«Հայաստանը ջախջախիչ պարտություն կկրի ղարաբաղյան երրորդ հիպոթետիկ պատերազմում»
    Սերգեյ Մարկովը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ

    Հարցազրույց  07 Մարտի 2023 - 18:52

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի հայտնի պետական և հասարակական գործիչ, դիվանագետ Սերգեյ Մարկովի հետ։

    - Սերգեյ Ալեքսանդրովիչ, Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նոր ռազմական սադրանքը Ղարաբաղում։

    - Հայաստանի գործողությունների հիմնական նպատակը՝ Ղարաբաղի նկատմամբ իր վերահսկողությունը պահպանելու փորձն է։ Երեւանում հիանալի հասկանում են, որ երկուսուկես տարի հետո, մեծ հավանականությամբ, Ղարաբաղի հայաբնակ մասում կմտցվեն ադրբեջանական զորքեր։ Ուստի Հայաստանի իշխանությունները և փորձում են այլ երկրներին ներգրավել տարածաշրջան, որպեսզի նրանց փոխարեն՝ Ղարաբաղը Հայաստանին պատկանելու համար Ադրբեջանի հետ քաղաքական և գուցե նույնիսկ ռազմական բնույթի պայքար մղեն։ Սա ընդ որում ցուցադրելու է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցման անհնարինությունը։ Այնպես որ, հակամարտությունները, բախումները և ատելության հրահրումը՝ դրանք այն փաստարկներն են, որոնք Հայաստանը օգտագործում է համաշխարհային հանրության գաղափարական մշակման համար, որպեսզի ցույց տա, որ Ղարաբաղի հայերի ինտեգրումը Ադրբեջանի հասարակության և պետության մեջ երբեք հնարավոր չէ։

    - Ինչպե՞ս է իրականացվում Հայաստանի կողմից զինամթերքի և զենքի տեղափոխումը Ղարաբաղ։

    - Հայաստանից Ղարաբաղ զենքի և զինամթերքի մատակարարումը իրականացվում է այդ տարածաշրջանում հայկական զորախմբի մատակարարման շրջանակներում։ Դա տեղի է ունենում Հայաստանի կողմից 2020 թվականի Եռակողմ հայտարարության խախտումով, այն կողմնորոշված է միայն նրա վրա, որպեսզի զինված ճանապարհով ապահովի իր ներկայությունը Ղարաբաղում։ Երեւանում գիտակցում են, որ հայկական բանակը չափազանց թույլ է, ադրբեջանական բանակի հետ ուղիղ առճակատմանը չի դիմանա՝ ջախջախիչ պարտություն կկրի ղարաբաղյան երրորդ հիպոթեթիկ պատերազմում։ Այնուամենայնիվ սպառազինության մատակարարում տեղի է ունենում։

    - Ձեր կարծիքով, ինչպե՞ս, կշարունակվեն Հայաստանի ագրեսիայի ուժեղացման ֆոնին՝ տարածաշրջանում զարգանալ իրադարձությունները։ Հնարավոր են արդյո՞ք նոր ռազմական բախումներ Ղարաբաղում։

    - Կարծում եմ, որ Բաքուն հետագայում, ամենայն հավանականությամբ, կպնդի Լաչինի ճանապարհի մոտ անցակետեր տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի Ադրբեջանի պետական ուժային կառույցները լիովին վերահսկողության տակ վերցնեն այդ ճանապարհը և թույլ չտան ռազմական ուժերի և տեխնիկայի տեղափոխում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կշարունակի տարածաշրջանում արտաքին ուժերի ներգրավումը, առաջին հերթին՝ Ֆրանսիային և ԵՄ-ի, և, հնարավոր է, ՆԱՏՕ-ի այլ երկրների: Նրա խնդիրն է լինելու նաև՝ ԵՄ-ի առաքելությունը քաղաքացիական-ռազմականից աստիճանաբար վերածել ռազմական-քաղաքացիականի։ Հայկական կողմը ձգտելու է բախումներ հրահրել ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև, ԵՄ-ի դիտորդների և ադրբեջանցի զինվորականների միջև, Ադրբեջանին առավելագույնս գշտեցնել բոլորի հետ՝ սա է նրա ռազմավարական քայլը, որի օգնությամբ նա կանխատեսում է հասնել նրան, որպեսզի Ղարաբաղը այնուամենայնիվ պահվի Հայաստանի վերահսկողության տակ։

    - Այսինքն, Հայաստանում ԵՄ-ի առաքելության ներկայությունը միանշանակ սպառնու՞մ է տարածաշրջանի ապակայունացմամբ։

    - Այո, դա այդպես է։ Հայաստանում ԵՄ-ի առաքելության ներկայությունը իր մեջ կրում է բացառիկ բարձր ապակայունացնող գործոն։ Այն ժամանակ, երբ ղարաբաղյան խնդրի ամբողջական լուծման գործընթացը մոտենում է ավարտին, ԵՄ-ի գործոնը Հայաստանին հույս է տալիս պահպանել վերահսկողությունը Ղարաբաղի մնացած օկուպացված հատվածի նկատմամբ:

    - Որքանո՞վ է իրագործելի տեսանելի ապագայում ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատումը և ընդհանրապես Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։

    -Սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը սկզբունքորեն հնարավոր է, թեև այնտեղ կան շատ լուրջ խնդիրներ, որոնք կապված են նրա հետ, որ քառորդ դարի ընթացքում, երբ մարզերը մնացել էին դատարկ, փաստացի հայկական օկուպացիայի տակ, այնտեղ տեղի է ունեցել Հայաստանից փոքր տնտեսական սուբյեկտների կողմից տարերային տնտեսական յուրացում։ Այսինքն նրանք այդ ժամանակահատվածում այնտեղ կառուցել են խճի, ավազի արդյունահանման գործարան, այլ ենթակառուցվածք։ Ուստի Նիկոլ Փաշինյանի համար շատ դժվար է պայմանավորվել սահմանի սահմանազատման հարցում, քանի որ այդ ժամանակ նա պետք է հայտարարի, որ Հայաստանը պետք է տարածքների մի մասը զիջի Ադրբեջանին։ Հաշվի առնելով, որ Փաշինյանին Հայաստանում առանց այդ էլ շատերը դավաճան են համարում, նա, ամենայն հավանականությամբ, մտավախություն ունի, որ այս հարցում զիջելով Ադրբեջանին, նա անխուսափելիորեն իր համար լուրջ խնդիրներ կստեղծի իր երկրի ներսում։ Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը վախենում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ զգուշանալով սեփական կյանքի և իշխանության համար։

    Մյուս կողմից, Հայաստանը նույնիսկ հիմա պատրաստ է ընդունել, որ Ղարաբաղը՝ Ադրբեջան է, բայց այն պայմանով, որ նա կունենա ինքնավարության այնպիսի աստիճան, որը ոչ թե Բաքվին, այլ միջազգային կազմակերպություններին թույլ կտա վերահսկել տարածաշրջանը։ Հասկանալի է, որ Բաքուն կտրականապես համաձայն չի դրան և Ղարաբաղի հայ համայնքին առաջարկում է Ադրբեջանում ապրել այդ նույն պայմաններով, ինչպիսի պայմաններում ապրում են երկրի մյուս բոլոր ազգային և կրոնական համայնքները։ Այսինքն, բազմամշակութայնության և ազգային բազմազանության սկզբունքով ամրագրված պայմաններով։ Իզուր չէ, որ Ադրբեջանի բազմազգության մակարդակը ոչ մի կերպ չի կարելի համեմատել Հայաստանի հետ, որն իրականում մոնոազգային է։ Այնպես որ, ղարաբաղյան հայերը ցանկության դեպքում կարող էին օգտվել այն բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում են Ադրբեջանի հսկայական թվով ազգային և կրոնական համայնքները։

    - Կա արդյո՞ք, մինչեւ այս տարվա վերջը հայ-թուրքական սահմանը բացելու հավանականություն:

    - Մինչև 2023 թվականի վերջը հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը մեծ չէ, քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները դիտարկում է, որպես արտոնյալ, որպեսզի դուրս գա մեկուսացումից։ Սակայն Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է, որպես իր ռազմավարական դաշնակցի ու բարեկամ Բաքվի հետ Անկարայի կոալիցիայից կախված՝ առաջնորդվելով «մեկ ժողովուրդ՝ երկու երկիր» սկզբունքով։ Հետևաբար Թուրքիան Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը միշտ համակարգելու է Ադրբեջանի ղեկավարության հետ։ Բաքուն պնդում է, որ Երևանը վերջապես իրական քայլեր ձեռնարկի սահմանի սահմանազատման և սահմանագծման և Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, և միայն դրանից հետո կաջակցի հայ-թուրքական սահմանի բացմանը։ Դրանով հանդերձ, Թուրքիայի համար կարևոր է, որպեսզի Հայաստանը հրաժարվի այսպես կոչված «հայոց ցեղասպանության» վերաբերյալ բոլոր պահանջներից։ Սա նույնպես այն չափանիշն է, որը նրա ղեկավարությունը հաշվի կառնի Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում։ Ցանկացած դեպքում, Անկարայի համար գլխավորը՝ Բաքվի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումն է։

    Caliber.Az

    Դիտումներ: 106

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Ադրբեջան և Հայաստան. վերջնագծո՞ւմ. Ռամիզ Յունուսը իր մտքերով կիսվում է Caliber.Az-ի հետ

02 Մայիսի 2024 - 10:51

«Ուշացումով, բայց Հայաստանի ղեկավարությունը գիտակցել է իր հնարավորությունները» Իքբալ Դյուրեն՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 - 15:46

«Ահաբեկչությունը միշտ էլ եղել է Քոչարյանի և դաշնակների սիրելի գործիքը» Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 - 14:42

COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

27 Ապրիլի 2024 - 10:20

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Հաջիզադեն՝ Օլդին. Ձեր պնդումներում արդարություն և անաչառություն չկա

    03 Մայիսի 2024 - 18:40

    Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում

    03 Մայիսի 2024 - 18:33

    Հայտնի է դարձել Միլլի Մեջլիսի հերթական լիագումար նիստի օրը

    03 Մայիսի 2024 - 18:13

    Փաշինյանի դաշնակից. ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ

    03 Մայիսի 2024 - 18:11

    300 հայցիներ

    «Հին աշխարհի հիստերիկները»

    03 Մայիսի 2024 - 17:32

    Ադրբեջանով տարանցիկ փոխադրումներն աճել են 3 անգամ

    03 Մայիսի 2024 - 17:12

    Սուլեյմանով. Ադրբեջանը ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է աշխարհում

    03 Մայիսի 2024 - 17:06

    Հաջիև. Մինչև տարեվերջ Աղդամի շրջանի գյուղերում նախատեսվում է վերաբնակեցնել 1214 ընտանիք

    03 Մայիսի 2024 - 16:20

    Գնդակը իր տուգանային հրապարակում

    Ֆրանսիացիները պաշտպանական դիրքում են

    03 Մայիսի 2024 - 15:43

    BP-ի ներդրումներն Ադրբեջանում կազմել են 85 մլրդ դոլար

    03 Մայիսի 2024 - 15:37

    Թեյլոր. ԱԶԲ-ն բարձր է գնահատում Ադրբեջանում իրականացվող նախաձեռնությունները

    03 Մայիսի 2024 - 14:46

    Միխալկո. ԵՄ-ն մտադիր է օգնել Ադրբեջանին ականազերծման գործում

    03 Մայիսի 2024 - 14:17

    Հիքմեթ Հաջիև. Միջազգային համագործակցությունը կարևոր դեր է խաղում ականազերծման գործում

    03 Մայիսի 2024 - 13:44

    Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի մասնակիցները ժամանել են Ղարաբաղ

    03 Մայիսի 2024 - 13:32

    Նաթավան Հասանովան՝ գենդերային հավասարության և կին առաջնորդների համար ներդրումներ կատարելու մասին

    Euronews-ի ՏԵՍԱՆՅՈՒԹ

    03 Մայիսի 2024 - 13:09

    Հիքմեթ Հաջիև. Ծանոթացեք՝ «Ազերկոսմոս»-ի ղեկավարությունում պատնեշները հաղթահարող կնոջ հետ

    03 Մայիսի 2024 - 12:41

    Համաշխարհային ԶԼՄ-ները՝ Բաքվում Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի մասին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    03 Մայիսի 2024 - 12:39

    Ադրբեջանում շահագործման է հանձնվել «Խալաֆլի» սահմանային ուղեկալը

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    03 Մայիսի 2024 - 12:08

    Ռևանշիստներին ցրող փոխոստիկանապետ Հակոբյան. Ամեն ինչ ճիշտ եմ արել

    03 Մայիսի 2024 - 11:40

    Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը ժամանել է Ադրբեջան

    03 Մայիսի 2024 - 11:18

    Ադրբեջանն ու Իրանը ընդլայնում են ռազմական համագործակցությունը

    03 Մայիսի 2024 - 11:14

    «Դե լավ ոչ, դե», կամ, Փարիզի խաղադրույքը

    Էմին Գալալիի մտորումները

    03 Մայիսի 2024 - 10:46

    Ճանապարհորդ Նորվեգիայից. Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը հաշտեցման առաջին կարևոր քայլն է

    03 Մայիսի 2024 - 10:32

    Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ

    03 Մայիսի 2024 - 10:09

    Հաջիև. ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող վերածվել գործիքի մեկ մարդու ձեռքում

    03 Մայիսի 2024 - 09:54

    Ադրբեջանի հավաքականը չորրորդ մեդալն է նվաճել «Նախագահի գավաթ- 2024» միջազգային ռեգատայում

    03 Մայիսի 2024 - 09:29

    Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ականային սպառնալիքի իրավական գնահատման հարցում համագործակցության հեռանկարները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    03 Մայիսի 2024 - 09:22

    Ադրբեջանի և Թուրքիայի օմբուդսմենները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցությունը

    03 Մայիսի 2024 - 09:14

    ԿԸՀ ղեկավար. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամկետները կարող են հետաձգվել

    02 Մայիսի 2024 - 19:58

    Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյաներին

    02 Մայիսի 2024 - 17:57

    Համաշխարհային կրոնական առաջնորդներն ընդունել են Շուշայի հռչակագիրը

    02 Մայիսի 2024 - 17:51

    Ալիևը կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին

    02 Մայիսի 2024 - 17:26

    Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ ռևանշիստ ցուցարարների

    02 Մայիսի 2024 - 17:01

    Շարիֆով. Կասպից ծովը էներգիայի հսկայական ներուժ ունի վերականգնվող աղբյուրներից

    02 Մայիսի 2024 - 16:47

    Շավքաթ Միրզիյոևն ընդունել է Միքայիլ Ջաբբարովին

    Քննարկվել են ադրբեջանա-ուզբեկական հարաբերությունների խորացումը

    02 Մայիսի 2024 - 16:43

    Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները

    Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

    02 Մայիսի 2024 - 16:22

    Միխալկո. ԵՄ-ն ուրախ է առաջընթաց տեսնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցում

    02 Մայիսի 2024 - 15:49

    Ադրբեջանը ՊԳԿ-ի հետ քննարկել է Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացումը

    02 Մայիսի 2024 - 14:49

    Ֆուադ Հուսեյնով. Մինչև տարեվերջ վերաբնակեցման գործընթացը կընդգրկի ողջ Ղարաբաղը

    02 Մայիսի 2024 - 14:40

    Քանի՞ ընտանիք է ապրում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում

    02 Մայիսի 2024 - 14:31

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ