twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Ռեպորտաժ
A+
A-

Այստեղ միշտ լինելու են մեր դրոշները։ Եվ ոչ ոք չի մոռացվի Caliber.Az-ի ռեպորտաժը՝ Խոջալուից ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

02 Ապրիլի 2024 12:56

«Իմ պատվիրանը՝ արդարությունն է»։ Եվ թշնամին կհասկանա. «Ներում այլևս չկա»: Մաքսիմիլիան Վոլոշին։

Բարդայի արվարձանին մենք մոտեցանք առավոտյան ժամը տասնմեկին։ Առաջին բանը, որ աչք էր զարնում,- դա սգո հագուստով մարդիկ էին, բոլորը սպասում էին հայկական գերության մեջ տանջված ադրբեջանցիների աճյունների բերվելուն։ Գերեզմանատեղերը հայտնաբերվել էին՝ ազատագրված Խոջալու քաղաքի կենտրոնում (նախկին գորգի գործարանի մոտակայքում) անցկացվող լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքների շրջանակներում։

Դուք հիշեք նրանց անունները, մարդիկ, հիշեք և երբեք, ոչ մի հանգամանքների դեպքում մի մոռացեք, փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ այդ մարդկանց ծեծելով են սպանել, և նրանցից միայն երկուսն են գնդակահարվել.

Ալիև Աղալի Նաիբ օղլու, 01.06.1933
Ալիևա Սուրայա Բեհբուդ գըզի, 01.06.1933
Նաջաֆով Շիրասլան Ղամիշ օղլու, 1952
Սելիմով Խազար Սայավուշ օղլու, 01.09.1974
Սելիմովա Թամիլլա Աղամիրզա գըզի 01.06.1935
Ջավադով Ալի Մուսուլ օղլու, 15.06.1954
Իսմայիլով Իսմայիլ Բահման օղլու, 01.08.1955թ.

Գազանային սպանության զոհերին վերահուղարկավորել են Խոջալուի Շեհիդների ծառուղում։ Ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե հատկապես ինչ են զգացել զոհերի հարազատները, ովքեր երեսուներկու տարի անց ստացել են իրենց հարազատների դիակները։ Մարդն ստեղծված է այնպես, որ երբեք հույսը չի կտրում, մարդը միշտ հույս ունի, եթե և ոչ հրաշքի, ապա գոնե լավագույնի, ահա սպանվածների հարազատներն էլ են ապրել այս ամբողջ ընթացքում, հույս ունենալով. «Մեկ էլ տեսար, Տեր աստվա՞ծ։ Մեկ էլ տեսար նա դեռ ո՞ղջ է: Միգուցե՞ նա գերության մեջ է, բայց դեռ կենդանի է։ Թող նա ինչ-որ կերպ վերադառնա, Տեր աստվա՜ծ: Դու չէ որ ամեն ինչ կարող ես, թող նա վերադառնա թեկուզ հաշմանդամ, բայց թող միայն վերադառնա»։ Այլևս հույս չմնաց, բայց սպանվածների հարազատները երբեք ոչինչ չեն մոռանա։ Մնացած բոլորը նույնպես չպետք է մոռանան, որ այդ մարդկանց ծեծելով են սպանել, և նրանցից միայն երկուսն են գնդակահարվել։

Պետք չէ հույս ունենալ ինչ-որ «միջազգային իրավունքի» հաղթանակի վրա, այն չի աշխատում, հավասարապես չպետք է սպասել նաև դատապարտման խոսքեր «միջազգային հանրության» կողմից։ Պաշտոնական մակարդակով Խոջալուի ցեղասպանությունը չի դատապարտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ոչ մի երկրի կողմից։ Սրանից պետք է հետևություններ անել և երբեք իր առջև նպատակ չդնել՝ համապատասխանել ինչ-որ մեկի գաղափարին այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ապրել: Գտնել դահիճներին և նրանց հանձնել ադրբեջանական դատարանին։ Ցանկալի է ցուցադրական, իսկ դատավարության ընթացքում հնարավոր է նույնիսկ մահապատժի վերացման մորատորիում մտցնել։ Եվ բոլոր նախատինքներին մենք միշտ կարող ենք պատասխանել. «Ամեն ինչ ճիշտ ենք անում, և պատրաստվում ենք էլ ավելի ճիշտ անել»:

Իրավաբանական վերլուծության և հետազոտությունների հասարակական կազմակերպության նախագահ Ռամիլ Իսկենդերլիի հետ զրույցում, նա կարծիք հայտնեց այն մասին, որ դահիճների քրեական հետապնդումը ազգային օրենսդրության միջոցով ավելի հաջող է, քան միջազգային գծով, և այստեղ չես առարկի։ Հետևաբար սպանվածների հանդեպ մեր պարտքն է հանդիսանում այնպես անել, որպեսզի բոլոր դահիճները, որպեսզի այդ բոլոր սարգսյաններն ու օհանյանները, բոլոր մեղավորները, եթե և չեն բռնվել, մեռնեն սրտի պայթունից միայն այն մտքից, թե ինչ է լինելու նրանց հետ, երբ նրանց. վերջապես բռնեն։ Օրինակ կվերցնենք Իսրայելից, հիշո՞ւմ եք Մոսադի «Միվցահ Էլոհիմ» գործողությունը։

Մենք ժամանակին թերագնահատում էինք օկուպանտներին և նրանց ատելության աստիճանը, բայց շրջադարձը, այնուամենայնիվ տեղի ունեցավ, մենք հասկացանք, որ նրանցից ամեն ինչ կարելի է սպասել, միայն տեսեք, հիմա մենք այդ «ամեն ինչին» պատրաստ ենք, և որևէ մեկին, ոչինչ և երբեք չենք պատրաստվում մոռանալ, քանի որ այս ըմբռնումն առանց այդ էլ չափազանց թանկ է նստել մեզ վրա:

«Ահա կմաքրենք հողը, այգի կտնկենք, և ինքներս դեռ կհասցնենք զբոսնել այդ այգում», - ինչպես ասել է քրեական հետախուզության բաժնի պետը յուրահատուկ, բայց շատ հետաքրքիր «Իմ ընկեր Իվան Լապշինը» ֆիլմում։ Այսպես ուրեմն, մենք մեր հողը ընդմիշտ մաքրել ենք, այգիներ մենք տնկում ենք, և դա մեզ մոտ ստացվում է նույնպես այնքան լավ, ինչպես բանտարկել անջատողականներին, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մենք անպայման կհասցնենք զբոսնել այդ այգիներում։ Որովհետև գլխավորը ցանկությունն է։ Մաքրել, տնկել, իսկ հետո՝ անպայման զբոսնել։ Եվ ցանկալի է զբոսնել այնպես, որ տեսնեն և՛ բարեկամները, և՛ թշնամիները։ Բարեկամներին դա կուրախացնի, իսկ ինչ վերաբերում է թշնամիներին և նրանց հովանավորներին՝ թող ման գան անզոր բարկությամբ, դա հաճելի բոնուս կլինի:

Եվ չհամարձակվեք լաց լինել, դուք լսու՞մ եք ինձ: Նրանց արյունն անվրէժ չմնաց։ Ուստի չհամարձակվեք լաց լինել, դուք լա՞վ եք լսում ինձ: Պետք չէ լաց լինել, լացել ընդհանրապես պետք չէ, պետք է շարունակել ապրել, հիշել և երբեք ոչինչ չմոռանալ: Թող մեզ շարունակեն մեղադրել ոխակալության մեջ, դա մեզ նույնիսկ ձեռնատու է, որովհետև եթե Հայաստանը հանկարծ մտածի ռևանշի մասին՝ մենք արդարանալու բան կունենանք նրանց առջև, ով կոչվում է «միջազգային հանրություն»։ Հիստերիա մի արեք, դա մեզ վրա այնքան էլ չի ազդում, դուք չէ որ գիտեի՞ք, որ մենք չարախնդիր ենք։ Գիտեին։ Դուք պետք է որ հիշեիք, որ մենք հայաֆոբե՞ր ենք։ Պետք է հիշեիք, դա ձեր աչքերում եմ տեսնում: Ուրեմն ինչո՞ւ էիք հրահրում Հայաստանին, հրահանգիչներ ուղարկում և զենք մատակարում։

Ես նույնիսկ հնարավոր եմ համարում, որ Հայաստանում որոշ շրջանակներ ենթադրում են, որ իրենց հովանավորների օգնությամբ կարող են ռևանշ վերցնել, և դա կլինի մի ծիծաղելի մուլտֆիլմ, դրա նման մի բան, ինչպիսին մեր մասին էին նկարել մեր հաղթանակից առաջ, բայց նրանք դա պարզապես չեն հասկանում, որ այն զվարճալի մուլտֆիլմ չի լինի, այն նրանց համար կդառնա շատ սարսափելի հեքիաթ: Ընդ որում դեպի ռևանշ ցանկացած հավակնություններով հանդերձ։ Ամեն բան, ինչ շարժվում է, կդառնա օրինական թիրախ, իսկ այն, ինչ չի շարժվում, կսկսի սարսափից շարժվել և նույնպես կդառնա օրինական թիրախ։

Արյունով առատորեն ջրված հողի վրա շատ հաճախ են աճում ծաղիկներ, սա կյանքի օրենքն է: Սա կյանքի օրենքն է, որը շարունակվում է չնայած ամեն ինչին, չնայած նրան, որ դեռ ոչ բոլոր դահիճներն են պատժվել, չնայած նրան, Ղարաբաղը ականներից մաքրելու և այն ծաղկած այգու վերածելու համար, դեռ որոշակի ժամանակ կպահանջվի։

Եվ նաև... գիտեք, Խոջալիում կատուներ են հայտնվել։ Մեկի հետ ես նույնիսկ հասցրեցի ծանոթանալ, իսկ կատուները՝ շատ լավ նշան են, դա շատ լավ նշան է, որովհետև կատուները չեն ապրում այնտեղ, որտեղ վատ է, և կատուները չեն ապրում այնտեղ, որտեղ չար մարդիկ են ապրում: Կյանքը Խոջալիում վերածնվում է, կյանքը միևնույն է շարունակվում է, և որպեսզի այն շարունակվի, հարկավոր է անպայման հիշել նրանց մասին, որոնց տանջել են օկուպանտները։

Caliber.Az
Դիտումներ: 260

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

101
22 Նոյեմբերի 2024 10:16
2

«Իրական» Հայաստանը և Երևանի իրողությունները Փաշինյանը շարունակում է խարխլել խաղաղությունը

78
23 Նոյեմբերի 2024 14:02
3

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

75
22 Նոյեմբերի 2024 08:50
4

Յուղի փոխարեն թնդանոթնե՞ր Պատմության դասեր

75
22 Նոյեմբերի 2024 15:29
5

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, Բաստրիկինը և հակաադրբեջանական արշավը Քրեական գործ՝ «Yaşasın Azərbaycan!»-ի համար

70
22 Նոյեմբերի 2024 17:54
6

Աչքներին է երևացել... «Հին աշխարհի հիստերիկները»

57
22 Նոյեմբերի 2024 14:29
7

Հայաստանում եվրոպացի հետախուզները շարունակում են լրտեսել Ադրբեջանին Տեսանյութ սահմանից

55
22 Նոյեմբերի 2024 16:07
8

Ադրբեջանցի սահմանապահները պաշտպանում են նաև մշակութային հուշարձանները. Էլնուր Աբդուլլաև

45
23 Նոյեմբերի 2024 10:37
9

Թուրք նախարարը՝ Զանգեզուրի միջանցքով Հայաստանի հետաքրքրվածության մասին

40
22 Նոյեմբերի 2024 16:56
10

ԵԱԿ. Ադրբեջանը Հայաստանից կառուցողական մոտեցում է ակնկալում խաղաղ գործընթացում

39
22 Նոյեմբերի 2024 19:51
Ռեպորտաժ
Մեր հեղինակների, ինչպես նաև Caliber.Az-ի YouTube ալիքի ռեպորտաժները
loading