ՀԱՊԿ-ի ապագան հայկական դեմարշից հետո Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az- կայքում
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը իր ամենամյա զեկույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում երկրի անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ դիրքորոշումը 2026 թվականին մնում է անփոփոխ։
«ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության ապասառեցում, ըստ երևույթին, տեղի չի ունենա, ինչը մենք առաջվա պես դիտարկում ենք՝ որպես մարտահրավեր տարածաշրջանային անվտանգության կառուցվածքի հեղինակությանը և այս կառույցի մյուս անդամ պետությունների համար եզրակացությունների աղբյուր», - ասվում է զեկույցում։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության 2025 թվականի զեկույցում նշվել է, որ Հարավային Կովկասի խնդիրներին արձագանքելու ՀԱՊԿ-ի «անկարողությունը» և «անկենսունակությունը» «հազիվ թե փոխվի», ինչի հետ կապված քիչ հավանական է, որ «ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու հիմքերը կվերանան»։
2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «անդարձելի կետի» մասին։ Դրանով հանդերձ Հայաստանը դեռևս չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին՝ սահմանափակվելով ձևակերպումով այն մասին, որ «դադար է վերցնում»։
Այս ֆոնին օրինաչափորեն հարց է ծագում. ինչպիսի՞ն կարող է լինել ՀԱՊԿ-ի ապագան։ Հնարավոր է արդյո՞ք այդ կազմակերպության փլուզումը այն դեպքում, եթե, օրինակ, Հայաստանը դուրս գա արդեն այս տարի։
Այս առնչությամբ Caliber.Az-ի հետ իրենց գնահատականներով կիսվել են ՀԱՊԿ անդամ երկրների հայտնի տեսաբաններ։
Բելառուս քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի քաղաքական մեկնաբան Վալերի Կարբալևիչը համարում է, որ ՀԱՊԿ-ից նույնիսկ Հայաստանի դուրս գալը չի հանգեցնի կազմակերպության փլուզմանը, քանի որ այն մեծապես հիմնված է՝ դաշինքի մի շարք պետությունների կողմից Ռուսաստանին հավատարմության ցուցաբերման վրա։
«Այս դաշինքը գործնական նշանակություն չունի՝ իր անդամներին արտաքին սպառնալիքներից իրական պաշտպանություն ապահովելու ունակության առումով։ Դրանով հանդերձ ՀԱՊԿ-ն չի աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այնուամենայնիվ, կառույցը կշարունակի գոյություն ունենալ՝ մոտավորապես այնպես, ինչպես մինչ հիմա գործում է ԱՊՀ-ն», - ենթադրում է Կարբալևիչը։
Տաջիկստանից քաղաքագետ և արևելագետ, Կենտրոնական Ասիայի սոցիալ-քաղաքական հարցերի անկախ փորձագետ Պարվիզ Մուլոջոնովը համարում է, որ ՀԱՊԿ-ի ներկայիս խնդիրները կապված չեն միայն առանձին անդամ պետությունների քաղաքականության հետ։ Նրա խոսքով, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցման« հետ կապված իրավիճակը հանդիսանում է կազմակերպության ներքին ճգնաժամի արտացոլում, որն արդեն բավականին վաղուց է հասունացել։
«Այստեղ պետք է առանձնացնել խնդիրների երկու կլաստեր։ Առաջինը՝ կա մի տեսակ «տեսլականի ճգնաժամ», քանի որ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում ՀԱՊԿ-ի ինքնին առաքելությունն ու նպատակը պահանջում են վերանայում։ 1990-ականների համեմատ, երբ ստեղծվեց այս պաշտպանական դաշինքը, աշխարհաքաղաքական լանդշաֆտը աշխարհում զգալիորեն փոխվել է և, հավանաբար, մոտ ապագայում կշարունակի էլ ավելի արմատապես փոխվել»։
Համապատասխանաբար, հարցն այն մասին, թե որ արտաքին սպառնալիքները պետք է համարվեն ՀԱՊԿ-ի համար առաջնահերթություն և որ ոլորտներում պետք է կենտրոնանա կազմակերպության գործունեությունը՝ այսօր դուրս է գալիս առաջին պլան։
Այսպես, ՀԱՊԿ-ի առանցքային անդամ՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ անվտանգության հիմնական սպառնալիք է տեսնում ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ, մինչդեռ Կենտրոնական Ասիայի պետությունները որպես առաջնահերթային սպառնալիք են դիտարկում իսլամական արմատականությունը։
Բացի այդ, ՀԱՊԿ-ն ի սկզբանե ստեղծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար, մինչդեռ դրա մի շարք անդամները այժմ ենթադրում են, որ կազմակերպությունը պետք է ավելի ակտիվ դեր խաղա՝ հետխորհրդային տարածքում հակամարտությունների կանխարգելման և լուծման գործում։ ՀԱՊԿ-ի նպատակների և խնդիրների մեկնաբանման այսպիսի տարբերությունը անդամ պետություններին խանգարում է մշակել միասնական ռազմավարություն և խաթարում է կազմակերպության երկարաժամկետ կայունությունը։
Երկրորդը, և սա, թերևս, ամենակարևորն է՝ ՀԱՊԿ-ի ներսում ձևավորվել է վստահության լուրջ ճգնաժամ։ Անդամ պետությունների մեծ մասի մոտ ծագել են զգալի կասկածներ կազմակերպության հուսալիության, այսինքն՝ իրենց անվտանգությունն իրոք ապահովելու նրա կարողության մեջ։ Սա հանդիսանում է ՀԱՊԿ-ի համար առանցքային մարտահրավեր, քանի որ պաշտպանական դաշինքներում փոխադարձ վստահությունն ու հուսալիությունը հանդիսանում են դրանց կայունության անկյունաքարեր», - նշում է վերլուծաբանը։
Բացի այդ, շարունակում է նա, ՀԱՊԿ-ի գծով դաշնակիցները հազիվ թե գոհ են այն հանգամանքներից, որ Մոսկվան սովորաբար ռազմավարական անվտանգության վերաբերյալ որոշումներ է կայացնում առանց նրանց հետ նախնական, նույնիսկ նվազագույն խորհրդակցությունների։
«Այսպես, Ռուսաստանը լայնածավալ պատերազմ սկսեց Ուկրաինայում և կոշտ բախման մեջ մտավ Արևմուտքի հետ՝ առանց ՀԱՊԿ-ի մյուս անդամներին տեղեկացնելու, ինչը նրանց համար ստեղծեց մի ամբողջ շարք քաղաքական և տնտեսական լուրջ մարտահրավերներ։
Միևնույն ժամանակ, չնայած առկա խնդիրներին, առայժմ վաղաժամ է խոսել ՀԱՊԿ-ի փլուզման մասին: Կազմակերպությունը դեռևս՝ բարեփոխումներ կատարելու և կուտակված սխալները շտկելու համար ռեսուրսներ և կարողություններ ունի: Անդամ պետությունների մեծամասնությունը շարունակում է հայտարարել ՀԱՊԿ-ն պահպանելու իրենց հավատարմության մասին՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանում անվտանգությունն ու աշխարհաքաղաքական հավասարակշռությունը ապահովելու մեխանիզմ։
Ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին ՀԱՊԿ-ի կազմից դուրս կգա միայն Հայաստանը, մինչդեռ մնացած պետությունները կնախընտրեն պահպանել ստատուս քվոն՝ այդ թվում նաև Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու դժկամության պատճառով, որը մնում է այս կառույցի հիմնական դերակատարը և շահառուն: Բացի այդ, անդամ պետությունների մոտ պահպանվում է այն հույսը, որ բանակցային գործընթացը վերջանական հաշվով կհանգեցնի բարեփոխումների և, ամենակարևորը, կազմակերպության ներսում վստահության ճգնաժամի հաղթահարելուն։
Այս առումով, Հայաստանի հնարավոր դուրս գալը, ամենայն հավանականությամբ, չի հանգեցնի ՀԱՊԿ-ի փլուզմանը, սակայն կարող է խորացնել արդեն առկա համակարգային ճգնաժամը՝ սրելով ներքին հակասությունները և լուրջ հարված հասցնելով կազմակերպության հեղինակությանը։
Առավել ևս, Երևանի դուրս գալը կարող է արագացնել՝ Հարավային Կովկասում և հետխորհրդային տարածքում Մոսկվայի դերի և ազդեցության նվազման արդեն իսկ ի հայտ եկող միտումը։ Հատկապես սրանով է բացատրվում Մոսկվայի կտրուկ արձագանքը ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ներառյալ վերջերս տեղի ունեցած սկանդալը՝ ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի կողմից Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների մասին արված հայտարարությունից հետո։
Սակայն վերջնական հաշվով շատ բան կախված կլինի Մոսկվայի և ՀԱՊԿ-ի նրա դաշնակիցների կոնկրետ որոշումներից և գործողություններից, առաջին հերթին՝ տարաձայնությունները կարգավորելու և արագ փոփոխվող աշխարհում նոր համագործակցության ձևաչափերը մշակելու նրանց կարողությունից», - եզրափակել է Մուլոջոնովը։
Իր հերթին, քաղաքական մեկնաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասկար Ջակիշևը (Բիշքեկ) ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ նման բնույթի քաղաքական հայտարարությունները, որպես կանոն, հնչում են կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այլ ոչ թե հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից: Նրա կարծիքով, այս հանգամանքը որոշակի տեղ է ստեղծում քաղաքական մանևրի համար։
«Փաստորեն, հայկական կողմը հղել է ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը իր դժգոհության հերթական ազդանշանը՝ ըստ էության, նկատի ունենալով Ռուսաստանին՝ կովկասյան ուղղությամբ: Դրանով հանդերձ այս դժգոհությունը արտահայտվել է պետական արարողակարգի շրջանակներից դուրս: Ինձ թվում է, որ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի ղեկավարությունից ակնկալում է ծանրակշիռ քաղաքական խոստումներ, որոնք Երևանին թույլ կտային «առանց դեմքը կորցնելու» ապասառեցնել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
Պետք է նշել, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին գրեթե ամբողջությամբ բավարարում է նրա կարիքները՝ սպառազինության, զինվորական մասնագետների պատրաստության, պետական սահմանների պաշտպանության և անվտանգության այլ առանցքային բաղադրիչների առումով: Այսպիսով, Հայաստանը, թերևս, ՀԱՊԿ-ի անդամակցության ավելի շատ կարիք ունի, քան ինքնին Ռուսաստանը: Այստեղից էլ իմ եզրակացությունը. ներկայիս փուլում հայկական կողմին անհրաժեշտ է վայելուչ պատրվակ ՀԱՊԿ-ին լիարժեք վերադառնալու համար, քանի որ ներկայիս «կախյալ» դրությունը չի ծառայում երկրի և նրա զինված ուժերի շահերին», - համարում է պրոֆեսորը։
Դրանով հանդերձ, հավելել է Ջակիշևը, եթե քննարկել ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի, որպես ռազմաքաղաքական կազմակերպության գոյության հեռանկարները, ապա հեռուստահաղորդավար և շքանշանակիր բլոգեր Վլադիմիր Սոլովյովի վերջին ակնարկները լուրջ կասկածներ են սերմանել՝ Կենտրոնական Ասիայի երկրներում այս կառույցի հուսալիության առնչությամբ՝ և համապատասխան եզրակացություններն այնտեղ արդեն արվել են։







