twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Տարածաշրջանային տնտեսություն և հայ ռևանշիստների քարոզչությունը Չեռնովը և Մութալիևը՝ Caliber.Az կայքում

29 Դեկտեմբերի 2025 14:48

Հայկական ընդդիմության բանակը տագնապ է բարձրացնում՝ Բաքուն և Երևանը պատրաստ են ձեռնարկել ակտիվ ապրանքաշրջանառություն, ինչը, մոլեգին ռևանշիստների կարծիքով, «անմիջական համագործակցություն է թշնամու հետ»։

Օրինակ, այսպես կոչված «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը ընդհանրապես հասել է աբսուրդի՝ Հայաստանի քաղաքացիներին կոչ անելով  չգնել ադրբեջանական բենզին։ «Մեզ համար հազարավոր զոհվածների արյունը շատ ավելի թանկ է, ավելի անգին է, քան թշնամուց եկող վառելիքը», ասվում է այդ  անախորժ կազմակերպության հայտարարությունում։
 
Իր հերթին, հայ քաղաքագետ Վարդան Ոսկանյանը, խոստանալով, որ ադրբեջանական բենզինը բավականին արագ տեմպերով է վաճառվում Հայաստանում, այդ փաստը անվանել է «խայտառակ լուր»։ «Սա՝ հասարակական դեգրադացիայի և սպառողականության հաղթանակի ցուցանիշ է՝ ազգային պատվի և արժանապատվության նկատմամբ», - գրել է նա իր Ֆեյսբուքյան էջում։
 
Բայց Ադրբեջանին կատաղի ատող հայ ռևանշիստների համար ամենաողբերգականը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որում նա հույսը է հայտնել՝ երկու երկրների միջև առևտրի մեկնարկի մասին։
 
«Հուսով եմ, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկողմ առևտուր կլինի։ Այժմ Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ, որ նաև կհայտնվի Հայաստանից Ադրբեջան արտահանում», - ասել է նա։
 
Վերը նշվածի լույսի ներքո լիովին ողջամիտ հարցեր են առաջանում. «Ի՞նչի վրա են հույսը դնում՝ Բաքվի և Երևանի միջև բաց առևտրի մեկնարկից այդքան ուժեղ երկյուղ կրող հայ ռևանշիստները»; «Եվ ո՞վ է ընդհանրապես ուղղորդում այս ուժերին»։ Caliber.Az-ի այս հարցերին պատասխանում են բելառուս և ղրղզ քաղաքագետները։
 
Այսպես, բելառուս քաղաքագետ և Վերլուծական կանխատեսումների կենտրոնի գլխավոր փորձագետ Ալեքսեյ Չեռնովը կարծում է, որ Երևանում շատ ընդդիմադիր ուժերը մտահոգված են այն ստեղծված իրավիճակից՝ նրանով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները մոտ ժամանակում կզարգանան։
 
«Երկու երկրների միջև պատը քանդվում է։ Երբ ադրբեջանական ապրանքները, բացի բենզինից, հայտնվեն անմիջապես հայկական շուկայում, Հայաստանի խանութների դարակների վրա, դա ուղղակի հարված կլինի՝ Ադրբեջանի նկատմամբ ատելության քաղաքականությանը, որը տարիներով սնուցել են ռևանշիստական ուժերը։ Եվ այդ դեպքում ինչի՞ վրա կհիմնվի նրանց քարոզչությունը։ Սրանով է բացատրվում նման հիստերիան, քանի որ նրանք հիանալի հասկանում են, որ այդ դեպքում կզրկվեն հայ հասարակության վրա ճնշման հիմնական գործոնից, մանավանդ եթե ադրբեջանական արտադրանքը լինի ավելի էժան և որակով չզիջի այլ նմանատիպ ապրանքներին։
 
Այս ուժերի ձախողումն ամրապնդվում է նաև այն գիտակցմամբ, որ վարչապետ Փաշինյանը նպատակադրված է՝ Բաքվի հետ առևտրային կապերի զարգացմանը, նրան բացարձակապես չեն հետաքրքրում «ազգային հպարտության և պատվի» մասին շովինիստական հայտարարությունները, նա մտադիր է Հայաստանը դուրս բերել տնտեսական ճգնաժամից և մեկուսացումից։ Նրա նպատակը՝ հայկական շուկան Ադրբեջանից, իսկ հետագայում նաև Թուրքիայից նոր առաջարկներով լրացնելն է, իսկ քարոզչական անհեթեթությունները չեն մտահոգում նրան։
 
Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ հայ հասարակությունը պետք է ձերբազատվի մտածելակերպի հին կարծրատիպերից, մոռանա վեճերն ու տհաճություններ և պատրաստվի կամուրջներ կառուցել իր հարևանների հետ։ Իր հերթին, հայկական ապրանքների Ադրբեջան մատակարարումը էլ ավելի կխաթարի ռևանշիստների դիրքերը, չէ որ այդ դեպքում հայ գործարարները կսկսեն շահույթ ստանալ հարևանների հետ առևտրից, ինչը անիմաստ կդարձնի ցանկացած հակաադրբեջանական քարոզչություն», - ասել է Ա. Չերնովը։
 
Միևնույն ժամանակ, ղրղզ քաղաքագետ և տնտեսագետ Ումար Մութալիևը վստահ է, որ  այժմ լրջորեն անհանգստացած են հայկական ընդդիմության հովանավորները, նրանք, ովքեր ձևավորում են պատմվածքներ Ադրբեջանի դեմ քարոզչության համար։
 
«Գաղտնիք չէ, որ հայկական ընդդիմությունը հնչեցնում է այն թեզերը, որոնք նրանց մատուցում են այդ թվում նաև արտաքին հովանավորները, առաջին հերթին՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի հայկական լոբբին, որը տարիներ շարունակ ապրում է Ադրբեջանի նկատմամբ ատելության հաշվին՝ «Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիա» ձանցրացրած և կեղծիքով ներծծված արտահայտության պատրվակով միջոցներ «քամելով» ամերիկյան հիմնադրամներից և տարբեր հովանավորներից։ Այս կեղծ բանավեճը հատկապես սրվել է 44-օրյա պատերազմից և Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումից հետո, նրանից հետո երբ հայերը կամավոր լքեցին Ղարաբաղը։
 
Հայ հովանավորների կողմից կաշառված եվրոպական քաղաքական գործիչները, ովքեր փրփուրը բերանում պաշտպանում էին հայկական շահերը, նույնպես շուտով կարող են անգործ մնալ։ Ու՞մ մեղադրել, եթե երկրները բարեկամություն և առևտուր են անում միմյանց հետ, եթե Երևանի պաշտոնական իշխանությունները աջակցում են հարևանի հետ կապերի ընդլայնմանը։ Որտեղի՞ց ստանալ այդ մարդատյաց հողը, եթե բոլորը գո՜հ են։ Միանգամայն ակնհայտ է, որ երբ Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի երկրներից սկսեն Միջին միջանցքով պարբերաբար Հայաստան մատակարարվել ապրանքներ և բեռներ՝ հայկական կողմը միանգամայն շահագրգռված կլինի նման տնտեսական կապերով։ Այստեղ ցանկացած հայ կհարցնի իրեն. «Ինչո՞ւ պետք է թշնամաբար վերաբերվեմ Ադրբեջանին, եթե ադրբեջանական մթերքներն ու ապրանքները իմ կյանքը դարձնում են ավելի հեշտ և հարմար, եթե Ադրբեջանի բարի կամքի շնորհիվ այլ երկրներից ապրանքներ են մտնում Հայաստան», - եզրակացրել է Ու. Մութալիևը։

 

Caliber.Az
Դիտումներ: 110

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Սիկհերը՝ Հնդկաստանի հարվածի տակ Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

118
16 Հունվարի 2026 17:52
2

Աղդերե. ավերակներից դեպի զարգացում Խազար Ախունդովի ակնարկը

107
15 Հունվարի 2026 12:05
3

Պաշտպանությունը որպես Ադրբեջանի զարգացման հիմք Վառոդը պետք է չոր պահել

99
15 Հունվարի 2026 10:29
4

Մեկ քայլ վստահության միջանցքի ուղղությամբ TRIPP-ը ձեռք է բերում ուրվապատկեր

98
16 Հունվարի 2026 15:31
5

Հայաստանի ուղին դեպի Եվրոպա Փաշինյանը տեղաբաշխել է առաջնահերթությունները

98
16 Հունվարի 2026 11:47
6

Քաղաքաշինությունը Ղարաբաղում քայլ է դեպի խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն. պետկոմիտեի նախագահ

96
16 Հունվարի 2026 16:34
7

Հայ-թուրքական սահմանը և տարածաշրջանային նոր իրականությունը Երևանը փակու՞մ է ռուսական էջը։

95
15 Հունվարի 2026 15:17
8

WUF13-ի շրջանակներում Բաքվում առաջին անգամ կանցկացվի Առաջնորդների գագաթնաժողով

90
16 Հունվարի 2026 16:09
9

Թեհրանի հռետորաբանությունը և Երևանի երկընտրանքը Ռավանդի-Ֆադային և Բորոդկինը՝ Caliber.Az կայքում

86
17 Հունվարի 2026 17:56
10

Մեթյու Բրայզան՝ TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին

68
15 Հունվարի 2026 10:30
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading