twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Թուրքիա – Իսրայել. նորմալացումը հնարավո՞ր է Գուր-Արիեն և Թողրուլ Իսմաիլը՝ Caliber.Az կայքում

15 Դեկտեմբերի 2025 14:42

Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների նորմալացման հարցը շարունակում է մնալ միջազգային քաղաքական օրակարգում։ Այսպես, վերջերս Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ և Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքը «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում հայտնել է կարծիքն այն մասին, որ «չնայած ներկայիս քաղաքական լարվածությանը՝ Իսրայելի և Թուրքիայի միջև նշանակալից մերձեցման հնարավորություն կա»։
 
Նա նաև նշել է, որ Թուրքիան և Կատարը կարևոր դեր են խաղացել՝ հրադադարի և պատանդների ազատ արձակման բանակցություններում, և ընդգծել է, որ Թուրքիայի բազմաթիվ և փորձառու ցամաքային ուժերը, ինչպես նաև տարբեր դերակատարների հետ երկխոսություն վարելու Անկարայի կարողությունը՝ կարող են նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը։ 
 
Իսկ այս երկու երկրներում ի՞նչ են մտածում Թրամփի հատուկ դեսպանորդի խոսքերի մասին։ Արդյո՞ք իսկապես  Անկարայի և Թել Ավիվի միջև հարաբերությունների ջերմացման հնարավորություն կա։ Caliber.Az-ը հետաքրքրվել է այս թեմայի շուրջ Իսրայելի և Թուրքիայի քաղաքագետների կարծիքներով։
 
Այսպես, իսրայելական «ITON.TV» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Գուր-Արիեն հիշեցրել է, որ մինչև 2010 թվականը Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը շատ սերտ էր, իսկ հարաբերությունները՝ պարզապես հիանալի։ 
 
«Այդ ժամանակահատվածում Իսրայելը արդիականացնում էր թուրքական ռազմական տեխնիկան, քանի որ, չնայած նրան, որ այդ երկիրը՝ ՆԱՏՕ-ի անդամ է, այդ ժամանակ նրա բանակը ուներ հնացած ամերիկյան զենք, ներառյալ M-60 տանկեր։ Մասնավորապես, տեղադրվում էին իսրայելական AWACS համակարգեր, ինչպես նաև իսրաելական կողմը Թուրքիա էր մատակարարում Heron անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, անընդհատ անցկացվում էին համատեղ զորավարժություններ։ Այսինքն, կար սերտ համակարգում բոլոր մակարդակներում, այդ թվում նաև ռազմական։ Բայց, ցավոք, 2010 թվականը դարձավ շրջադարձային թուրք-իսրայելական հարաբերությունների համար, երբ «Ազատության նավատորմը» ուղևորվեց դեպի Գազա, և արդյունքում տեղի ունեցավ՝ «Mavi Marmara» նավի վրա թուրք քաղաքացիների զոհվելու ողբերգական միջադեպը։ Չնայած, իմ կարծիքով, հարաբերությունների ճգնաժամը տեղի ունեցավ նույնիսկ ոչ թե մարդկային զոհերի, այլ նավերը ուղարկելու ինքնին փաստի պատճառով, որն արդեն իսկ հանդիսանում էր՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման ցուցիչ», - ասել է նա։
 
Սակայն, նրա կարծիքով, իսրայելական կողմը հանդիպակած քայլ արեց խաղաղության ուղղությամբ, երբ 2013 թվականին Բարաք Օբամայի նախաձեռնությամբ, որն այդ ժամանակ այցով գտնվում էր Իսրայելում, Նեթանյահուն զանգահարեց Էրդողանին, Թուրքիայից ներողություն խնդրեց՝ իսրայելական անվտանգության ուժերի գործողությունների ընթացքում «յուրաքանչյուր սխալի համար, որոնք կարող էին հանգեցնել մարդկային զոհերի» և խոստացավ փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին։ Դրանից հետո երկու երկրների միջև հարաբերությունները սկսեցին ջերմանալ։
 
«Բայց 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո, Թուրքիան Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին։ Պարադոքսը նրանում է, որ նույնիսկ դրանից հետո երկու երկրների միջև առևտրային կապերը շարունակվեցին, քանի որ բիզնեսը մնում է բիզնես։ Այնպես որ, որոշ իմաստով կարելի է ասել, որ այս ամենի մեջ ավելի շատ քաղաքականություն կա, քան հարաբերությունները լիովին խզելու իրական փորձեր, չնայած երկու երկրների միջև առևտրի ծավալը այժմ տասնապատիկ նվազել է՝ մնալով նախկին մակարդակի ընդամենը հինգ տոկոսի վրա», - հայտարարել է քաղաքագետը։
 
Նրա խոսքով, կան միտումներ, որոնք խթանում են դեպի Մերձավոր Արևելք առաջ մղվելու Թուրքիայի նկատառումները, ինչը, իր հերթին, նրան դրդում է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ. «Այս տարի տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն։ 12-օրյա պատերազմից հետո, որի արդյունքում Իրանը,   պարզվեց, որ թղթե վագր է, իսկ նրա բանակը, ավիացիան և մնացած ամեն ինչը լիովին փշրվեցին՝ տարածաշրջանում գերիշխանության համար պայքարը սրվեց, հիմա գլխավոր հավակնորդ է հանդիսանում Եգիպտոսը։ Այն՝ հզորագույն մուսուլմանական և արաբական երկիր է։ Եվ այս ֆոնին Թուրքիայի մոտ նույնպես՝ Գազայում ներկայության ցանկություն կա։ Այնպես որ, երբ Անկարան հայտարարում է այն մասին, որ պատրաստ է իր զորքերը որպես խաղաղապահ զորակազմ տեղակայել հատվածում, այստեղ նպատակը մեկն է՝ գրավել առաջնորդությունը և գրգռել Եգիպտոսին, որը, խոսքի համար, դեմ է թուրքական զորքերի ներկայությանը Գազայում։ Եվ Իսրայելը, ի դեպ, նույնպես, ընդ որում կտրականապես»։
 
Պտասխանելով հարցին այն մասին, թե կան՞ արդյոք Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների ջերմացման հնարավորություններ, փորձագետը նշել է, որ դրանք կան, բայց միայն այն դեպքում, եթե Անկարան փոխի իր քաղաքականությունը, և դադարի հակաիսրայելական հռետորաբանությունը, բայց դրանով հանդերձ նախաձեռնությունը պետք է լինի Թուրքիայից, քանի որ Իսրայելը որևէ հակաթուրքական քայլ չի ձեռնարկել։
 
«Թեև, իմ կարծիքով, Թուրքիայի կողմից Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման նման շրջադարձը հիմա քիչ հավանական է, քանի որ այն հակասում է Թուրքիայի ժամանակակից քաղաքականությանը: Այնպես որ, առայժմ այս ամենը ավելի շատ նման է պարոն Բարաքի ֆանտազիային», - ասել է Գուր-Արիեն։
 
Միևնույն ժամանակ, Քահրամանմարաշի  (Թուրքիա) Սյութչյու Իմամ համալսարանի պրոֆեսոր Թողրուլ Իսմայիլը համարում է, որ, չնայած Անկարայի և Թել Ավիվի միջև առկա սուր քաղաքական տարաձայնություններին, այսօր նկատվում են սահմանափակումներ, բայց հարաբերությունների զգուշավոր ջերմացման համար իրական ներուժը, և հատուկ դեսպանորդ Բարաքի հայտարարությունները արտացոլում են կարևոր միտում՝ մերձեցման ռազմավարական տրամաբանությունը դառնում է ավելի ուժեղ, քան ներկայիս հռետորաբանությունը։
 
«Առաջինը, Թուրքիան կրկին ցույց տվեց որպես միջնորդի իր կարևորությունը՝ հրադադարի և պատանդների վերաբերյալ բանակցություններին նրա մասնակցությունը մեծացրել է նրա դիվանագիտական կշիռը բոլոր կողմերի, այդ թվում նաև Իսրայելի համար։
 
Երկրորդը, աշխարհատնտեսական հեռանկարը մնում է որպես հզոր խթան. Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի հնարավոր կապը Թուրքիայի և Իսրայելի միջոցով կարող է վերափոխել առևտուրը և նվազեցնել կախվածությունը՝ Իրանի հետ կապված երթուղիներից։ Սա՝ շահերի համընկնման հազվագյուտ օրինակ է։
 
Եվ, վերջապես, ի դեմս Թեհրանի արտաքին գործոնը միաժամանակ մնում է և՛ խոչընդոտ, և՛ դրդապատճառ Անկարայի և Թել Ավիվի միջև համակարգման համար։ Երկու երկրներն էլ շահագրգռված են Իսլամական Հանրապետության տարածաշրջանային ազդեցությունը զսպելու մեջ։
 
Եզրափակելով կնշեմ նաև, որ առայժմ վաղ է խոսել հարաբերությունների լիակատար վերականգնման մասին,  սակայն պրագմատիկ երկխոսության համար տարածքը ընդլայնվում է։ Եվ եթե ընթացիկ դինամիկան պահպանվի՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների զգուշավոր ջերմացումը հնարավոր է և ռազմավարական առումով արդարացված», - եզրափակել է Թ. Իսմաիլը։

Caliber.Az
Դիտումներ: 44

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Զոդի հանքավայրի ստուգում. Հայաստանը որևէ հանքարդյունաբերական կամ շահագործման աշխատանքներ չի իրականացնում

165
12 Դեկտեմբերի 2025 18:28
2

Վուսալ Ալիևը ՀՀ քաղաքացիների դատավարության ժամանակ. հաստատվել են մեղքի բազմաթիվ ապացույցներ

162
12 Դեկտեմբերի 2025 11:40
3

Շրջադարձ դեպի Եվրոպա և հակառուսական պատժամիջոցների շրջանցում Հայաստանը որպես ԵՄ-ի «սիրելի զավակ»

150
12 Դեկտեմբերի 2025 19:00
4

Էջմիածինը պատրաստ է զոհաբերել հայկական պետականությունը «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

143
12 Դեկտեմբերի 2025 17:24
5

Համբուրգյան հաշվարկով Փաշինյանի շրջագայության առօրեականությունը և խորհրդանշական բնույթը

139
12 Դեկտեմբերի 2025 17:29
6

Ադրբեջանում նշվում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի օրը

115
12 Դեկտեմբերի 2025 09:43
7

Փեզեշքիան. Իրանի իշխանությունները գնել են Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ավելի քան 100 կմ-ն

95
12 Դեկտեմբերի 2025 16:25
8

Դատավարություն Բաքվում. Վարդանյանի պաշտպանը երկու միջնորդություն է ներկայացրել

92
13 Դեկտեմբերի 2025 09:44
9

Ալիևը Սլովակիայում, Փաշինյանը Գերմանիայում և հերթական ուկրաինական փակուղի «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

81
15 Դեկտեմբերի 2025 10:09
10

«Կրակի երկրի հպարտությունը». Հեյդար Ալիև ՏԵՍԱՆՅՈՒԹ

77
12 Դեկտեմբերի 2025 09:58
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading