Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Նիստը կայացել է ԹՊԿ մասնակից երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, որը կանցկացվի Շուշայում։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի X-ի էջում զետեղված հրապարակման մեջ։
Կողմերը հաստատել են ԹՊԿ-ի ամրապնդման կարևորությունը թյուրքական աշխարհում ակտիվ համագործակցության համար՝ օգտագործելով առկա հնարավորությունները տարբեր ոլորտներում, ներառյալ տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտը և կապը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և այլն:
Հանդիպմանը քննարկվել են նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանի վերականգնմանն ու խաղաղությանն ուղղված ջանքերը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը։