«Բաքուն Բրյուսելից սպասում է գործողություններ, այլ ոչ թե գեղեցիկ խոսքեր» Փորձագետները՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԵՄ-ի նոր նախաձեռնության մասին
ԵՄ-ի ընդլայնման հարցերով գերագույն հանձնակատար Մարտա Կոսը Բրյուսելում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ժամանակ՝ մի շարք, այդ թվում նաև Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հետաքրքիր հայտարարություններ է արել։
Այսպես, Կոսը, մասնավորապես նշել է, որ ԵՄ-ն տրանսպորտային ուղիների արդյունավետ ապաշրջափակման համար առաջարկում է իր լուծումը, այն է ստեղծելով հատուկ ձևաչափ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Եվրոպայի կազմով քառակողմ խումբ, որը և կլուծի այս հարցերը։
Նրա խոսքով, Եվրամիությունը պատրաստ է նպաստել մի կողմից Հայաստանի, մյուս կողմից՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա նաև վստահեցրել է, որ Բրյուսելը այս հարցում համագործակցում է Բաքվի և Անկարայի հետ։
Եվրամիության ներկայացուցչի այս հայտարարությունը մի փոքր անակնկալ էր, հաշվի առնելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված կարևոր համաձայնություններից հետո ԵՄ-ն համառորեն շրջանցում էր Զանգեզուրի միջանցքի թեման։
Սրա հետևանքով օրինաչափ հարցեր են ծագում. «Ինչո՞ւ հատկապես հիմա է Եվրամիությունը որոշել իր ակտիվությունը դրսևորել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում»; «Եվ ի՞նչ է նշանակում «չորսի» բանաձևը՝ Ադրբեջանի, Թուրքիայիի, Հայաստանիի և Եվրոպայի կազմով հատուկ խումբ, և ինչպե՞ս է այն գործնականում աշխատելու»։
ԵՄ-ի այս նախաձեռնությունը վերլուծելու և գնահատելու խնդրանքով Calibre.Az-ը դիմել է Ադրբեջանի և Թուրքիայի փորձագետներին։
Այսպես, Միլլի Մեջլիսի պատգամավոր, ադրբեջանցի քաղաքագետ, միջազգայնագետ Ռասիմ Մուսաբեկովը հիշեցրել է, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գտնվելով Բրյուսելում, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել է՝ ԵՄ-ի համար Զանգեզուրի միջանցքի կարևորության վրա։
«Հիքմեթ Հաջիևը, այդ թվում նաև հասկացրել է, որ եթե Եվրամիությունը մեծ հետաքրքրություն ունի Կենտրոնական Ասիայի, մասնավորապես նրա ռեսուրսների, օրինակ ուրանի նկատմամբ, և այնտեղ ուզում են հուսալի տրանսպորտային մուտք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա, ապա այս առումով ամենահուսալին է հանդիսանում Զանգեզուրի միջանցքը»։ Սակայն, Ադրբեջանի համար բավարար չէ, որպեսզի Եվրամիությունը հերթական անգամ սահմանափակվի մի շարք դրական ողջույնային հայտարարություններով, Բաքուն հեշտությամբ կարող է յոլա գնալ առանց բանավոր աջակցության և գովասանքի։
Օրինակ՝ ԱՄՆ-ը Հայաստանին ցուցաբերել է ոչ միայն քաղաքական աջակցություն, այլ նաև նրան հատկացրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Մեղրիով անցնող երկաթուղին և ճանապարհը վերականգնելու համար։ Իսկ ի՞նչն է խանգարում Եվրամիությանը որոշակի ֆինանսական պարտավորություններ ստանձնել այս հարցում, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այն աննախադեպ առատաձեռնություն է ցուցաբերել և զգալի միջոցներ է հատկացրել Հայաստանին «Հյուսիս-Հարավ» մայրուղու մաս կազմող ճանապարհի կառուցման համար։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս ճանապարհը ԵՄ-ի համար որևէ նշանակություն չունի՝ դրանով Եվրոպայի համար որևէ տրանսպորտային փոխադրումներ չեն նախատեսվում։ Այս ճանապարհը ընդամենը կապում է Հայաստանը Իրանի հետ և Իրանին հնարավորություն է տալիս Հայաստանի տարածքով մուտք գործել Վրաստանի նավահանգիստներ։ Այդ դեպքում ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան գումար հատկացրել դրա կառուցմանը՝ թունելների, կամուրջների անցկացմանը։ Եվ այս ամենը Հայաստանում արվում է ԻՀՊԿ-ի հետ կապված շինարարական ընկերությունների կողմից՝ օգտագործելով եվրոպական փողերը», - ընդգծել է պատգամավորը։
Նրա կարծիքով, Եվրամիության համար ամենակարևոր նշանակություն ունեցող միակ բանը հատկապես Զանգեզուրի միջանցքն է, այլ ոչ թե Հայաստանի տարածքում գտնվող մայրուղիները։
«Մենք ունենք կոնկրետ առաջարկ. Նախչըվանի տարածքում երկաթուղին անվնաս է, այն չի ապամոնտաժվել, բայց այն գործնականում 35 տարի չի շահագործվել, և բավարար թողունակություն ապահովելու համար այն անհրաժեշտ է հիմնովին վերանորոգել՝ փոխել կոճերը, ռելսերը և վերգետնյա սարքավորումները։ Այսինքն, Նախչըվանով անցնող երկաթուղու թողունակությունը մեծացնելու համար անհրաժեշտ կլինեն զգալի լրացուցիչ ներդրումներ։ Եվ ինչո՞ւ Եվրամիությունը չպետք է ներդրումներ հատկացնի հատկապես այս հատվածի համար։
Մենք հաճախ ենք Բրյուսելից, մասնավորապես Ուրսուլա ֆոն դեր Լեյենից լսում քաջալերանքի խոսքեր՝ Ադրբեջանի կողմից Եվրոպա գազի մատակարարումների ավելացման առնչությամբ։ Բայց մենք չենք տեսել ԵՄ-ի կողմից որևէ պատրաստակամություն՝ ուղղակիորեն միջոցներ կամ դրամաշնորհներ հատկացնելու դրա համար։ Եվրոպական բանկերը նման նախագծերի համար ինքնուրույն վարկեր չեն տրամադրում, քանի որ կա Եվրահանձնաժողովի հանձնարարական՝ էներգետիկ նախագծերի համար վարկեր չտրամադրելու վերաբերյալ։ Եվ ստացվում է տարօրինակ իրավիճակ. Եվրոպայում գազ ուզում են, բայց չեն ուզում երկարաժամկետ պայմանագրեր կնքել, որոնք կարող են վարկեր կամ որևէ ֆինանսական միջոց տրամադրել այդ նախագծերի համար։ Այնպես որ, եթե Եվրամիությունը մտադիր է հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում նմանատիպ դիրքորոշում գրավել, ապա, շնորհակալություն, մենք ինչ-որ կերպ գլուխ կբերենք», - ասել է քաղաքագետը։
Նա նաև նշել է, որ իսկական զարմանք կառաջացնի, եթե ԵՄ-ն պատրաստվի միջոցներ հատկացնել Հայաստանի երկաթուղիների վերակառուցման համար, քանի որ դրանք գտնվում են «Ռուսական երկաթուղիներ» ՍՊԸ-ի կառավարման ներքո, և նման մոտեցումը կնշանակի ԵՄ-ի կողմից «Ռուսական երկաթուղիներ»-ի, այսինքն պատժամիջոցների տակ գտնվող կառույցի անուղղակի ֆինանսավորում։
«Ադրբեջանը կսպասի կոնկրետիկային, որոնց հիման վրա և կգնահատի ԵՄ-ի մասնակցությունը այս երթուղու իրականացմանը։ Բայց, կրկնում եմ, եթե ԵՄ դիրքորոշումը կայանալու է միայն հավանության խոսքերից և գլխով անելուց, ապա այնտեղ պետք է հասկանան հետևյալը. ի պատասխան այս հարցին դիմելու այն ժամակահատվածում, երբ այս մայրուղին արդեն գործում է՝ Եվրամիությանը սպասում է համարժեք արձագանք Ադրբեջանի կողմից։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունը մտածի այս նախագծին իր անմիջական մասնակցության մասին, որպեսզի դառնա գործընկեր, այլ ոչ թե դիտորդային կողմ», - հայտարարել է Ռ. Մուսաբեյովը:
Իր հերթին, թուրք փորձագետ Քերիմ Հասի կարծիքով, այս պահին ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը Եվրամիությունը պահանջել է սկսել Հարավային Կովկասում անցկացնել առավել ակտիվ և դրանով հանդերձ առավել հավասարահեռ քաղաքականություն՝ Բաքվի և Երևանի նկատմամբ։
«Ցավոք, և՛ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից առաջ, և՛ Ադրբեջանի հաղթանակից հետո, ադրբեջանական տարածքների ազատագրման նկատմամբ Եվրամիության մոտեցումը մնաց հստակ հայակենտրոն։ Որոշ դեպքերում այն նույնիսկ ավելի ցայտուն է դրսևորվել, քան Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներում։ Տեսականորեն, ԵՄ-ի կողմից մտածված քառակողմ ձևաչափը կարող է դրական ազդեցություն ունենալ ապաշրջափակման գործընթացի վրա, բայց, իմ կարծիքով, դրա իրական ազդեցությունը կմնա սահմանափակ», - ասել է նա։
Քաղաքագետը նաև նշել է, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսության ներկայիս դինամիկան ինքնին բավականին արդյունավետություն է ցուցաբերում։
«Մենք տեսնում ենք, որ երկկողմ ձևաչափը գործում է արդյունավետ. օրինակ՝ բոլորովին վերջերս Հայաստանի ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանական կողմի հետ Գաբալայում, սպասվում է Ադրբեջանի ներկայացուցիչների պատասխան այցը Հայաստան՝ սահմանազատման և սահմանագծման հարցերը քննարկելու համար: Զուգահեռաբար, երկու երկրների քաղաքացիական հասարակությունները կարևոր համատեղ միջոցառումներ են անցկացնում, որոնք ձևավորում են դրական օրակարգ և իսկապես առաջ են մղում խաղաղ գործընթացը: Փաստորեն, հենց երկկողմ շփումներն են տալիս ամենաշոշափելի արդյունքները», - նշել է փորձագետը։
Նրա խոսքով, օգոստոսի 8-ից հետո Բրյուսելում ուժեղացել է հիմնական գործընթացներից մեկուսացվելու զգացմունքը. «Եվրամիությունը տեսավ, որ Ռուսաստանի դերը Զանգեզուրի միջանցքում արագորեն նվազում է, մինչդեռ ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցությունը մեծանում է: ԵՄ-ն չի կարող իրեն թույլ տալ մնալ մի կողմում: Հարավային Կովկասում փոխվում է ուժերի հավասարակշռությունը, և Բրյուսելը ձգտում է ինտեգրվել այս գործընթացին»:
Դրանով հանդերձ Հասը ընդգծել է, որ քառակողմ մեխանիզմի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա ազդելու ներուժը սահմանափակ կլինի։
«Անկարայի և Երևանի միջև շփումները ընթանում են ինքնուրույն։ Փաշինյանը արդեն այցելել է Թուրքիա, հանդիպել է Էրդողանի հետ, կողմերը քննարկում են հաղորդակցությունների, ներառյալ երկաթուղային կապերի և սահմանային անցակետերի վերականգնման հարցերը։ Գործնականում նորմալացման գործընթացը առաջ է շարժվում, և այն հազիվ թե կախված լինի որևէ նոր ձևաչափից։ Հայաստանում առաջիկա ընտրությունները և Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի հնարավոր ստորագրումն ինքնին կձևավորեն այս գործընթացի շարժման հետագիծը և կողմերի ներգրավվածությունը», - ասել է քաղաքագետը։
Սակայն, ինչպես նշել է փորձագետը, նման ձևաչափը օգտակար և պրագմատիկ է թվում բոլոր մասնակիցների համար։
«Հայաստանի համար սա լրացուցիչ հարթակ է Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու համար։ Փաշինյանը ձգտում է՝ ՀԱՊԿ-ից, իսկ ժամանակի ընթացքում նաև ԵԱՏՄ-ից աստիճանական դուրս գալուն։ Սա միայն ժամանակի հարց է, եթե նա պահպանի իշխանությունը։ «Քառյակ» ձևաչափը Երևանի համար կդառնա Արևմուտքին մերձենալու ևս մեկ գործիք։ Բաքուն, իր հերթին, կարող է ԵՄ-ի նախաձեռնությունը դիտարկել որպես Արևմուտքի հետ համագործակցության իր տարածքը ընդլայնելու հնարավորություն։
Դրա հետ մեկտեղ, քանի որ ղարաբաղյան հարցի վերաբերյալ եվրոպական քաղաքականությունը վաղուց թունավոր է եղել Ադրբեջանի համար, օգտակար կլինի լրացնել առաջացող բացը պրագմատիկ շփումներով։ Սա հնարավորություն կտա նվազեցնել ԵՄ-ի կողմից խաղաղ գործընթացի վրա հնարավոր բացասական ազդեցությունը։ Մանավանդ որ Եվրոպայում ադրբեջանական գազի դերը աճում է. արդեն մոտ 10 եվրոպական երկիր ստանում են այն, և սա ամրապնդում է փոխադարձ հետաքրքրությունը։
Մյուս կողմից, Թուրքիան՝ Հարավային Կովկասի շուրջ եվրոպական քաղաքականության վրա ազդելու լրացուցիչ գործիքներ կստանա։ Զանգեզուրի միջանցքի գործարկումից և կայուն խաղաղության միջավայրի ստեղծումից հետո, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները և Չինաստանը կկարողանան ավելի արդյունավետ օգտագործել ամբողջ Միջին միջանցքը, առաջին հերթին Եվրոպայի և Չինաստանի միջև առևտրում։ Այս տարածաշրջանը դառնում է լոգիստիկայի առանցքային տարածք, և Անկարան կամրապնդի իր դիրքերը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Եվրոպայում՝ տարածաշրջանային երկրների հետ միասին։
Այսպիսով, եթե նման մեխանիզմն իսկապես աշխատի, բոլոր մասնակիցները կկարողանան այն օգտագործել առաջին հերթին սեփական շահերի օգտին։ Միևնույն ժամանակ դրա իրական ազդեցությունը խաղաղ գործընթացի վրա, ըստ երևույթին, կլինի բավականին փոքր, բայց դրանով հադերձ ձևաչափը կարող է օգտակար լինել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի, և՛ ինքնին Եվրամիության համար», - եզրափակել է Քերիմ Հասը։







