Թյուրքական բլոկը «Խաղաղության խորհրդում». նպատակներ և հեռանկարներ Թիլլախոջաևը և Սալիխովը՝ Caliber.Az կայքում
Ամերիկայի Միացիալ Նահանգների նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդին» շատ վերլուծաբանների կողմից այժմ արդեն վերագրվում է՝ համաշխարհային աշխարհաքաղաքականության ապագա գլխավոր արբետրի դերը։
Եվ չնայած կազմակերպության հիմնադրման արարողության ժամանակ Դոնալդ Թրամփը ընդգծել է, որ «Խաղաղության խորհուրդը» նախատեսում է համագործակցել Միավորված Ազգերի Կազմակերպության հետ՝ միանգամայն ակնհայտ է, որ այն նպատակադրված է՝ համաշխարհայի անվտանգության որոշ կարևոր խնդիրները լուծել առանց ՄԱԿ-ի վրա հայացք նետելու։ Բացի այդ, մեծ հետաքրքրություն է առաջացնում այն, որ այս կառույցի կանոնադրությունը ստորագրածների թվում են թուրքական աշխարհի այնպիս երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը։
Կարելի է արդյո՞ք այս փաստը դիտարկել որպես համաշխարհային աշխարհաքաղաքական տարածքում թուրքական պետությունների դիրքերի ամրապնդման վկայություն։ Նրանք ինչպիսի՞ ընդհանուր օրակարգով կարող են հանդես գալ նոր միջազգային կազմակերպության հարթակում։ Caliber.Az-ի այս հարցերին պատասխանում են Ղազախստանի և Ուզբեկստանի փորձագետները։
Այսպես, ուզբեկ քաղաքագետ, քաղաքագիտության մագիստրոս, «Զարգացման ռազմավարություն» կենտրոնի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում բարեփոխումների մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Բունյոդ Թիլլախոջաևը նշել է, որ «Խաղաղության խորհրդում» թուրքական երկրների ներկայությունը շատ և շատ նշանակալից փաստ է։
«Առաջին հերթին, հարկ է նշել, որ վերոնշյալ թուրքական պետությունները «Խաղաղության խորհրդի» կազմի մեջ են մտել որպես հիմնադիրներ, ինչը ենթադրում է ինստիտուցիոնալ վերափոխում, այսինքն՝ անցում միջազգային գործընթացներին մասնակցությունից դեպի դրանց ձևավորումը: Բացի այդ, նոր կառույցին մի շարք թուրքական պետությունների միացումը ներգրվում է նրանց միջև համակարգման ամրապնդման ավելի լայն գործընթացի մեջ, ինչը շատ կարևոր է համաշխարհային համակարգի վերակառուցման պայմաններում: Խոսքը՝ ընդհանուր մշակութային տարածքի, պրագմատիկ շահերի նմանակերպության և տարածաշրջանային ներուժի փոխլրացման վրա հիմնված դիրքորոշումների համաձայնեցման լրացուցիչ հարթակի ստեղծման մասին է», - ասել է նա։
Փորձագետի կարծիքով, «Խաղաղության խորհրդում» թուրքական բլոկը կարող է վերածվել համաձայնեցված շահերի՝ հատկապես տրանսպորտի, տնտեսության, տարածաշրջանային կայունության և մարդասիրական երկխոսության հարցերով ազդեցիկ կոալիցիայի։
«Անմիջապես Ուզբեկստանի համար Խորհրդին միանալը հանդիսանում է՝ ես կասեի, մի տեսակ ներդրում ապագա քաղաքական կապիտալի մեջ: Սա՝ խաղաղասիրության և կանխարգելիչ դիվանագիտության վրա հիմնված իր արտաքին քաղաքականության վեկտորը ինստիտուցիոնալ կերպով ամրապնդելու հնարավորություն է: Առավել ևս, որպես «Խաղաղության խորհրդի» հիմնադիրներից մեկի՝ Տաշքենդը կունենա և՛ ազգային, և՛ տարածաշրջանային շահերը առաջ մղելու ևս մեկ հարթակ։
Ընդհանուր առմամբ հարկ է նշել, որ Ուզբեկստանը վերջին տարիներին ձեռք է բերել համաշխարհային գործընթացներում լուծումներ առաջարկող հուսալի, բազմավեկտոր գործընկերոջ վարկավիճակ, և այս կարգավիճակում նրա՝ «Խաղաղության խորհրդում» մասնակցությունը վկայում է երկրում իրականացվող բարեփոխումների և անցկացվող արտաքին քաղաքական կուրսի միջազգային ճանաչման մասին»,- հայտարարել է Բ. Թիլլախոջաևը։
Իր հերթին, ղազախ քաղաքագետ և տնտեսագետ Ռուսլան Սալիխովի կարծիքով, չի բացառվում, որ մի օր, համաշխարհային վերլուծաբանները՝այս կարևոր համաշխարհային կառույցին միանալու Թուրքական երկրների որոշումը անվանեն պատմական։
«Յուրաքանչյուր երկիր, իհարկե, ունի՝ Ամերիկայի նախագահի նոր նախաձեռնությանը միանալու իր շահերի շրջանակը, սակայն շատ կարևոր է այն, որ մի ժամանակ միանգամայն մասնատված թուրքական պետությունները այժմ յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի հստակորեն են մշակում ընդհանուր քաղաքական շահերի օրակարգը։ Սա, իր հերթին, նրանց վերածում է ուժի միասնական կենտրոնի, որը ունի աճի և զարգացման միտում, բարեբախտաբար մեր երկրների ներուժը հսկայական է։ Այս ամենին նպաստում է Թուրքական պետությունների կազմակերպության, որպես թուրքական աշխարհի գլխավոր համակարգող ֆորում-հարթակի գործունեության ուժեղացումը։
Մյուս կողմից, ինչպես հայտնի է, Միջին միջանցքը դարձել է թուրքական երկրների միջև քաղաքական և տնտեսական միասնական դիրքորոշման ձևավորման հիմնական կարևոր համախմբող ոլորտներից մեկը, և այս կարևորագույն բազմամոդալ տրանսպորտային զարկերակի զարգացումը, անշուշտ, կդառնա այն թեման, որին թուրքական երկրները լոբբինգ կանեն նոր կազմակերպության շրջանակներում, որովհետև արդեն հիմա լիովին ակնհայտ է, որ «Խաղաղության խորհուրդը» չի սահմանափակվի քաղաքական որոշումների մշակմամբ և ընդունմամբ, նրան կից անպայման կհայտնվի նաև առաջնորդների տնտեսական ակումբ։ Գիտենալով Դոնալդ Թրամփին և նրա բիզնես նկրտումներին՝ դրանում ոչ մի կասկած չկա։
Բացի այդ, կարելի է թուրքական պետություններին շնորհավորել նաև իրենց շահերը գլոբալ քաղաքական ասպարեզում առաջ մղելու հնարավորության առթիվ, չնայած հիմա առայժմ անհնար է ստույգ ասել, թե հատկապես ինչ ձևով և ինչ տեսանկյունից է «Խաղաղության խորհուրդը» լուծելու համաշխարհային քաղաքականության և անվտանգության հարցերը: Հասկանալի է, որ նրանում որպես որոշիչ վեկտոր հանդես կգա ԱՄՆ-ի, որպես համաշխարհային առաջնորդի դիրքորոշումը, սակայն ակնհայտ է, որ հիմա նույնիսկ Վաշինգտոնը ստիպված կլինի հաշվի առնել թուրքական երկրների կարծիքները՝ քվեարկության գործընթացում և Խորհրդի ընդհանուր որոշումները մշակելու ժամանակ», - եզրափակել է Ռ. Սալիխովը:







