twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Tejas-ի կործանումը` հնդկական ՌԱՀ-ի ձախողման ցուցանիշ է Ալեսինը և Խլոպոտովը՝ Caliber.Az կայքում

28 Նոյեմբերի 2025 15:57

«Dubai Airshow 2025» միջազգային ավիացիոն և տիեզերական ցուցահանդեսի ժամանակ հնդկական HAL Tejas թեթև բազմաֆունկցիոնալ կործանիչի կործանումը և օդաչուի զոհվելը, կարծես վերջ դրեցին Հայաստանի նկրտումներին ավիացիայի ոլորտում։ Տեղի ունեցածից անելով մի շարք եզրակացություններ՝ Երևանը որոշել է դադարեցնել՝ Հնդկաստանի հետ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ 12 միավոր Tejas կործանիչների գնման վերաբերյալ բանակցությունները։
 
Այստեղ հարկ է նշել, որ Tejas-ի մշակումը անցկացվել է դեռ 1982 թվականից։ Ըստ ծրագրերի, նոր կործանիչները պետք է փոխարինեին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կազմում ՄԻԳ-21-ին։ Սակայն այս պահին Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ստացել են ընդամենը 40 միավոր Tejas։ Այսպիսով, կարելի է վստահորեն ասել Նյու Դելիի հսկայական ռազմական ֆիասկոյի մասին։
 
Այսպիսով, ի՞նչ խնդիր կա հնդկական կործանիչի և ընդհանուր առմամբ Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ։ Ինչո՞ւ է նա այդպես տենդահարում։ Եվ ի՞նչ կարելի է ասել Հայաստանի մոտ առկա Հնդկաստանի արտադրության զենքի որակի մասին։  Caliber.Az-ի այս հարցերին պատասխանում են արտասահմանյան ռազմական փորձագետները։
 
Այսպես,  պաշտպանության և ռազմաարդյունաբերության  համալիրի հարցերով բելառուսացի փորձագետ Ալեքսանդր Ալեսինի կարծիքով՝ Tejas կործանիչը, որը Հնդկաստանը մշակում է երկար տարիներ, ձախողված նախագիծ է, քանի որ երկիրը փորձ չունի այս ոլորտում, այո և այդ մեքենան զգալիորեն հնացած է։
 
«Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի բոլոր նվաճումները՝ լիցենզավորված Su-30MKI մոդելների, T-72 և T-90 տանկերի հավաքումն է։ Նրանք ինքնուրույն բարձրորակ ոչինչ արտադրել չեն կարող։ Հնդկական ազգային տանկի նախագիծը նույնպես անհաջողություն է կրել։ Հնդկական տանկերը տարբերվում են իրենց անհավանական քաշով և ցացր անցունակությամբ։ Նույնիսկ ինքնաձիգ չկարողացան արտադրել։ Վերադարձան «Կալաշնիկովին»», - ընդգծել է նա։
 
Ալեսինի խոսքով, Հնդկաստանը ունի միայն մեկ իսկապես հաջողված ռազմական նախագիծ՝ ռուսական «Յախոնտի» հիման վրա ստեղծված «ԲրաՄոս» հրթիռը (PJ-10 PJ-10 BrahMos), իսկ Tejas-ը՝ «մսապուրի խառնուրդ է»։
 
«Կորզել են տարբեր արևմտյան մոդելների բաղադրիչներ՝ հիմնականում ֆրանսիական, իսկ դրանք չսերտաճեցին մի ամբողջության մեջ։ Հիմա Հնդկաստանը պլանավորում է հավաքել ֆրանսիական Rafale-ը։ Բայց դա ինչպիսի հավաքում կլինի՝ դժվար է հասկանալ։ Այնպես որ, հնդկական տեխնոլոգիայի ներուժը մոտավորապես այսպիսին է. շատ առումներով խնդրահարույց է, բայց փոխարենը էժան է։ Այնպես որ, դրա գնորդները՝ որպես կանոն,  սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով թերզարգացած երկրներ են», - իր դատավճիռ է կայացրել Ա. Ալեսինը։
 
ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը նույնպես կասկածանքով է մոտենում հնդկական ռազմաարդյունաբերական համալիրին, իսկ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական դաշինքը, նրա կարծիքով, ինքնին բավականին տարօրինակ է։
 
«ՀԱՊԿ-ից փաստացի դուրս գալուց և Ռուսաստանի հետ խզելուց հետո Հայաստանը փնտրում է այլընտրանքային աղբյուրներ իր զինանոցը համալրելու համար։ Դրանով հանդերձ գերիշխում են երկու գործոն. քաղաքականություն և փող։ Այսինքն՝ մի կողմից, Երևանը փնտրում է մատակարարներ, որոնք կապված չեն Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից՝ այդ մատակարարները պետք է առաջարկեն իրենց սեփական արտադրության զենք, բայց դրանով հանդրեձ հնարավորինս էժան։ Կարծում եմ, որ այդ նույն Ֆրանսիան առանց որևէ խնդրի՝ Հայաստան կմատակարարեր իր Rafale-ը կամ օգտագործված Mirage կործանիչները, բայց նման միջոցներ Հայաստանը պարզապես չունի։
 
Էժան և բավականին որակյալ զենք կարելի է գնել Չինաստանից, բայց Չինաստանը համագործակցում է և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Ճիշտ է, Երևանը նախկինում Չինաստանից գնել է WM-80 ՀԿՀՀ և հիմա հայտարարում է, որ «երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է», սակայն իրականում սպառազինության գնումներ մենք չենք տեսնում: Ահա թե ինչու Հնդկաստանը, որն ունի բավականին ուժեղ արդյունաբերական ներուժ, համաշխարհային առաջատար է մետալուրգիայի, քիմիայի, դեղագործության, նույնիսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ոլորտներում, և կարող է իրեն թույլ տալ ունենալ ավիակիրներ: Այն՝ տիեզերական տերություն է իր սեփական տիեզերակայանով, արբանյակներով և ուղեծիր դուրս բերելու միջոցներով, բայց ահա սովորական սպառազինության մշակման առումով էական խնդիրներ ունի: Իրականում ինչը այդպես չէ՝ դժվար է ասել: Կարելի է մեղադրել բյուրոկրատականությանը, կոռուպցիային, մտածելակերպին, բայց չգիտես ինչու որոշ ոլորտներում ամեն ինչ ավել կամ պակաս նորմալ է աշխատում, իսկ մյուսներում չի աշխատում ընդհանրապես», - ասել է փորձագետը։
 
Նրա խոսքով, 1980-ականներից ի վեր Հնդկաստանը անհաջող կերպով մշակում է նաև իր սեփական ազգային տանկը՝ Arjun-ը։ Այս ընթացքում նրանք գնել են խորհրդային T-72-ի, իսկ հետո ռուսական T-90-ի լիցենզիաներ։ Ազգային հեղինակությունը և արդյունաբերությունը պահպանելու համար Arjun-ը ընդունվել է սպառազինության մեջ, բայց թողարկվել է ընդամենը հարյուրից մի փոքր ավելի մեքենա։ Այդ նույն T-90-ները Հնդկաստանում թողարկվել են բավականաչափ ավելի շատ՝ գրեթե մեկ ու կես հազար։ Դրանով հանդերձ, տեխնիկական և մարտական առումներով Arjun-ը՝ վաղ արտադրության գերմանական  Leopard 2 -ի խղճուկ նմանություն է։
 
«Օրինակ, թուրքական Altay-ը նույնպես ունի «Լեոպարդի» արմատներ, բայց դա լիովին ժամանակակից տանկ է, համեմատելի «Լեոպարդների» ամենաթարմ տարբերակների հետ։ Այո և այս մեքենայի մշակման ժամանակահատվածը շատ ավելի կարճ էր։ Իսկ հնդիկները չգիտես ինչու թաղվել մնացել են 1980-ականներում։ Նմանատիպ պատմություն է նաև նրանց Tejas կործանիչի հետ։ Դրա արմատները նույնպես գալիս են այդ դարաշրջանից, իսկ եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ այն նման է ֆրանսիական Mirage-ին։ «Եվ սա զարմանալի չէ, չէ որ որպես խորհրդատու ներգրավվել էր ֆրանսիական Dassault ինքնաթիռաշինարարային ընկերությունը։ Այո և շարժիչն էլ մշակել են ֆրանսիացիների օգնությամբ», - հայտարարել է փորձագետը։
 
Նա նաև նշել է, որ Tejas-ի առաջին նախատիպի թռիչքը կայացել է 2001 թվականին, բայց մինչ օրս արտադրվել է ընդամենը մի քանի տասնյակ սերիական ինքնաթիռ. «Ամբողջ աշխարհը տեսավ դրանց թռիչքը վերջերս, երբ Դուբայի ցուցահանդեսում ինքնաթիռը վթարի ենթարկվեց և սպանեց օդաչուին։ Եվ նրանց մոտ դա  գործնականում այդպես է ամեն ինչում, ինչ վերաբերում է սովորական սպառազինությանը»։  
 
Նրա կարծիքով, հնդկական զենքը չի գնահատվում համաշխարհային շուկաներում և հանդիսանում է «տհաճ հոտով սուբստանցիա», և պարադոքսը նրանում է, որ Հնդկաստանը իր բոլոր ամենաժամանակակից զենքերը գնում է զարգացած երկրներից։
 
«Տանկեր, ինքնաթիռներ, ինքնագնաց հրանոթներ... Իր ռազմաօդային ուժերի և նավատորմի համար Հնդկաստանը ստիպված է գնել ֆրանսիական Rafale , ռուսական ՍՈՒ և ՄԻԳ,  ամերիկյան C-17 տրանսպորտային ինքնաթիռներ և Poseidon պարեկային ինքնաթիռներ։ Եվ  ահա ինչ-ինչ պատճառներով, Երևանը հետաքրքրված է Հնդկաստանից նրա, բառիս բուն իմաստով անավարտ կործանիչներ ձեռք բերելու մեջ։ Հիշում եմ, որ իր լավ ժամանակներում Հայաստանը կարողացավ Ռուսաստանից գնել ՍՈւ-30 ՍՄ-ներ։ Հիմա նրա մոտ որտեղի՞ց հանկարծ հայտնվեց «ավելորդ» 1,2 միլիարդ դոլարը Tejas-ի համար։ Կհամարձակվեմ ենթադրել, որ այս պայմանագրի մասին բոլոր խոսակցությունները ոչ այլ ինչ էին, քան բլեֆ՝ պարզապես նրա համար, որպեսզի նյարդացնել Ռուսաստանին։ Հայերը նույնիս չէին պատրաստվում իրականում գնել այս «չթռչող պարարտանյութը»։ Իր հերթին, աղետը պարզապես դարձավ հարմար պատրվակ «դեմքը փրկելու», բանակցություններից դուրս գալու համար, որոնք միևնույն է պետք էր վաղ թե ուշ մի կերպ ավարտել», - եզրափակել է Ա. Խլոպոտովը։

Caliber.Az
Դիտումներ: 62

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Բաքվին և Երևանին հարկավոր է խաղաղություն։ Մնացած բոլոր տարբերակները մենք արդեն փորձել ենք...» Սամվել Մելիքսեթյանը՝ Caliber.Az կայքում

178
27 Նոյեմբերի 2025 15:55
2

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ դիտարկվել է շտապօգնության մեքենայի գնդակոծության հետ կապված դրվագը ԼՈՒՍԱՆԿԱՐ

152
25 Նոյեմբերի 2025 09:22
3

Բաքու - Երևան. «Խաղաղության կամուրջ»՝ հին դառնությունների միջով Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

135
25 Նոյեմբերի 2025 09:28
4

Վենեդիկություն երևանյան ձևով Նախկին խմբագրի շրջագայությունը և նրա պատմվածքները

112
25 Նոյեմբերի 2025 17:33
5

Ադրբեջանի նախագահը գրառում է կատարել Քելբաջարի ազատագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ

111
25 Նոյեմբերի 2025 10:01
6

Ադրբեջանն ու աշխարհը. Նավարկություն առանց հեգեմոնի Ռամիզ Յունուսը՝ Caliber.Az-ի եթերում

105
26 Նոյեմբերի 2025 10:59
7

Մեծ վերադարձ. Քելբաջարը դիմավորում է նոր բնակիչներին

102
26 Նոյեմբերի 2025 09:58
8

Զանգեզուրի միջանցքը որպես եվրասիական կապվածության շարժիչ ուժ Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

92
26 Նոյեմբերի 2025 19:26
9

Ֆարհադ Բադալբեյլի. Քելբաջարի լեռները կարծես գրկում են մեզ

91
26 Նոյեմբերի 2025 10:34
10

Կատակերգուն քաղաքականության մերկասառույցի վրա Ո՞վ է «պարեցնում» Թաթոյանին

89
27 Նոյեմբերի 2025 18:22
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading