twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Ռևանշիզմ ընդդեմ պրագմատիզմի. ո՞ւմ կողմն են այսօր հայ ընտրողները Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

14 Նոյեմբերի 2025 18:27

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում մեկնաբանել է՝ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ ղարաբաղյան հակամարտության և Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների վերաբերյալ վերջերս արված հայտարարությունները։
 
Նա նշել է, որ նրանց խոսքերը միայն հաստատում են. Ղարաբաղի հարցը վզափոկ էր՝ Հայաստանը «մոտակա ծառին» կապել ձգտող որոշակի ուժերի ձեռքում։ Փաշինյանի խոսքով, «ժողովրդի իրավունքներ» և «պատմական արդարություն» հասկացությունները ծառայում էին միայն որպես նրանց իրական նպատակները թաքցնող ծխի վարագույր։
 
Վարչապետը ընդգծել է, որ պատերազմից առաջ ամողջ բանակցային գործընթացը և արված առաջարկները ուղղված էին ոչ թե հակամարտության լուծում գտնելուն, այլ «պարանը կարճացնելուն», այսինքն՝ հանրապետության վրա արտաքին վերահսկողության ամրապնդմանը։
 
Նա հայտարարել է, որ այս քաղաքականության վերջնական նպատակը հայկական պետականության ոչնչացումն էր։ Փաշինյանը նաև խոստացել է, որ մինչև տարեվերջ կհրապարակի իր խոսքերը հաստատող բանակցային փաստաթղթերը, և Քոչարյանին ու Սարգսյանին մեղադրել է երկիրը «Լենին, կուսակցություն, Գորբաչով» ոգով գրված «ԿԳԲ-ի սցենար» վերադարձնելու փորձի մեջ։ «Սպասվող արդյունքը՝ զրո է», - եզրափակել է վարչապետը։
 
Այսպիսով, որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակնհայտորեն սրվում է թշնամական հռետորաբանությունը՝ ռևանշիստական գաղափարները խոստովանող, Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները չճանաչող և, ըստ էության Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեջ չհետաքրքրվող ընդդիմության՝ և Փաշինյանի ղեկավարությամբ ներկայիս կառավարության միջև։
 
Հարց է. ծագում այսօր ո՞ւմ կողմն է հայ ընտրողների մեծամասնության նախապատվությունը։ Չեն կարող արդյո՞ք ընտրողների համակրանքը խորհրդարանական ընտրությունների մոտենալու հետ թեքվել՝ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի կողմը։ Փաշինյանին կհաջողվի արդյո՞ք դիմակայել ռևանշիստական ուժերի ճնշմանը, հաղթել ընտրություններում, պահպանել վարչապետի պաշտոնը և ավարտին հասցնել սկսած գործը՝ հասնել լիակատար խաղաղության իր ամենամոտ հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
 
Այդ մասին  Caliber.Az-ի հետ իրենց կարծիքներով կիսվել են հայտնի մեկնաբանները։
 
Քաղաքագետ, Բաքվի միջազգային բազմամշակութային կենտրոնի ավագ խորհրդատու Թոֆիգ Աբբասովը անհերքելի է համարում, որ որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, այնքան ավելի կսրվի ներքաղաքական պայքարը։
 
«Ընթացքի մեջ, անշուշտ, կմտնեն և՛ կոմպրոմատներ, և՛ բացահայտումներ, և՛ մեղադրանքներ տարբեր անձանց և արտաքին ազդեցության կենտրոնների միջև գաղտնի կապերի մասին։ Սակայն, առավելությունը, իմ կարծիքով, հիմա ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի կողմն է, ով պահպանում է իրավիճակի վերահսկողությունը և հենվում է անվտանգության ուժերի հավատարմության վրա»։
 
Այո, բանակում դեռևս կա նախորդ նախագահների օրոք ձևավորված որոշակի կլաստեր, բայց հրամանատարական կազմի մեծամասնությունը այսօր վստահում է Փաշինյանին: Նրանք գիտակցում են, որ նա հարթում է իրական պետական ինքնիշխանականացման առավել կարճ ճանապարհը: Վարչապետը ճիշտ է, երբ պնդում է, որ Քոչարյանն ու Սարգսյանը փաստորեն Հայաստանը պահում էին վզափոկով կապած՝ և որքան կարճ էր դառնում այդ վզափոկը, այնքան ավելի սերտորեն էր երկիրը կապված լինում արտաքին հովանավորների հետ։
 
Փաշինյնը պատահականորեն չի ընդգծում, որ «առասպելական Հայաստանի» դարաշրջանը ավարտվել է, և եկել է՝ իրական, կենսունակ երկրի մոդել կառուցելու ժամանակը: Սրանում՝ ոչ միայն քաղաքական ռազմավարություն է, այլ նաև քաղաքացիների մեծամասնության հույսը, երազանքը, սպասելիքը, ովքեր ցանկանում են տեսնել Հայաստանը անկախ և ինքնավստահ։
 
Ռևանշիստական տրամադրությունները, անշուշտ, կան հայ հասարակության մեջ: Բայց արդյո՞ք նրանցից շատերը, ովքեր կրկնելով Քոչարյանին և Սարգսյանին, որ «Ղարաբաղը չի կարելի կորցնել, Ղարաբաղը պետք է վերադարձվի», իսկապես հավատում են  նրանց ասածին: Ղարաբաղը ոչ թե կորցված է՝ այն երբեք հայկական չի եղել: Այո, այնտեղ ապրել է Ադրբեջանի Հանրապետության հայ փոքրամասնությունը, բայց պատմականորեն այս տարածաշրջանը երբեք չի պատկանել՝ XX դարի սկզբին խորը աշխարհաքաղաքական ցնցումների ֆոնին արհեստականորեն ստեղծված պետական կազմավորմանը՝ Հայաստանին։։
 
Մոտավորապես 9 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Առաջին Արարատյան Հանրապետությունը արդյո՞ք տիրապետել է Ղարաբաղին։ Ոչ։ Համոզմունքն այն մասին, որ Նախչըվանը, Ղարաբաղը և Զանգեզուրը պետք է լինեն «հայկական հողեր», ի սկզբանե եղել է արտաքին ուժերի, առաջին հերթին Անտանտի արդյունքը, որը գիտակցել է, որ Աթաթուրքը երբեք չի ստորագրի Սևրի պայմանագիրը։ Պատերազմ հայտարարելով Թուրքիային՝ Հայաստանը պարտություն կրեց, և արևմտյան տերությունների, այդ թվում նաև նախագահ Վուդրո Վիլսոնի շուրթերով Միացիալ Նահանգի կողմից նրան խոստացված վեց վիլայեթները այդպես էլ մնացին որպես պատրանք։
 
Դրանից հետո ծագեց՝ հայերին արևելյան Անատոլիայի հողերից Կովկաս վերաբնակեցնելու գաղափարը, որտեղ, իբր, «հնարավոր կլինի ստեղծել իրենց սեփական պետությունը»՝ բնիկ ադրբեջանական տարածքների՝ Ղարաբաղի, Նախչըվանի և Զանգեզուրի հաշվին։ Հենց այդ պատճառով է հայկական կողմը մինչև հիմա կառչում է այս երեք շրջաններից՝ փորձելով դրանք ներկայացնել որպես «հին հայկական հողեր»։ Սակայն սա չի համապատասխանում պատմական իրականությանը. այնտեղ խիտ հայկական բնակավայրեր երբեք գոյություն չեն ունեցել։ Հայերը ապրում էին միայն մեկուսացված բարձր լեռնային գյուղերում և ավաններում, մինչդեռ այս հողերի բնիկ բնակիչները վաղուց ի վեր եղել են թուրքական ցեղեր՝ ադրբեջանցիները, մեր նախնիները», - ընդգծել է փորձագետը։
 
Անկասկած, նշում է նա, նախկին առաջնորդների՝ Հայաստանի երկու նախկին նախագահների ռևանշիստական հռետորաբանությունը՝ դեռևս շփոթեցնում է բնակչության մի մասին, հատկապես նրանց, ովքեր մինչև հիմա չեն կողմնորոշվել իրենց քաղաքական նախապատվությունների հարցում։
 
«Նրանցից առավել պատրանքայնորեն մտածողները շարունակում են հավատալ, որ Ղարաբաղը կարելի է վերադարձնել։ Սակայն դա անհնար է։ Նույնիսկ եթե հայերը նորից հայտնվեն Ադրբեջանի սահմաններում, խոսք կարող է լինել միայն նրանց մասին, ովքեր ծնվել են Ղարաբաղում կամ հանդիսանում են տարածաշրջանի բնիկ բնակիչների սերունդներ։ Իսկ նրանք, ովքեր այնտեղ բռնի կերպով վերաբնակեցվել էին Լիբանանից, Սիրիայից, Մերձավոր Արևելքի երկրներից, Հունաստանից, Բուլղարիայից և Ռումինիայից, պետք է վերադառնան իրենց պատմական բնակավայրեր, որտեղից նրանք երբևիցե գաղթել են։
 
Ես համոզված եմ, որ ընտրությունների մոտենալուն զուգընթաց, Նիկոլ Փաշինյանի դիմադրողականությունը միայն կաճի։ Ընդհանուր առմամբ, նա գրագետ է կառուցում իր քաղաքականությունը։ Այո, ժամանակ առ ժամանակ նրա արտաքին քաղաքականությունը թվում է հակասական՝ մերթ մերձեցում Եվրամիության հետ, մերթ մասնակցում ԵվրԱզԵս-ին կամ ԱՊՀ-ին, բայց, ըստ էության, դրանք ավելի շուտ մարտավարական մանևրներ են։ Այսօրվա դրությամբ Փաշինյանը մնում է միակ հայ քաղաքական գործիչը, ով ընտրել է համեմատաբար իրատեսական և պրագմատիկ զարգացման ուղի։
 
Որքան շուտ գործարկվի Զանգեզուրի միջանցքը, այնքան ավելի կայուն կդառնա նրա դիրքը։ Այդ 42 կիլոմետրանոց հայկական տարածք է, և Ադրբեջանը չի վիճարկում դա։ Միակ բանը, որի վրա Բաքուն պնդում է՝ դա հայկական կանոնակարգերի մեջ օրինական փոփոխությունների մտցնումն է, որպեսզի դրանցից բացառել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ սխալ տարածքային պահանջները։
 
Եթե Փաշինյանը քաղաքական կամք դրսևորի և համագործակցի այս հարցերում, նա միայն կշահի։ Չէ որ Հայաստանը դեռևս չի հանդիսանում տնտեսապես կայուն երկիր և օբյեկտիվորեն տարածաշրջանային ինտեգրման կարիք ունի։ Նախագահ Իլհամ Ալիևը Երևանին իզուր չի բազմիցս կոչ արել՝ ավելի ակտիվորեն ներգրավվել համատեղ ենթակառուցվածքային և տրանսպորտային նախագծերում՝ դրանք կարող են շոշափելի տնտեսական օգուտներ բերել Հայաստանին։ Ադրբեջանի պետության ղեկավարը պատահականորեն չի ընդգծել, որ Հայաստանն ունի տարանցիկ երկիր դառնալու բոլոր հնարավորություններ, ինչը նրան խոստանում է զգալի առավելություններ։
 
Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կդիմանա ռևանշիստական ուժերի ճնշմանը և կկարողանա հաղթել խորհրդարանական ընտրություններում։ Նրա գործողությունների ծրագիրն ու առաջնահերթությունները ամենառացիոնալ են և  առավելապես համապատասխանում են հայ ժողովրդի շահերին», - եզրակացնում է վերլուծաբանը։
 
Մյուս կողմից, նշել է նա, Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության հասնելը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար՝ սկսած տրանսպորտային միջանցքների զարգացումից մինչև տարածաշրջանում բարիդրացիության իրական ոգու ձևավորմանը։
 
«Եվ, վերջապես, Հայաստանը իր սոցիալ-տնտեսական վիճակը ուղղելու շանս կստանա։ Մենք տեսնում ենք, թե որքան կշռադատված է գործում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կարգադրելով բացել Ղազախստանից և Ռուսաստանից հայկական բեռների տարանցիկ ճանապարհը, փաստորեն լուրջ աջակցություն ցուցաբերելով Երևանին։ Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնահատել է դա,  դա անտեսելը անհնար է։ Բաքվի այս քայլը դարձավ իրական օգնություն Հայաստանի տնտեսությանը. այն ամրապնդում է Փաշինյանի դիրքերը և, միևնույն ժամանակ շունչ քաշելու հնարավորություն է տալիս ազգային բիզնեսին։ Հայաստանի պետական և մասնավոր կառույցները նոր հնարավորություններ են ձեռք բերում տարանցիկ ճանապարհը բացելու շնորհիվ։ Դրանով հանդերձ կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանը դա անում է ոչ թե թուլությունից՝ ընդհակառակը, տարածաշրջանի թույլ օղակ է մնում հենց Հայաստանը։ Նման ժեստը թելադրված է ազնվությամբ և հարևանների միջև հարաբերություններում քաղաքակիրթ, ջենտլմենական մոտեցման ձգտումով։
 
Ադրբեջանը, ըստ էության, հասուն և ռացիոնալ քաղաքականության օրինակ է ծառայում՝ ցույց տալով, որ բարիդրացիական հարաբերությունները հնարավոր են նույնիսկ լուրջ հակամարտություններից հետո։ Հիմա ամեն ինչ Հայաստանի վրա է։ Նախագահ Իլհամ Ալիևը պատահական չի հիշեցրել, որ Երևանը դեռ պետք է կատարի իր «տնային աշխատանքը»։ Չէ որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը շատ առումներով հանդիսանում է կապիտուլյացիայի ակտի շարունակությունը. նրանում հիմնական պարտավորությունները դրվում են հատկապես Հայաստանի վրա: Ադրբեջանը կատարել է բոլոր անհրաժեշտ պարտավորությունները 2020 թվականից ի վեր, մինչդեռ Հայաստանի մոտ դեռևս մնում են «պարտքեր», ինչպես ուսանողի մոտ, որը իր հետևից անընդհատ քաշում է ակադեմիական «պոչեր»։
 
Փաշինյանը, իմ կարծիքով,  լավ է գիտակցում, որ այդ պարտավորությունների կատարումը կորոշի իր երկրի, իր կաբինետի և ամբողջ իշխանական համակարգի ապագան: Հիմա, ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է: Ամեն ինչ կախված է նրանից, թե Երևանը արդյո՞ք կկարողանա դա իմաստուն կերպով կառավարել, որպեսզի չկորցնի իր դեմքը և ցույց տա, որ Հայաստանը իրոք պատրաստ է խաղաղության», - եզրափակել է Աբբասովը։
Ինչպես իր հերթին նշել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մաիսայան (Վրաստան), ամեն անգամ, երբ Հայաստանում մոտենում են ընտրությունները, որոշակի ուժեր, որոնք սովոր են «հյուսիսային հարևանից» հրահանգներ ընդունել, սկսում են ավելի ակտիվանալ՝ ձգտելով քաղաքական իրավիճակը շրջել իրենց համար շահավետ ուղղությամբ։
 
«Նրանք պարզապես ուրիշ հենարան չունեն», - նշել է փորձագետը։ - ո՛չ ներքին ռեսուրսներ, ո՛չ իրական դաշնակիցներ։ Հետևաբար, նրանք, ինչպես ասում են, պահարանից հանում են հին կմախքները։ Չեմ կարծում, որ զանգվածները կրկին կհետևեն նախկին քաղաքական առաջնորդներին, ովքեր վաղուց կորցրել են իրենց ազդեցությունն ու հանրային վստահությունը։ Ես նկատի ունեմ Սարգսյանին և Քոչարյանին՝ հենց նրանք են Հայաստանը փակուղի մտցրել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է երկիրը դուրս բերել այս, ըստ էության, աշխարհաքաղաքական փակուղուց»։
 
Մաիսաիայի խոսքով, ժամանակակից հայ հասարակությունը արդեն բազմիցս պայքարել է ռևանշիստական ուժերի դեմ, որոնք ձգտում են երկիրը վերադարձնել իր հետխորհրդային անցյալին, երբ Հայաստանը մեկուսացված էր և փաստորեն ներկայացված էր ինքն իր կողմից։
 
«Այժմ Հայաստանի մոտ հայտնվել է՝  միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու, շրջափակումից դուրս գալու և նոր, իսկապես հետաքրքիր կյանք սկսելու շանս։ Ես կարծում եմ, որ քաղաքացիների մեծամասնությունը ընտրում է հենց այս, այլ ոչ թե նախորդ ուղին։ Առաջիկա ընտրությունները, հավանաբար, վերջ կդնեն ռևանշիզմին և Կրեմլի հովանավորվությամբ պատմության անիվը հետ շրջելու համար, Հայաստանը նորից վտարանդիի վերածելու փորձերին՝ ինչպես դա եղավ Վաշինգտոնի վերջին գագաթնաժողովից առաջ։
 
Ես վստահ եմ, որ դրանից հետո նշանակալի հնարավորություններ կբացվեն հայ հասարակության առջև։ Չեմ բացառում, որ նման իրավիճակում Կրեմլը կունենա միայն մեկ տարբերակ՝ ուղղակի կամ անուղղակի միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Բայց նա կհամարձակվի արդյո՞ք դա անել։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - եզրափակել է պրոֆեսոր Մաիսայան։

Caliber.Az
Դիտումներ: 42

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ճանապարհների վրա մնացած շոգեքարշ Հնդկաստանի քաղաքականության փլուզումը Հարավային Կովկասում

162
11 Նոյեմբերի 2025 15:09
2

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

148
12 Նոյեմբերի 2025 13:51
3

Բաքվի շքերթը նշանավորում է Հարավային Կովկասի պատմության նոր գլուխը Euronews-ի հոդված / ՏԵՍԱՆՅՈՒԹ

130
11 Նոյեմբերի 2025 14:33
4

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

121
12 Նոյեմբերի 2025 18:40
5

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին

102
13 Նոյեմբերի 2025 13:32
6

Տրագիկոմիկ Տոնոյան Հոխորտանքից մինչև խայտառակություն

96
13 Նոյեմբերի 2025 19:09
7

ԵՄ լրտեսական առաքելությունը շարունակում է «գործողությունները» հայ-ադրբեջանական սահմանին

93
13 Նոյեմբերի 2025 17:38
8

Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել բժշկական պատրաստության դասընթացի բացման արարողությունը

79
13 Նոյեմբերի 2025 10:33
9

Ժամանակով և հաղթանակով փորձարկված Սահմանադրություն Թեյմուր Աթաևի ակնարկը

78
12 Նոյեմբերի 2025 17:45
10

Ադրբեջանի չինական HQ-9BE-երը և պակիստանյան JF-17C Block III-երն՝ ընդդեմ Հայաստանի հին S-300-ի Forbes-ը Կովկասում նոր իրականության մասին

76
14 Նոյեմբերի 2025 14:43
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading