Ադրբեջանում կարող է Իսպանիայի դեսպանություն բացվել
Ադրբեջանն ու Իսպանիան քննարկել են միջկառավարական հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ստեղծման, Ադրբեջանում Իսպանիայի դեսպանատան բացման հարցը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, քննարկումները տեղի են ունեցել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Էլնուր Ալիևի գլխավորած պատվիրակության Իսպանիա կատարած այցի շրջանակներում։
Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Սելսո Լուիս Դելգադո Արսի և արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության հանձնաժողովի ղեկավար Խուան Կապդևիլայի հետ։
Նշելով, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Եվրամիության հետ կապերին և վստահելի գործընկեր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ Ալիևը իսպանացի խորհրդարանականներին տեղեկացրել է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ներկա վիճակի մասին։