

Ալիևները ցավակցություն են հայտնել Լատվիայի նախկին նախագահին

38
03 Հունվարի 2026 09:54
9

Վրաստանը երեք անգամ ավելացրել է Ադրբեջանից թեյի ներմուծման ծախսերը. ԹՎԵՐ

38
03 Հունվարի 2026 11:27
10

Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Շվեյցարիայի նախագահին

38
03 Հունվարի 2026 10:35
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading