Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել հրազենից արձակված կրակոցից
Ադրբեջանի ՊՆ թիվ N զորամասի զինծառայող է մահացել հրազենից արձակված կրակոցի հետևանքով։
Այս մասին Caliber.Az-ի հարցմանն ի պատասխան ասել է Զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար, զինվորական դատախազի ավագ օգնական, արդարադատության գլխավոր խորհրդական Ֆիրադ Ալիևը։
Նրա խոսքով՝ Գուբադլիի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող Բայրամով Մուսա Սախլիյար օղլուի՝ հրազենից արձակված կրակոցից զոհվելու մասին։
Ստացված տեղեկությունների հիման վրա Գուբադլիի զինվորական դատախազության և Ադրբեջանի զինդատախազության քրեագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դիակը, ձեռք բերել կարևոր իրեղեն ապացույցներ և իրականացրել այլ գործողություններ։
Փաստի առթիվ Գուբադլիի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ՔՕ 120.1 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։
Գործով նախաքննությունը շարունակվում է։