Քաղաքականություն
A+
A-
Փաշինյան. Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
12 Փետրվարի 2024 10:32
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են, Երևանն ունի քաղաքական կամք ստորագրելու այս փաստաթուղթը։
Այս մասին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են, և անցյալ տարեվերջին մեզ թվում էր, որ մենք շատ մոտ ենք վերջնական պայմանագրի տեքստը վերջնական տեսքի բերելուն։
Ենթադրում եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո, մենք կկարողանանք հասնել դրան։ Կարող եմ փաստել, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես նախկինում, ունի քաղաքական կամք՝ խաղաղություն հաստատելու մեր տարածաշրջանում և խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ»,- ասել է Փաշինյանը։
Caliber.Az
Դիտումներ: 94