twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայ հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելուն» Արեգ Քոչինյանը՝ Caliber.Az կայքում

06 Դեկտեմբերի 2025 14:20

Caliber.Az-ի հարցազրույցը՝ հայ քաղաքագետ, Անվտանգության քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Արեգ Քոչինյանի հետ։
 
— Ինչպե՞ս եք գնահատում հայկական պատվիրակության Բաքու կատարած այցի արդյունքները։ Մոտ ժամանակում ինչո՞վ է անմիջապես զբաղվելու «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը։
 
— Մեր այցը Բաքու և ադրբեջանական պատվիրակության Երևան այցը ես գնահատում եմ որպես պատմական իրադարձություն։ Սրանք այն նույն «երկաթե վարագույրի» ճեղքման առաջին փորձերն են, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել է վերջին 35 տարիների ընթացքում։ Իհարկե, այդ տարիներին եղել են այցելություններ, նախաձեռնություններ, բայց ոչ նման մասշտաբով և ոչ պետական մարմինների անմիջական աջակցությամբ։ Եվ ես սա շատ կարևոր եմ համարում։
 
Ինչ վերաբերում է երկխոսության թեմատիկային, ապա մեր երկու հանդիպումների ընթացքում առաջին հերթին քննարկվեցին այն նախագծերը, որոնք մենք կիրականացնենք համատեղ: Մոտ ժամանակում երկու երկրների մամուլում կհայտնվի՝ մեր նախագծերի ավելի մանրամասն լուսաբանումով տեղեկատվություն: Ինքնին ձևաչափը կընդլայնվի, ինչպես նաև հանդիպումները, որոնց ինտենսիվությունը, ամենայն հավանակությամբ, նույնպես կաճի: Պարզ ասած, այս ամենը պետք է հանգեցնի մեր հասարակությունների միջև լայն շփումների ձևաչափի՝ ճեպազրույցների, համաժողովների և միջոցառումների: Քաղաքական ասպարեզում բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել, երկու պետությունների իշխանությունների և քաղաքական գործիչների միջև երկխոսությունը շատ հագեցված և ծավալուն է, այնպես որ, կարծում եմ, պետք է այդ մակարդակին հասցնել նաև քաղաքացիական հասարակությանը, մամուլին, փորձագետներին և այլ կատեգորիաներին։
 
— Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի միջև նման երկխոսությունը առաջ մղելուն, «Խաղաղության կամուրջ» նախագծին: Եվ ո՞վ է հանդիսանում դրա հակառակորդ և ինչո՞ւ։
 
— Համարում եմ, որ հայ հասարակությունը պատրաստ է նման քաղաքացիական նախաձեռնություններ ընդունելուն: Իհարկե, կա մի այդպիսի թունավոր փոքրամասնություն, որը շատ բարձրաձայն հայտարարում է նման շփումների իր անընդունելիության մասին, երբեմն ոչ պատշաճ վարվելաձևով: Սակայն մեծամասնությունը համաձայն է վերածանրաբեռնման գործընթացների հետ, դա այն լուռ մեծամասնությունն է, որը ընդհանուր առմամբ պատրաստ է փոփոխությունները ընդունելուն, ինչը, որ զարմանալի չէ՝ այդքան տարիներ տևած հակամարտությունից, երկու կողմերից ցնցումներից հետո որևէ ոգեշնչման հույսը, ինձ թվում է, չափազանց ռոմանտիկ կլիներ։
 
Հատկապես ո՞վ է հանդիսանում հարաբերությունների վերականգնման հակառակորդ, այդ թվում նաև՝ մեր պատվիրակությունների միջև երկխոսության հանրային համաձայնությանը։ Ահա այստեղ նույնպես կարելի է հասարակությանը պայմանականորեն բաժանել երկու խմբի. առաջինը՝ դա այն մարդիկ են, ովքեր չափազանց զգացմունքային են, որոնց համար, այսպես ասենք, չափազանց ցավալի է այն ամենից, ինչ հիմա տեղի է ունենում, ովքեր չեն ուզում ոչ մի ընդհանուր բան ունենալ մեր հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունների հետ և դեմ են հանդես գալիս բոլոր առաջընթացներին։ Սակայն, իմ կարծիքով, նրանց հետ պետք է շարունակել աշխատել, խոսել, շփվել, շփման կետեր փնտրել, համոզել, որ խաղաղությանը այլընտրանք չկա։
 
Երկրորդ խումբը՝ դա նրանք են, ովքեր գործում են մեր բոլոր խաղաղարար նախաձեռնությունների դեմ, և որոնց հայտարարություններն ունեն իրենց կոնկրետ քաղաքական ենթատեքստը։
 
— Հիմա Հայաստանում բարդ քաղաքական իրավիճակ է. անկայունությունը ակնհայտ է, իսկ պաշտոնական իշխանության և նրա հակառակորդների միջև դիմակայությունը հասել է որոշակի գագաթնակետի։ Դուք ինչպե՞ս եք գնահատում՝ վարչապետ Փաշինյանի քաղաքական և հանրային նարատիվների վերագործարկման, բարեփոխումների իրականացման և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի հեռանկարները։
 
—Ես առայժմ չէի ցանկանա մանրամասն քննարկել Հայաստանի ներքաղաքական օրակարգը, բայց մեկ բան ակնհայտ է՝ երկիրը մտել է նախընտրական խաղի մեջ, և քաղաքական հայտարարությունների, նկատառումների, հնչեցվաղ դիրքորոշումների մեծ մասը կապված է հենց այս հանգամանքների հետ։ Կառավարությունն իր հիմնական ուղերձը կենտրոնացրել է խաղաղության, համակեցության և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գաղափարների վրա։ Ընդդիմությունը, բացի իր ուղերձից այն մասին, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացները անարժան և անընդունելի են՝ ուրիշ ոչ մի բան ձևակերպել չկարողացավ։ Ընդհանուր առմամբ, կկրկնեմ, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացների ամբողջ տրամաբանությունը տրամադրված է առաջիկա ընտրություններին, ամեն ինչ միտված է դրան, այնպես որ կողքից գնահատելու դեպքում պետք է ելնել հատկապես այդ տրամաբանությունից։
 
— Ինչպիսի արտաքին ուժեր են, Ձեր կարծիքով,  շահագրգռված՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության, երկու երկրների և հասարակությունների միջև վերջնական խաղաղության հաստատման գործընթացի անկայունացմամբ։
 
—Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ որոշ եվրոպական ուժերը շահագրգռված են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի անկայունացմամբ։ Ընդհակառակը, ինձ թվում է, որ Արևմուտքը ընդհանուր առմամբ շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, թեև չեմ բացառում, որ այնտեղ էլ կան շրջանակներ, որոնք, ելնելով իրենց ներքին քաղաքական տրամաբանությունից, կարող են և տարբեր բնույթի հայտարարություններ կանեն, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են մեր խաղաղ գործընթացին։ Բայց միևնույն ժամանակ, կա շատ հստակ աշխարհաքաղաքական ազդեցության և ուժի կենտրոն, որը ուղակիորեն դեմ է մեր երկրների միջև խաղաղ երկխոսությանը, որին այդ գործընթացը ձեռնատու չէ,- դա ձեզ հետ միասին մեր հյուսիսային հարևանն է։ Այնպես որ, իմ կարծիքով, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմամբ չշահագրգռվածներին փնտրելու համար հեռու գնալ պետք չէ՝ այդ ամենը հենց մեր կողքին է։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի խաղաղ պայմանագրի ստորագրումը, հաղորդակցությունների բացումը, ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև նման համապարփակ խաղաղության գործընթացը։ Իմ կարծիքով, ապագայում Ռուսաստանը չի դադարեցնի այնպիսի գործելակերպեր, ինչպիսիք են միջամտությունը Հայաստանի ընտրություններին,  անկայունացնող գործողությունները տարածաշրջանում, հայ-ադրբեջանական կամ նույնիսկ վրացական բանակցային ուղիներին։
 
— Դուք ինչպե՞ս եք գնահատում՝ հայ-թուրքական երկխոսության, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի բացման հեռանկարները։
 
— Այս պահին, թուրքական և հայկական կողմերի մոտ՝հարաբերությունների հաստատման և սահմանի բացման հարցերում ընդհանուր առմամբ դրական կոնսենսուս կա, կողմերը չունեն որևէ նախապայմաններ, բացի Անկարայի մեկ պահանջի. Ադրբեջանը չպետք է դեմ լինի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։ Որքան ես հասկանում եմ, Բաքվում համարում են, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը՝ ադրբեջանական կողմի փաստարկներից մեկն է ինչպես ադրբեջանա-հայաստանյան կարգավորման գործընթացում, այնպես էլ կոլեկտիվ Արևմուտքի հետ Բաքվի որևէ բանակցություններում։ Ընդհանուր առմամբ, ինչպես ես հասկանում եմ, Բաքվի մոտեցումը կայանում է նրանում, որ Ադրբեջանը պատրաստ է կանաչ լույս վառել հայ-թուրքական սահմանի բացման համար՝ միայն Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումից և վավերացումից, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում բավարար առաջընթացից հետո։ Մինչ այդ, կարծում եմ, որ Ադրբեջանը դեմ կլինի Թուրքիայի կողմից նման քայլերին։
 
Իմ կարծիքով, նման դիրքորոշումը ռիսկեր է պարունակում ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացների համար: Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը մի տեսակ կթուլացնի՝ Ադրբեջանի հետ փոխգործակցություն հաստատելու Երևանի ձգտումները։ Ես կարծում եմ, որ, ընդհակառակը՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը և հայ-թուրքական սահմանի բացումը կցուցադրեն Բաքվի և Անկարայի հետ բանակցային ուղու ողջ ներուժն ու հեռանկարները՝ կապացուցի այս գործընթացի իրականությունը, որ այն չի հանդիսանում միակողմանի, կամ Երևանի կողմից ինչ որ վրիպում, մոլորություն, կմեղմացնի որոշ վախեր և անհանգստություններ և կամրապնդի՝ Ադրբեջանի հետ լիարժեք հարաբերություններ հաստատելու հայ հասարակության ցանկությունը։

Caliber.Az
Դիտումներ: 12

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հայաստանը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև Մեծ խաղ՝ խոշոր խաղադրույքներ

143
04 Դեկտեմբերի 2025 15:26
2

«Մեծ վերադարձ». Հորովլու գյուղ է վերադառնում 18 ընտանիք

108
05 Դեկտեմբերի 2025 15:55
3

Յաշար Սարըն՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովման մասին

106
05 Դեկտեմբերի 2025 18:24
4

Երևանը տրամադրել է արխիվները Նավթալինի հոտ կառավարության գրասենյակից

101
04 Դեկտեմբերի 2025 10:41
5

Հովհաննեսի բենեֆիսը «Հին աշխարհի հիստերիաները»

92
03 Դեկտեմբերի 2025 09:19
6

Էջմիածինը՝ ցարական Ռուսաստանի քաղաքական խաղում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

85
05 Դեկտեմբերի 2025 17:38
7

ԵՄ լրտեսական առաքելությունը կշարունակի իր «գործողությունները» Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

78
03 Դեկտեմբերի 2025 18:05
8

Ջեյհուն Ջալիլով. Զանգեզուրի միջանցքը որոշում է տարածաշրջանի ապագա տնտեսական լանդշաֆտը

75
04 Դեկտեմբերի 2025 11:04
9

«Հայաստանը քիչ է հետաքրքրում Իսրայելին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

67
03 Դեկտեմբերի 2025 14:10
10

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ ընթերցվել են տուժողների ցուցմունքները

64
06 Դեկտեմբերի 2025 08:50
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading