twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանը զիջախաղ չի խաղա Հայաստանում հեղաշրջման դեպքում» Caliber.Az-ի հարցազրույցը՝ Կիրիլ Կրիվոշեևի հետ

05 Նոյեմբերի 2025 09:34

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի փորձագետ և հետխորհրդային տարածքի հարցերով մասնագետ Կիրիլ Կրիվոշեևի հետ։
 
— Կիրիլ, մեր զրույցի սկսբից կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարների վերաբերյալ՝ հաշվի առնելով Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև արդեն ստորագրված համաձայնագրերը։
 
— Կարծում եմ, որ հիմնական քայլերը, որոնք պետք է արվեն՝ հետաձգվել են հաջորդ տարվա համար։ Հայաստանում կանցկացվեն ընտրություններ՝ կշարունակվեն սահմանադրության և խաղաղ պայմանագրի կնքման մասին քննարկումները։ Իսկ առայժմ կողմերը փորձում են իրավիճակը լիցքաթափող խորհրդանշական քայլեր. հայտարարություններ անել տարանցիկ տրանսպորտի թույլտվության  մասին և ադրբեջանցի փորձագետների Երևան այցը այդ թվում նաև։
 
Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա նրա դերը շատ ուժեղ  չափազանցվում է։ Նա առայժմ չի առաջարկել որևէ բան, որը չէր կարող տեղի ունենալ առանց նրան։ Արդեն համաձայնեցված խաղաղ պայմանագիր ստորագրելու մտադրության մասին ստորագրված հռչակագիրը՝ ձեռքբերում չէ։ Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհին», ապա մենք դրա մասին առայժմ որևէ էական տեղեկություն չունենք։ Ըստ երևույթին, բանակցությունները հենց հիմա ընթանում են, բայց դրանց հաջող արդյունքը երաշխավորված չէ։
 
— TRIPP-ի՝ «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ կոնկրետ մանրամասները ժամանակի ընթացքում կհայտնվեն։ Առայժմ ոչ լիովին է հասկանալի, թե Նիկոլ Փաշինյանին արդյոք կհաջողվի հաջողությամբ անցկացնել խորհրդարանական ընտրություններն և սահմանադրական հանրաքվեն։ Դուք ի՞նչ կարծիքի եք։
 
— Ընտրությունները՝ ամենայն հավանականությամբ, այո։ Բայց բազմաթիվ խիստ կասկածելի գործողություններով՝կասկածելի առիթներով քաղաքական հակառակորդների ձերբակալություններով, վարչական ռեսուրսների օգտագործմամբ։ Տեսեք, թե ինչպես անցան ընտրությունները Մոլդովայում՝ կլինի նույնը և հնարավոր է, ավելի վատ։ Եվ սա հսկայական բարոյական ընտրություն է՝ այո, ափսոսալ այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Վարդան Ղուկասյանը կամ Բագրատ Գալստանյանը, ամենևին հեշտ չէ։ Սակայն, եթե մենք ժողովրդավարական արժեքների կողմնակիցներ ենք, ապա պետք է պաշտպանենք յուրաքանչյուրի իրավունքները, նույնիսկ մեզ համար ամենատհաճ մարդու կամ քաղաքական ուժի։ Ես, օրինակ, արդեն կանխատեսում եմ սկանդալներ Սամվել Կարապետյանի «Իմ ձևով» շարժման շուրջ։ Իսկ մինչև գարուն, գուցե, ի հայտ գա նոր քաղաքական գործիչ, ում մենք նույնիսկ դեռ չգիտենք։ Հայաստանի իշխանությունները հիմա այնպիսի լարված հուզական վիճակում են, որ կփնտրեն իրենց դեմ լծակներ։ Սա շատ վատ է և խաթարում է ժողովրդավարության նկատմամբ վստահությունը։ Թեև ես հասկանում եմ, որ ինձ կպատասխանեն. նոր պատերազմի կողմնակիցներին և ինքնիշխանության հակառակորդներին չպետք է թույլ տրվի իշխանության գալ։
 
Հանրաքվեի հետ ամեն ինչ էլ ավելի բարդ է, կարծում եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսել։ Ինչպես լինելու է՝ այնպես էլ կլինի, ելնելով նոր հանգամանքներից։
 
— Դուք ենթադրում եք, որ Հայաստանում առաջիկա քաղաքական գործընթացներին կարո՞ղ են խանգարել արտաքին գործոնները, օրինակ Ռուսաստանը։

—Ես մեջբերում կանեմ «Վեդոմոստի»-ում հրապարակված մի հոդվածից, որում լիովին անկեղծորեն նկարագրված են Ռուսաստանի ծրագրերը։ Մեջբերում եմ. Կիրիենկոյի առջև Հայաստանում դրված կլինի մեղմ ուժի կիրառման առաջադրանք՝ ռուսական շահերը առաջ մղելու համար, - ասում է նախագահի աշխատակազմին մոտ կանգնած ևս մեկ աղբյուր. «Նրանք կաշխատեն գրեթե նույն կերպ, ինչպես եղել է Աբխազիայում անցած վերջին ընտրությունների ժամանակ»։ Զրուցակիցը կանխատեսում է, որ առաջիկա ընտրություններում միևնույն է կհաղթի Նիկոլ Փաշինյանը. «Բայց հիմա խնդիրը ոչ թե ընտրությունների, այլ այնտեղ Ռուսաստանի ներկայության մեջ է»։ Հիմա Հայաստանում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացի նախկիններից՝ Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից, նշում է աղբյուրը. «Հետևաբար, այնտեղ ոչ ոք չկա, որ խոսի Ռուսաստանի անունից»։
 
— Այսինքն, Դուք կիսում եք Ձեր գործընկերների տեսակե՞տը։
 
— Ես կողմնորոշվում եմ այն բանի վրա, թե ինչ են գրում ռուսական լրատվամիջոցներն ու աղբյուրները։
 
— Դուք մի տեսակ շեղվեցիք պատասխանից։ Ինչ եք կարծում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չէ որ վերջերս պատահականորեն չի հայտարարել, որ Մոսկվան բոլոր հասանելի միջոցներով կանխելու է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանից անջատելու Արևմուտքի ցանկացած փորձեր։ Սա՝ սպառնալիք է, թե՞ Ռուսաստանն իսկապես ունի՞ համապատասխան ներուժ հետխորհրդային տարածքում հեղաշրջումներ իրականացնելու համար։
 
— Ես չեմ խուսափել պատասխանից, բայց չեմ ուզում ինձնից սպասվող պատասխաններ տալ։ Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի։ Հեղաշրջումը՝ արմատական սցենար է, որից հետո գրեթե անհնար է պահպանել իշխանությունը։ Ամենայն հավանականությամբ կսկսեն աջակցել ի հայտ եկող ռուսամետ ուժերին։ Լավրովի հայտարարությունը՝ քարոզչություն է, Ռուսաստանը չունի հատուկ ռեսուրսներ, որպեսզի երկրներին խանգարել անել իրենց ընտրությունը ելնելով իրենց առաջնահերթություններից։ Եկեք պատկերացնենք հեղաշրջում Հայաստանում։ Ի՞նչ կլինի դրանից հետո։ Ո՞վ կաջակցի նոր կառավարությանը։ Շատ ավելի խելամիտ է Փաշինյանին թույլ և կառավարելի դարձնել՝ խորհրդարանում բավականին ուժեղ ռուսամետ ընդդիմադիր ուժի առկայության հաշվին։ Դարձյալ, նայեք Մոլդովային, թե ինչպես դա արվեց այնտեղ։ Շորի ցանցը՝ ուժային հեղաշրջման փո՞րձ է։ Ոչ, դա ավելի նուրբ գործիք է։ Եթե Ռուսաստանը ունենար նման ներուժ, այն շատ ավելի վաղ կիրականացվեր։ Բայց, ինչպես տեսնում եք, չունի։ Այո և նույնիսկ եթե ունենար՝ Մոսկվան լիովին գիտակցում է նման ուղու ռիսկերը։ Դա չափազանց պարզ է։
 
— Իսկ ինչու՞մն են ռիսկերը։
 
— Ադրբեջանը նույնպես նման դեպքում զիջախաղ չի խաղա։ Մենք լավ հասկանում ենք, որ այդ ռուսամետ քաղաքական գործիչները կասեն այնպիսի բաներ, որ նոր պատերազմի մեջ գլորվելը կդառնա շատ հավանական։ Ամբողջ խաղաղապահ գործընթացը կթափվի կոյուղու մեջ։ Իսկ դա հենց այն է, ինչ հարկավոր է  Ռուսաստանին։ Ամբողջ պատասխանատվությունը կդրվի նրա վրա։
 
— Դատելով Հայաստանի ներկայիս իշխանությունների դեմ համակարգված հարձակումներից, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը արդեն խաղադրույք է կատարել ռուսամետ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա։ Արդյո՞ք դա այդպես է։
 
— Կարծում եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված է կերտել նորերին։ Եվ ակտիվորեն դրանով զբաղվում է. նայեք Մոսկվայի աշխատանքը երիտասարդների հետ։ Օրինակ, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ Նոր դեմքերի ի հայտ գալու համար բավականաչափ ժամանակ կա՝ հաստատ։ Հնարավոր է՝ մենք դեռ չգիտենք հայկական ընտրությունների գլխավոր հերոսին։
 
— Գրգռգեցիք իմ հետաքրքրությունը։ Բայց դուք չե՞ք վիճարկում, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա։
 
— Այո։ Բայց Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի ձևացնել, թե դա բացարձակապես կապ չունի Ադրբեջանի պահանջների հետ։ Եվ հարց՝ Բաքուն արդյոք կուզենա նրան խաղակցել։ Ընդհանուր առմամբ, ինչպես հասկանում եք, Ադրբեջանի դերը այս ընտրություններում ծանրակշիռ է։ Ե՛վ Փաշինյանը, և՛ նրա ընդիմախոսները կարձագանքեն Բաքվից եկող հռետորաբանությանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների կողմից սահմանադրությունը փոփոխելուց ցուցադրական հրաժարումը՝ նախընտրական խաղ է։ Բայց դա տրամաբանական է, նրանք չպետք է ուրախ լինեն, որ Ադրբեջանը ստիպում է նրանց։ Իհարկե, ընտրողները դեմ են դրան։
 
— Սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառող փոփոխությունները Հայաստանի սահմանադրության մեջ կներդրվեն հանրաքվեից հետո։
 
—Կլինեն։ Բայց ես համաձայն չեմ դրանց առնչությամբ Բաքվի դիրքորոշման հետ։ Դրանք բացարձակապես ոչինչ չեն երաշխավորում և ցուցադրական քայլ են. ահա ինչպես ենք մենք գերիշխում պարտված թշնամու վրա։ Այսքանը։
 
— Ձեր խոսքերից ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից Հայաստանի պաշտոնական հրաժարումը չի հանդիսանում նրա երաշխիք, որ Երևանը հետագայում չի խախտի խաղաղ պայմանագրի պայմանները։
 
— Համարում եմ, որ Հայաստանին սահմանադրությունը փոխել պարտադրելը՝ վտանգավոր քաղաքական քայլ է, որը ռևանշի կողմնակիցների համախմբման համար հարթակ է տալիս: Նրանց մոտ ծագում է զրույցի թեմա, միավորվելու առիթ: Դրանով հանդերձ նման քայլը գործնական հետևանքներ չունի: Խնդրում եմ ասեք ինձ, ի՞նչ արեցին հետխորհրդային տարածքում նախագահների մեծ մասը, երբ սահմանադրության համաձայն լրացավ իրենց վերջին ժամկետը: Նրանք փոխեցին սահմանադրությունը՝ պարզ և առանց հնարքների: Հետխորհրդային տարածքում սահմանադրությունը՝ ոչ թե սրբազան փաստաթուղթ է, այլ տասը տեղից կարկատված կոստյումի նման մի բան՝ այն փոխում են ի հաճուկս կոնյուկտուրայի: Քաղաքական գործիչները պատերազմներ են սկսում, որովհետև կարող են և ուզում են, այլ ոչ թե որովհետև դա ամրագրված է սահմանադրությամբ: Եվ այո, եթե պատկերացնենք մի ֆանտաստիկ սցենար, որտեղ 30 տարի անց Հայաստանում իշխանության է գալիս պատերազմի կողմնակից գործիչ, ոչ մի սահմանադրություն նրանց չի կանգնեցնի:
 
— Հնարավոր է: Սակայն այդ դեպքում տարածաշրջանում խաղաղությունը խաթարելու պատասխանատվությունը կլինի բացառապես Հայաստանի վրա:
 
— Բայց չէ որ Ադրբեջանի դիրքորոշման համաձայն՝ Հայաստանի վրա է դրված ընդհանրապես հակամարտության ողջ պատասխանատվությունը: Եվ դա ի՞նչ է փոխում:
 
— Իսկ միթե Բաքուն ունի որևէ երաշխիք, որ եթե Ադրբեջանը հիմա զիջումների գնա Երևանին և խաղաղ պայմանագիրը ստորագրի առանց Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուն, ապա երեսուն տարի անց իշխանության եկող հաջորդ հայկական կառավարությունը Ղարաբաղի նկատմամբ պահանջներ չի ներկայացնի։
 
— Երաշխիքներ կան, բայց դրանք այլ բնութի են։ Նայեք Հայաստանի և Ադրբեջանի բյուջեներին։ Պատկերացնելու համար, թե ինչպես կարող է Հայաստանը մի քանի տասնամյակում փակել ռազմական ներուժի այս հսկայական ճեղքվածքը, մենք պետք է անընդունելի ենթադրություններ անենք։ Օրինակ, որ մարդկությունը կհրաժարվի նավթից և գազից, իսկ Ադրբեջանը կզրկվի իր արտահանումից։ Բայց դա չէ որ տեղի չի ունենա։ Բանն ռաջին հերթին ներուժի, իսկ երկրորդը՝ ձգտումների մեջ է։ Ադրբեջանում անընդհատ խոսում են այն մասին, թե որքան թույլ և աննշան է Հայաստանը, բայց դրանով հանդերձ շարունակում են պնդել, որ նրանից ելնում է սարսափելի սպառնալիք։ Սա չէ որ տրամաբանական հակասություն է։
 
— Դուք սխալվում եք։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ունի անհերքելի փաստարկ՝ երեսուն տարի անօրինական հայկական օկուպացիա, որը ճանաչվել է ամբողջ աշխարհի կողմից։ Առաջարկում եմ մեր զրույցն ավարտել դրական նոտայով։ Կլինի արդյո՞ք խաղաղ պայմանագիր Բաքվի և Երևանի միջև։
 
— Կլինի։ Բայց դա չի նշանակի բոլոր հակասությունների ակնթարթային լուծում։ Խաղաղության ճանապարհը դեռ երկար է։

Caliber.Az
Դիտումներ: 54

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մուստաֆա Դեսթիջի. Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում սրբազան է

102
03 Նոյեմբերի 2025 11:34
2

Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան

94
03 Նոյեմբերի 2025 13:54
3

Ադրբեջանի նախագահ. մենք ընդլայնում ենք մեր ռազմական կարողությունները տեղական արտադրության միջոցով

88
03 Նոյեմբերի 2025 16:12
4

Զինվորական ծառայության ժամկետի կրճատում. Հայաստանի նոր իրականությունը Բաղդասարյանը և Ուոլշը՝ Caliber.Az կայքում

73
04 Նոյեմբերի 2025 10:37
5

Քարտեզները կոտրող առասպելներ Ալիևի ելույթի վերլուծական վերջաբան

65
04 Նոյեմբերի 2025 14:14
6

Ալիևը՝ Ադրբեջանի բացարձակ հաղթանակի մասին

58
03 Նոյեմբերի 2025 15:37
7

Հաջիևը կիսվել է Զանգեզուրի միջանցքի մասին հրապարակմամբ

54
03 Նոյեմբերի 2025 09:22
8

«Ադրբեջանը զիջախաղ չի խաղա Հայաստանում հեղաշրջման դեպքում» Caliber.Az-ի հարցազրույցը՝ Կիրիլ Կրիվոշեևի հետ

54
05 Նոյեմբերի 2025 09:34
9

Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները այցելել են Ղարաբաղ

53
03 Նոյեմբերի 2025 14:22
10

Երևանի կեղծ մեկնարկը և Թրամփի ասիական շրջագայությունը «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

52
03 Նոյեմբերի 2025 11:14
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading