twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Քաղաքացիական պայմանագրի» փխրուն առաջնորդությունը. վարկանիշ կա, վստահություն չկա Փորձագիտական կարծիքները Caliber.Az կայքում

17 Դեկտեմբերի 2025 10:03

Հայաստանում վերջերս անցկացված հարցման համաձայն՝ամենաբարձր վարկանիշ է պահպանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 16,5%: Դրանով հանդերձ, այս ցուցանիշը ցածր է նախորդ հետազոտության ժամանակ փաստագրված թվերից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «MPG» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
 
Նրա խոսքով, հարցվածներին հարցրել են. «Եթե հաջորդ կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը կամ դաշինքի օգտին կքվեարկեիք»:
 
«Հարցվածների 16,5%-ը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: «Մեր ձևով» շարժմանը՝ 7,2%:
 
Հաջորդը «Հայաստան» դաշինքն է՝ 6.8%-ով: Այստեղ նկատվում է փոքր դրական տեղաշարժ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համեմատաբար երկար ժամանակահատվածում կայուն աճ է ցուցաբերել՝ նրա ցուցանիշը կազմում է  4,5%-ի: Եթե նկատել եք, հենց այս չորս ուժերն են, որոնք հաղթահարում են խորհրդարան մտնելու շեմը»:
 
«Դոգ» կուսակցությունը շատ մոտ է այդ շեմին՝ 3,8%: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 2,7%, «Միասնության թևեր»-ը՝ 1,5%, «Հանրապետություն»-ը՝ 1,5%, ՀՅԴ-ն՝ 1,4%, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 1,2%, Հայ ազգային կոնգրեսը՝ 1,2%, - նշել է Նավասարդյանը։
 
Ճշտվում է, որ հեռախոսային հարցումը անցկացվել է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ը ժամանակահատվածում։ Հետազոտությանը մասնակցել են 1001 հարցվողներ։
 
Ինչպե՞ս կարելի է գնահատել այս սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները։ Որքանո՞վ են դրանք արտացոլում Հայաստանում առկա հասարակական տրամադրությունները։ Այսօր հնարավոր է արդյո՞ք խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց կանխատեսել քաղաքական ուժերի ժողովրդականության դինամիկան։
 
Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են օտարերկրյա առաջատար տեսաբանները։
 
Գերմանական արտաքին հարաբերությունների խորհրդի «Միջազգային կարգի և ժողովրդավարության» ծրագրի ղեկավար, հետխորհրդային տարածքի հարցերով մասնագետ, դոկտոր Ստեֆան Մեյստերը նշել է, որ Հայաստանում իրավիճակը վերլուծելիս չպետք է անտեսել այնպիսի գործոն, ինչպիսին է քաղաքական առաջնորդների ժողովրդականությունը և նրանց հակավարկանիշը, ինչպես նաև քաղաքականության ընդհանուր հակավարկանիշը։
 
«Հայաստանում չափազանց ցածր է առաջնորդների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահության մակարդակը։ Քաղաքացիների մեծամասնությունը մինչև հիմա չի կողմնորոշվել, թե ում օգտին  է քվեարկելու։ Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության վարկանիշը նվազում է, սակայն նա մնում է ամենաժողովրդական քաղաքական առաջնորդ, իսկ նրա կուսակցությունը՝ ամենաբարձր վարկանիշով ուժ։ Ակնհայտ է, որ ընտրողների զգալի մասը իր որոշումը կկայացնի ամենավերջին պահին։ Հենց այդ պատճառով է Փաշինյանը ակտիվորեն օգտագործում սոցիալական ցանցերը՝ անընդհատ ուշադրություն գրավելով իր վրա, մոբիլիզացնելով հասարակությանը եկեղեցու, քաղաքական հակառակորդների և այլնի դեմ»։
 
Սա նշանակում է, որ մենք չգիտենք վերջնական արդյունքը և չենք կարող օբյեկտիվորեն գնահատել կայուն միտումները: Ընտրողների մոտ 60%-ը կորոշի իր ձայնը ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ», - հայտարարել է հետազոտողը։
 
Նրա խոսքով, Հայաստանում քաղաքական կուսակցությունների, առաջնորդների և պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը հիմա այնքան ցածր է, որ ընտրողների սպասվելիք ցածր մասնակցությունը հանդիսանում է այն զգացողության հետևանք, կարծես ոչ ոք չի ներկայացնում հասարակության շահերը։
 
«Ես կանխատեսում եմ, որ Փաշինյանը դեռևս հույս ունի  խաղաղ գործընթացի շրջանակներում Ադրբեջանից ստանալ որոշակի դիվիդենտներ՝ համաձայնագրի ստորագրում, Թուրքիայի հետ սահմանի մասնակի բացում կամ ցանկացած այլ քայլ՝ և դա ներկայացնել որպես մեծ քաղաքական հաջողություն: Նմանատիպ տրամաբանություն է նկատվում նաև ԵՄ-ի հետ մերձեցման հարցում. խոսքը ավելի շատ հասարակության զարգացման ուղղության ընտրության մասին է, քան Եվրամիությանը իրական ինտեգրման։ Դրանով հանդերձ ռուսական ապատեղեկատվությունը կձգտի ապամոբիլիզացնել հասարակությանը, շահարկել անվտանգության թեման, իսկ Ռուսաստանը, հավանաբար, կփորձի նպաստել միմյանցից ձայներ խլող բազմաթիվ կուսակցությունների ի հայտ գալուն,  որպեսզի նրանցից որևէ մեկը չկարողանա մեծամասնություն կազմել», - ենթադրում է Մեյստերը։
 
Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը հիշեցրել է, որ Հայաստանում սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որպես կանոն, առաջացնում են բուռն քննարկումներ։
 
«Սակայն, եթե ելնել նրանից, որ Արամ Նավասարդյանի թիմի կողմից ներկայացված հետազոտական տվյալները, ընդհանուր առմամբ, մոտ են իրականությանը, դրանք նորից վկայում են՝ երկրում «երրորդ ուժի» պահանջարկի պահպանման մասին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և, մեծ մասամբ, Ռոբերտ Քոչարյան ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի բավականին կայուն ընտրական բազայի առկայությամբ հանդերձ։ Միևնույն ժամանակ, ինչպես դա հաճախ է լինում «երրորդ ուժ» լինելը հավակնող նոր շարժումների դեպքում (այդ թվում նաև «Մեր ձևով» շարժման Սամվել Կարապետյանի կողմնակիցների հետ), նրանց վարկանիշները ենթակա են կտրուկ տատանումների»։
 
Այս պայմաններում «Քաղաքացիական պայմանագրի» համար իդեալական հաղթական համադրությունը կլիներ ընդդիմադիր թևի առավելագույն մասնատումը՝ այն հաշվարկով, որպեսզի բողոքի ընտրազանգվածի անտարբերության ֆոնին հնարավորինս շատ ձայներ ներգրավել ընտրական շեմը չհաղթահարած կուսակցություններին և դաշինքներին։
 
Իշխող կուսակցության և այն տատանվող ընտրողների համար, ովքեր չեն բացառում նրան աջակցել (օրինակ, եթե ընտրությունների նախօրեին Եվրամիությունը  ձեռնարկի մի շարք բարձր մակարդակի քայլեր Երևանի աջակցության համար), «Քաղաքացիական պայմանագրի» մոտ կարող է հնարավորություն հայտնվի ոչ միայն պահպանել առաջին տեղը, այլ նաև ավելի շատ ձայներ հավաքել, քան խորհրդարան մտած մյուս կուսակցություններն ու դաշինքները։
 
Փաստորեն, «Քաղաքացիական պայմանագրի» ընտրողներին մոբիլիզացնելու կարողությունը ցույց տվեցին՝ 2025 թվականի նոյեմբերին Վաղարշապատում կայացած ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ճիշտ է, ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին վարչական ռեսուրսներն օգտագործելու մեջ։ Սակայն, եթե  2026 թվականի ամռանը ընդդիմադիր դերակատարները չկարողանան կազմակերպել լայնածավալ փողոցային բողոքի արշավ (հիշեք Սերժ Սարգսյանի հունիսյան դիտողությունը. «Ինչպե՞ս կարող է առանց փողոցների»), նման մեղադրանքները կարող են ընդամենը սահմանափակ ռիսկեր կրել Նիկոլ Փաշինյանի համար», - նշում է փորձագետը։
 
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, ընտրությունների նախօրեին բողոքի տրամադրությունների ցանկացած զգալի պոռթկում կարող է զգալիորեն բարդացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքերը՝ հանգեցնելով մի իրավիճակի, որի դեպքում կուսակցությունը կպահպանի առաջին տեղը, բայց չի ստանա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես դա տեղի ունեցավ 2025 թվականի մարտին Գյումրիի տեղական ինքնակառավարման ընտրություններում։
 
«Մինչդեռ բողոքի մոբիլիզացիայի գործոն կարող է դառնալ ոչ միայն արտաքին քաղաքականության օրակարգը, այլ նաև լայն, ոչ քաղաքականացված ընտրազանգվածի համար նշանակալի ցանկացած ներքին խթան, օրինակ՝ աղմկահարույց քրեական միջադեպերը, որոնցում ոստիկանության աշխատակիցները կմեղադրվեն անգործության կամ կոպիտ խախտումների մեջ։
 
Գրեթե յուրաքանչյուր ձայնի համար պայքարի պայմաններում, և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, հավանաբար, ուշադրությունը կկենտրոնացնեն տեղական խնդիրների վրա։ Վերջին օրինակներից է՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հանրային արձագանքը՝ Սյունիքի մարզի մի քանի գյուղերում դպրոցների փակմանը։
 
Դրանով հանդերձ Նիկոլ Փաշինյանը  2026 թվականի գարնանը և ամռան սկզբին՝ հավանաբար, ավելի կակտիվացնի իր կապերը ԵՄ-ի հետ, քանի որ եվրոպական օրակարգը մնում է իր պոտենցիալ կողմնակիցներին մոբիլիզացնելու առանցքային գործոններից մեկը», - համոզված է Նեյժմակովը։

Caliber.Az
Դիտումներ: 241

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

142
24 Հունվարի 2026 10:25
2

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Ադրբեջան

97
24 Հունվարի 2026 13:20
3

ՀԱՊԿ-ի ապագան հայկական դեմարշից հետո Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az- կայքում

92
26 Հունվարի 2026 15:19
4

Ուղիղ երթուղիներ և օտար վախեր Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

88
27 Հունվարի 2026 11:51
5

Իրան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են դրական հունով. Վահիդ Ջալալզադե

76
24 Հունվարի 2026 12:15
6

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղությանը և անվտանգությանը. Իրանի փոխարտգործնախարար

75
24 Հունվարի 2026 10:26
7

Ադրբեջանն ամբողջությամբ վճարել է ՄԱԿ-ի անդամակցության վճարը

73
24 Հունվարի 2026 09:54
8

Euronews-ը տեսառեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի բիզնես միջավայրի վերաբերյալ

73
24 Հունվարի 2026 11:18
9

Վահիդ Ջալալզադեն՝ Աղբենդի կամրջի շինարարության ավարտի ժամկետների մասին

70
24 Հունվարի 2026 10:54
10

Ադրբեջանի ռազմական դատախազությունը հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշներ է գրանցել

69
24 Հունվարի 2026 09:22
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading