twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Ադրբեջան, Հայաստան և զգուշավոր խաղաղություն Փորձագետները՝ «Stratfor»-ի կանխատեսումների մասին

08 Հունվարի 2026 15:53

Հայաստանն ու Ադրբեջանը չափավոր քայլեր կձեռնարկեն՝ 2025 թվականի շրջանակային խաղաղ պայմանագրի դրույթների իրականացման ուղղությամբ, ինչը կնվազեցնի նրանց միջև նոր պատերազմի ռիսկը, կանխատեսում է  «Stratfor» (ամերիկյան հետախուզական և վերլուծական ընկերություն Strategic Forecasting Inc.) կենտրոնը: Կենտրոնի գնահատմամբ, երկու երկրների միջև առևտրի կարգավորումը, հավանաբար, կընթանա զգուշորեն. երկու կողմերը վստահությունը կձևավորեն սահմանափակ առևտրային փոխազդեցությունների, այլ ոչ թե համապարփակ տնտեսական ինտեգրման միջոցով:
 
Ներքին քաղաքականությունում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կբախվի՝ հիմնականում Ադրբեջանին ենթադրյալ զիճումներով և հայ եկեղեցու հետ լարված հարաբերություններով առաջացած հանրային դժգոհության աճին: Փաշինյանը, հավանաբար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը կհետաձգի մինչև հունիսյան ընտրությունները: Եթե նա չվերընտրվի, խաղաղ պայմանագրի նախագծի ճակատագիրը կդառնա անորոշ: Սակայն, եթե նա  քվեարկությունից հետո պահպանի իշխանությունը, ապա, հավանաբար, առաջնահերթություն կտա «Թրամփի ուղու» իրականացմանը, որը հանդիսանում է ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագրի կենտրոնական մաս:
 
Բաքուն, իր հերթին, TRIPP-ին զուգահեռ կավարտի Իրանի միջով անցնող Արազի միջանցքի իր հատվածի կառուցումը, միաժամանակ TRIPP-ը պահպանելով  որպես լծակ և Հայաստանին տարածաշրջանային ինտեգրացիայից բացառելու այլընտրանք՝ համագործակցելուց նրա հրաժարվելու դեպքում: Ռուսաստանը կփորձի մարտահրավեր նետել TRIPP-ի զարգացմանը, սակայն տարածաշրջանում նրա թուլացած դիրքը կսահմանափակի՝ ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի դեպի Արևմուտք շրջադարձին զգալիորեն խոչընդոտելու նրա հնարավորությունը, ասվում է հետազոտության կանխատեսումում։
 
Հետաքրքիր է, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում մեր տարածաշրջանի երկրների ապագայի մասին այս կանխատեսումները: Ինչպե՞ս կարելի է գնահատել այս հավանականությունները Ադրբեջանի և Հայաստանի համար։
 
Այս հաշվով Caliber.Az-ի հետ իրենց կարծիքներով կիսվել են արտասահմանյան դիտորդները։
 
Իռլանդացի քաղաքագետ և պատմաբան Պատրիկ Ուոլշը այս կանխատեսումները համարում է իրատեսական։
 
«Սակայն ներկա ժամանակ աշխարհը գտնվում է խոշոր փոփոխությունների վիճակում, և այնպիսի անսպասելի իրադարձություններ, ինչպիսին են ԱՄՆ/Իսրայելի հարձակումը Իրանի վրա՝ կարող են ամբողջությամբ փոխել իրավիճակը Հարավային Կովկասում, բացի զգալի անկայությունից ունենալով անկանխատեսելի հետևանքներ։
Փաշինյանը, անշուշտ, զգուշորեն կգործի, բայց նա համարում է, որ գտնվում է՝ իրեն իշխանությունից հեռացնելու ցանկացած փորձից Թրամփի և Վաշինգտոնի պաշտպանության տակ։ Սա է եղել նրա նպատակը վերջին մի քանի տարիների ընթացքում՝ հաղթահարել իր պարտությունը և ռուսամետ ընդդիմության ազդեցությունը թուլացնելու համար շրջվել դեպի Արևմուտք։ Հնարավոր է՝ նա գերագնահատում է այն աջակցությունը, որը կարող է ստանալ Վաշինգտոնից։ Թրամփը շատ աշխատանք ունի՝ Արևմտյան կիսագունդը որպես ԱՄՆ կողմնակից լիովին ներգրավելու համար։ Եթե Վենեսուելայում քաոս սկսվի, իրավիճակը կարող է արագ փոխվել», - հնարավոր է համարում փորձագետը։
 
Նրա խոսքով, Ադրբեջանը գտնվում է այնպիսի վիճակում, երբ նա ստիպված է զգուշորեն և կշռադատված հարմարվել փոփոխվող աշխարհաքաղաքական հանգամանքներին։
 
«Չնայած ներկա ժամանակ Ռուսաստանի ձեռքերը կապված են՝ Ուկրաինայի հետ խաղաղության գործարքի հետ կապված խնդրի լուծումով, Հարավային Կովկասի գործերում Պուտինի ներգրավվածությունը նույնպես կարող է փոխել քաղաքական լանդշաֆտը։ Ես չեմ տեսնում որևէ պատճառ կասկածել նրանում, որ եթե Բաքուն շարունակի իր զգուշավոր, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը՝ նա կկարողանա ապահովել իր շուրջը աշխարհաքաղաքական միջավայրի փոփոխությունները։ Միայն այնպիսի շատ լուրջ իրադարձությունները, ինչպիսին է Իրանի հիպոթետիկ փլուզումը, իսկապես կփորձարկեն Բաքվի դիմադրողականությունը բազմաթիվ առումներով։ Հենց այս պատճառով է Ադրբեջանի շահերը կայանում նրանում, որպեսզի տարածաշրջանում պահպանվի  կայունություն, և որպեսզի վերջին տասնամյակի ձեռքբերումները ամրապնդվեն», - հայտարարել է Ուոլշը։
 
Աշխարհաքաղաքական և անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ, «The Washington Outsider» հրատարակության գլխավոր խմբագիր Իրինա Ցուկերմանը իր հերթին նշել է, որ Ադրբեջանի համար իրավիճակի կտրուկ վատթարացման կամ ռազմական սցենարին վերադառնալու հավանականությունը տեսանելի ապագայում մնում է ցածր։
 
«Երկիրը գտնվում է ռազմավարական առավելության դիրքում, որի դեպքում ուժային ճնշումը դադարել է լինել անհրաժեշտ գործիք։ Նոր պատերազմը Բաքվին լրացուցիչ օգուտներ չի տալիս, բայց կրում է քաղաքական և տնտեսական հնարավոր ծախսեր, հատկապես ենթակառուցվածքների, միջազգային ձևաչափերի և երկարաժամկետ կապի նախագծերի միջոցով ձեռք բերված արդյունքները ամրապնդելու ջանքերի համատեքստում: Հետևաբար, որպես ռացիոնալ գիծ է մնում՝ առանց կտրուկ քայլերի, գործընթացների տեմպի վրա նախաձեռնություն և վերահսկողություն պահպանել թույլ տվող զգուշավոր, աստիճանական շարժում։
 
Հատկապես սրանով է բացատրվում այն բարձր հավանականությունը, որ Ադրբեջանը միաժամանակ առաջ կքաշի տարածաշրջանային ինտեգրման մի քանի ուղիներ՝ հույս չդնելով բացառապես հայկական երթուղու վրա։ Հայաստանից դուրս այլընտրանքային միջանցքների ավարտը նվազեցնում է կախվածությունը Երևանի քաղաքական կոնյուկտուրայից և Բաքվի համար ստեղծում է կառուցվածքային ապահովագրություն։ Նման մոտեցման դեպքում Հայաստանի մասնակցությունը դառնում է ցանկալի, բայց ոչ ծայրահեղ անհրաժեշտ, ինչը ամրապնդում է Ադրբեջանի բանակցային դիրքերը և թույլ է տալիս խուսափել ճնշումից, որը կարող է մեկնաբանվել որպես հարկադրանք», -  արձանագրում է վերլուծաբանը։
 
Հայաստանի համար, ասում է նա՝ պատկերը զգալիորեն ավելի բարդ և պակաս կանխատեսելի տեսք ունի։
 
«Հիմնական ռիսկերը կենտրոնացված են ոչ թե արտաքին միջավայրում, այլ ներքին քաղաքականության և հասարակական տրամադրությունների մեջ։ Պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ նույնիսկ սահմանափակ քայլերը հասարակության զգալի մասի կողմից ընկալվում են որպես ցավոտ զիջումներ, ինչը ցանկացած գործնական առաջընթացը դարձնում է քաղաքականապես թունավոր։ Սա կտրուկ նվազեցնում է հետևողական և անխափան առաջընթացի հավանականությունը, հատկապես տարանցման և տարածաշրջանային կապվածության զգայուն հարցերում։
 
Նրա հավանականությունը, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի առավելագույնս զգուշությամբ և կհետաձգի ամենավիճահարույց որոշումները՝ մնում է բարձր։ Գործընթացն արագացնելու ցանկացած փորձ՝ առանց հստակ հանրային մանդատի, գրեթե երաշխավորված կհանգեցնի լարվածության աճին, փողոցային մոբիլիզացիայի և ընդդիմության ճնշման ուժեղացմանը։ Այս պայմաններում նույնիսկ տեխնիկական միջոցառումները հեշտությամբ վերածվում են «պարտության» կամ «ինքնիշխանության կորստի» խորհրդանշական նշանների, ինչը խաթարում է կառավարելիությունը։
 
Հայաստանի խաղաղության օրակարգի ապագան զգալի չափով կապված է ներքաղաքական ելքի հետ։ Գործող ղեկավարության կողմից իշխանության պահպանումը մեծացնում է զգուշավոր, մասնատված քայլերի շարունակականության հավանականությունը, բայց չի վերացնում սահմանափակումները։ Իրականացումը կլինի դանդաղ՝ դադարներով և անընդհատ ճշգրտումներով՝ կախված հանրային դիմադրության մակարդակից։ Իշխանափոխությունը, ընդհակառակ, կմեծացնի պայմանավորվածությունների ժամանակավոր սառեցման կամ վերանայման հավանականությունը, քանի որ նոր ղեկավարությանը ժամանակ կպահանջվի՝ օրինականությունը համախմբելու, վերականգնելու համար։
 
Այս համատեքստում երկու երկրների միջև ասիմետրիան դառնում է որոշիչ գործոն։ Ադրբեջանը տիրապետում է ռազմավարական ինքնավարության բարձր աստիճնի և կարող է իրեն թույլ տալ սպասել՝ չվտանգելով իր հիմնական շահերը։ Հայաստանը, ընդհակառակ, ստիպված է խուսավարել արտաքին պարտավորությունների և ներքին սահմանափակումների միջև, ինչը նրա վարքագիծը դարձնում է պակաս կանխատեսելի և ավելի խոցելի խափանումների նկատմամբ», - ենթադրում է խմբագիրը։
 
Իսկ ինչ վերաբերում է արտաքին դերակատարներին, ապա Ռուսաստանի հնարավորությունները զգալիորեն սահմանափակ են նախորդ ժամանակաշրջանների համեմատ, նշել է նա։
 
«Մոսկվան առաջվա պես կարող է բարդացնել գործընթացի առանձին տարրերը և օգտագործել քաղաքական կամ տեղեկատվական լծակներ, բայց պայմանները թելադրելու կամ նոր ձևաչափերը լիովին արգելափակելու նրա ունակությունը զգալիորեն նվազել է։ Սա Ադրբեջանի համար ստեղծում է մանևրելու  լրացուցիչ տարածք, իսկ Հայաստանի համար նվազեցնում է արտաքին աջակցության քանակը, որի վրա կարելի էր հենվել որոշումների կայացումը հետաձգելու համար։
 
Արդյունքում առավել հավանական սցենար է մնում ոչ թե առաջընթացը և ոչ թե վերադարձ դեպի պատերազմը, այլ դանդաղ, անհավասար առաջընթաց՝ դադարների և տեղայնացված ճգնաժամերի ժամանակահատվածներով։ Ադրբեջանի համար այս գործընթացը կառավարելի է և համեմատաբար անվտանգ։ Հայաստանի համար այն կցորդված է ներքին անկայունության մշտական ռիսկի հետ։ Հենց այս անհամամասնությունն է, այլ ոչ թե ուղղակի ռազմական բախման հավանականությունը, որ մնում է իրավիճակի զարգացման անորոշության հիմնական աղբյուրը», - եզրափակում է Ցուկերմանը։

 

Caliber.Az
Դիտումներ: 114

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Stratfor»-ը և լավատեսության սահմանները Բաքուն և Երևանը՝ «ստվերային ԿՀՎ»-ի պրիզմայով

146
06 Հունվարի 2026 20:31
2

Նրբարվեստ բազմավեկտորականությունն ու ինքնիշխանությունը որպես համակարգ Ալիևը՝ Ադրբեջանի նոր իրողությունների մասին

131
06 Հունվարի 2026 17:32
3

ԹՊԿ զորավարժությունները կամրապնդեն թյուրքական աշխարհի դիրքերը տարածաշրջանային անվտանգության մեջ. Քարաուզ

130
07 Հունվարի 2026 11:38
4

Ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան. Ալիև

124
06 Հունվարի 2026 09:21
5

Ադրբեջանը Չինաստանի առաջնահերթ գործընկերն է Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև

116
06 Հունվարի 2026 10:47
6

Ադրբեջան, Հայաստան և զգուշավոր խաղաղություն Փորձագետները՝ «Stratfor»-ի կանխատեսումների մասին

114
08 Հունվարի 2026 15:53
7

Նիզամի Գյանջևիի մեջբերումը դարձել է ամերիկյան ֆիլմում բնաբան

102
08 Հունվարի 2026 19:12
8

Հակասություններ՝ Ռուսաստանի ՔԿ նախագահ Բաստրիկինի նամակում Ֆարհադ Մամեդովի մտորումները

96
07 Հունվարի 2026 23:14
9

Աղդամում բացվել է ինքնավար ռադիոմոնիթորինգի կայան

94
07 Հունվարի 2026 14:24
10

Բաստրիկինը վերաշարադրել է Պուտինին Եղանակը՝ հրթիռների փոխարեն

89
07 Հունվարի 2026 17:33
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading