twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Թուրքական աշխարհը Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում Կենտրոնական Ասիայից փորձագետները՝ Caliber.Az կայքում

19 Հունվարի 2026 17:04

Թուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ) արագորեն դառնում է՝ Կենտրոնական Ասիայում համագործակցության կարևորագույն գործիք: Նման գաղափարը ամերիկյան «The National Interest» հրատարակչությունում հրապարակված իր հոդվածում հնչեցրել է՝ Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆին:
 
Հոդվածի հեղինակը նաև նշել է, որ «եթե Միացյալ Նահանգները ցանկանում է լինել մրցունակ մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում, ապա անհրաժեշտ է Թուրքական պետությունների կազմակերպության նման կազմակերպությունների հետ շատ ավելի լուրջ փոխգործակցել»:
 
Այնուհետև նա ներկայացնում է ավելի առարկայական վերլուծություն, թե որ ոլորտներում և ինչու է ԱՄՆ-ի համար այդքան կարևոր հարաբերություններ հաստատել ԹՊԿ-ի հետ: Նրա կարծիքով, Կազմակերպությունը դառնում է Եվրասիական մայրցամաքի այն քիչ աշխարհաքաղաքական բևեռներից մեկը, որը, Վաշինգտոնի տեսանկյունից, հանդես է գալիս որպես հավասարակշռող ուժ, և «ԹՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը հավասարազոր կլինի աշխարհաքաղաքական անփութության և չի ծառայի Ամերիկայի շահերին՝ մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում»:
 
Իսկ Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատողի եզրակացությունների մասին ի՞նչ են մտածում անմիջականորեն ԹՊԿ-ի երկրներում: Այս թեման մեկնաբանելու խնդրանքով Caliber.Az-ը դիմել է՝ Ուզբեկստանից, Ղրղզստանից և Ղազախստանից փորձագետներին։
 
Այսպես, պատմական գիտությունների դոկտոր, Համաշխարհային տնտեսության և դիվանագիտության համալսարանի (Տաշքենդ) քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Ռանոհոն Տուրսունովը համարում է, որ ամերիկյան վերլուծաբանի հայտարարությունը ընդհանուր առմամբ արտացոլում է՝ Եվրասիայում տեղի ունեցող փոփոխությունների վերընթաց ըմբռնում, բայց ԹՊԿ-ի դերի լիարժեք գնահատման համար անհրաժեշտ է դուրս գալ տարածաշրջանի, որպես գլոբալ քաղաքականության ծայրամասային տարածքի ավանդական ընկալման շրջանակներից։
 
«Այս առումով, կցանկանայի նշել, որ Կազմակերպությունը իրենից ներկայացնում է ոչ թե գաղափարախոսական և ոչ թե դաշինքային նախագիծ, այլ ընդհանուր պատմակամշակութային արմատներով և փոխլրացնող տնտեսություններով պետությունների միջև տնտեսական, տրանսպորտային, հումանիտար և տեխնոլոգիական համագործակցությունը խորացնելուն ուղղված պրագմատիկ բազմակողմ հարթակ։ Հենց այս պրագմատիզմն է այն տարբերում շատ այլ տարածաշրջանային ձևաչափերից։
 
Աշխարհատնտեսական չափման տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միագումար ներուժը ընդգրկում է՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ռազմավարական կարևոր տրանսպորտային միջանցքներ, բացի այդ, նրանք իրենց տրամադրության տակ ունեն զգալի էներգետիկ ռեսուրսներ և իրենից ներկայացնում են աճող ներքին շուկա։ Գլոբալ մատակարարման շղթաների մասնատման և այլընտրանքային լոգիստիկ ուղիների որոնման պայմաններում թուրքական տարածքի դերը, որպես տարանցիկ և արտադրական կենտրոն՝ աճում է։ Այս գործոնի թերագնահատումը կարող է հանգեցնել արտաքին գործընկերների, ներառյալ ԱՄՆ-ի համար բաց թողնված հնարավորությունների», - ասել է նա։
 
Փորձագետը նաև նշել է, որ ԹՊԿ-ն քաղաքական և դիվանագիտական առումով իրեն չի դիրքավորում որպես որևէ գլոբալ կամ տարածաշրջանային ուժային կենտրոնների հակակշիռ, ընդհակառակը, անդամ պետությունները, ներառյալ Ուզբեկստանը, հետևողականորեն հանդես են գալիս՝ բազմավեկտոր արտաքին քաղաքականության, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի, Ռուսաստանի և Ասիայի երկրների հետ համագործակցության բացության, ինչպես նաև առանց փակ դաշինքների ձևավորմանը՝ տարածաշրջանային կայունության ամրապնդման օգտին։ Այս համատեքստում, ԹՊԿ-ի հետ ԱՄՆ-ի ավելի ակտիվ փոխգործակցությունը կարող է նպաստել վստահության ամրապնդմանը, աշխարհաքաղաքական բևեռացման նվազեցմանը և Կենտրոնական Եվրասիայում համագործակցության ներառական ձևերի զարգացմանը։
 
«Նշեմ, որ Ուզբեկստանի համար ԹՊԿ-ին մասնակցությունը՝ առաջին հերթին, տնտեսական արդիականացումը արագացնելու, արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային կապակցվածությունը խթանելու գործիք է։ Ամերիկյան  վերլուծաբանությանը հաճախ բնորոշ է Կենտրոնական Ասիան դիտարկել առավելապես անվտանգության պրիզմայի միջով։ Մինչդեռ, այսօր կայունության առանցքային շարժիչ ուժերն են դառնում տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքները, կրթությունը և թվային փոխակերպումը՝ հատկապես այս ոլորտներում է ԹՊԿ-ն ցուցաբերում գործնական արդյունքներ։
 
Եթե ԱՄՆ-ը իրոք մտադիր է փոխել Թուրքական պետությունների կազմակերպության նկատմամբ իր ընկալումը, ապա դա կարող է արտահայտվել ոչ թե կազմակերպության քաղաքականացման, այլ ԱՄՆ-ԹՊԿ ինստիտուցիոնալ երկխոսության, համատեղ ենթակառուցվածքային և կլիմայական նախագծերի աջակցության, կրթական և փորձագիտական փոխանակումների ընդլայնման մեջ, ինչպես նաև նրա հետ որպես տարածաշրջանային գործընկերոջ, այլ ոչ թե մրցակցային միավորի փոխազդեցության մեջ», - հայտարարել է քաղաքագետը։
 
Միևնույն ժամանակ, ղրղզ միջազգային հարաբերությունների փորձագետ Էդիլ Օսմոնբետովը կարծում է, որ այսօր, հատկապես Վենեսուելայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունից հետո, միջազգային քաղաքականությունը մնում է նոր աշխարհաքաղաքական իրականության մեջ, որտեղ հիմնական նշանաբանը՝ խաղաղությունն է ուժի միջոցով։
 
«Հիմա այն երկրներում, որոնք տարբեր պատճառներով զգալի աշխարհաքաղաքական ճնշում են կրել, կհայտնվեն էլ ավելի մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնք նախկինում նրանց մոտ, հնարավոր է նույնիսկ չէին ծագում ո՛չ տարածաշրջանային, ո՛չ էլ միջազգային մակարդակներում։ Համապատասխանաբար, այս պայմաններում Թուրքական պետությունների կազմակերպությունը մեծ դեր է խաղում, և  ոչ միայն մշակութային, մարդասիրական, այլ նաև քաղաքական առումով։
 
ԹՊԿ-ն կարող է դառնալ յուրահատուկ աշխարհաքաղաքական հովանոց, որտեղ յուրաքանչյուր թուրքական երկիր կարող է հետապնդել իր շահերը, հաստատել փոխգործունեությունը՝ պատկերավոր ասած, անկախ եղանակային պայմաններից մեծ քաղաքականության աշխարհում։ Այսօր ընթանում է հստակ տարածաշրջանայնացման գործընթաց, և մենք տեսնում ենք, որ պատմական, մշակութային, տնտեսական, լեզվային կամ այլ չափանիշների հիման վրա միավորվող պետությունների համար ավելի հեշտ է գոյատևել ժամանակակից դաժան աշխարհում, քանի որ, այս պահին աշխարհի բոլոր երկրների, հատկապես հետխորհրդային տարածքում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում գտնվողների համար աշխարհաքաղաքական հիմնական հմտություն է հանդիսանում նոր պայմաններին աշխարհաքաղաքական հարմարվողականությունը։ Համապատասխանաբար, երբ երկրների խմբերը տարբեր հիմքերի վրա միավորվում են տարածաշրջանային բլոկների մեջ, ապա նրանց աշխարհաքաղաքական կշիռը մեծանում է, նրանց համար հեշտ է պաշտպանել իրենց ազգային շահերը միջազգային հարթակներում, գլոբալ դերակատարների հետ երկկողմ բանակցություններում։ Եվ միանգամայն ակնհայտ է, որ 2026 թվականը կլինի ճակատագրական այդ պետություներից շատերի համար», - ասել է քաղաքագետը։
 
Նրա խոսքով, այս նոր աշխարհում Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը կարևոր դեր է խաղում, քանի որ Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ այլևս որևէ բազմաբևեռ աշխարհ չկա, այլ կա մեկ գլոբալ դերակատար՝ ԱՄՆ, մի տերություն, որը կարող է փոխել բազմաթիվ երկրների աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կոնֆիգուրացիան, ազդել հակամարտությունների վրա, հաստատել խաղաղ երկխոսություն և այլն։
 
«Նման պայմաններում շատ երկրների համար դժվար է որոշել իրենց ուղղությունը։ Կա այսպիսի մի ասացվածք. «ԱՄՆ-ը բոլոր երկրների հարևանն է», այսինքն, Միացյալ Նահանգների հետ երկողմ կամ բազմակողմ հիման վրա, կամ այլ ձևաչափերով համագործակցությունը՝ անվտանգության և կայունության գրավականն է։ Շատ երկրներ գիտակցում են դա և այս հիմքի վրա են կառուցում իրենց հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Այս համատեքստում խոշոր նախագծերի շրջանակներում ԱՄՆ-ի հետ ԹՊԿ-ի փոխգործունեությունը էական դեր կխաղա։
 
Այստեղ պետք է հասկանալ, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կարևորությունը 2025 թվականին աճել է։ Դրա վառ օրինակ է հանդիսանում այն, որ նոյեմբերի 6-ին Դոնալդ Թրամփի Վաշինգտոնում հանդիպեց Կենտրոնական Ասիայի երկրների բոլոր ղեկավարների հետ։ Սա խոսում է՝ Կենտրոնական Ասիայի կարևորության, նրա աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակության, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև աշխարհաքաղաքական մրցակցության մասին։ Այս գործընթացների հետագա նշիչը, ինչպես խոստացվել էր Վաշինգտոնի գագաթնաժողովում, կարող է դառնա՝լ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի 2026 թվականին անմիջական այցը տարածաշրջան և ընդհանուր երկխոսությունը բոլոր տարածաշրջանային երկրների հետ, ինչը գլոբալ դերակատարների համար կդառնա ազդանշան, որ մենք անցնում ենք՝ նոր իրականություն կազմավորող այս գլխավոր դերակատարի հետ փոխգործակցության նոր մակարդակին։
 
Ինչ վերաբերում է ԹՊԿ-ին, ապա կարծում եմ, որ Հարավային Կովկասի միջոցով բազմամոդալ տարանցիկ նախագծերը ամրապնդում են՝ Կենտրոնական Ասիայի, մասնավորապես նաև ընդհանուր առմամբ Թուրքական պետությունների կազմակերպության դիրքերը։ Սրանք փոխկապակցված երևույթներ են», - ընդգծել է Է. Օսմոնբետովը։
 
Մինչդեռ, ղազախ քաղաքագետ Ազադ Ախմետովը վստահ է, որ ամերիկացի վերլուծաբանների նման եզրակացությունները միայն ընդգծում են՝ ԱՄՆ-ի քաղաքական գիտակցության վերաձևավորման գործոնը և որ մոտ ապագայում դրանք կավելանան։
 
«Վստահ եմ, որ 2026 թվականը կլինի Միացիալ Նահանգների, չեմ վախենա այդ խոսքից՝ ճակատամարտի տարի Կենտրոնական Ասիայում ազդեցության, բոլոր տարածաշրջանային երկրների հետ հստակ և կարևոր կապերի կառուցման համար։ Տարածաշրջանից դուրս մղել Չինաստանին՝ սա է Թրամփի գլխավոր գաղափարը,  ով հիանալի հասկանում է այս խնդրի կարևորությունը։ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի թիրախային ազդեցությունը հաստատվել է TRIPP-ի միջոցով, և հաջորդ թիրախը՝ մեր տարածաշրջանն է։
 
Թրամփն շատ կարճ ընդմիջում ունի, քանի դեռ Չինաստանը զբաղված է այլ աշխարհաքաղաքական հարցերով։ Սակայն Պեկինն արդեն հաստատել է իր ազդեցությունը տարածաշրջանում, նա նույնիսկ զգալիորեն դուրս է մղել ռուսական գործոնը, և ԱՄՆ-ը հիմա պետք է ձգտի, որպեսզի Կենտրոնական Ասիայի երկրներին առաջարկել հետաքրքիր, շահավետ և խոստումնալից նախագծեր, որոնք կարող են ինչ-որ կերպ վերաուղղորդել նրանց համագործակցությունը դեպի Արևմուտք։ Հասկանալի է, որ դա հազիվ թե լիովին հաջողվի, բայց հատկապես հիմա է Վաշինգտոնը հայտնվել հեռացող գնացքի ոտնատեղի վրա, այսպես ասած, «ցատկելու» հնարավորության առաջ։ Վաղը արդեն ուշ կլինի, Չինաստանի գերիշխանությունը տարածաշրջանում տարեցտարի աճում է։ Այնպես որ, համագործակցությունը այնպիսի կազմակերպության հետ, ինչպիսին է տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները միավորող ԹՊԿ-ն՝ կարևոր գործիք է, որի միջոցով Վաշինգտոնը կարող է շրջանցել Չինաստանը, որը, ի դեպ, հավանաբար, նույնպես որոշակի ռազմավարություններ է մշակում այս ուղղությամբ», - եզրափակել է Ա. Ախմետովը։

Caliber.Az
Դիտումներ: 120

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading