twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

ԱՀ ԱԳՆ. Ադրբեջանը բոլոր իրավունքներն ունի պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին

28 Փետրվարի 2025 18:04

Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության փետրվարի 28-ի հայտարարությունը, որը պարունակում է չհիմնավորված պնդումներ՝ Ադրբեջանում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող կալանավորվածների և հայազգի անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։

Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանության մեջ։

«Անջատողականների առաջնորդները, որոնց Հայաստանը աջակցում էր շուրջ 30 տարի, և այլ հայազգի կալանավորված անձինք մեղադրվում կամ արդեն դատապարտված են՝ ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների համար։ Ժնևի կոնվենցիաների, միջազգային և ազգային օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանն ունի նման հանցագործությունները հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու բոլոր իրավունքները»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։

«Մեղադրյալների բոլոր իրավունքները պատշաճ կերպով ապահովված են, դատաքննությունն ու նրանց ցուցմունքները արձանագրվում են։ Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ բռնությունների մասին պնդումները անկախ հետաքննության են ենթարկվել և չեն հաստտավել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են կալանավորներին, ինչպես նաև ապահովվում է  նրանց կապը ընտանիքների հետ՝ հեռախոսային և տեսազանգերի միջոցով։ Վերջին նման հանդիպումը կազմակերպվել էր այս տարվա փետրվարին»,- նշել է Ա.Հաջիզադեն։

Նա հավելել է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չի սկսել որևէ հետաքննություն՝ ադրբեջանցի ռազմագերիների և կալանավորված քաղաքացիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի վերաբերյալ, և չի համագործակցում 4000 անհետ կորած ադրբեջանցիների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցում: «Ականատեսների վկայությունների և բազմաթիվ փաստերի համաձայն, կոպտորեն խախտվել են միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ 1949թ. Ժնևի կոնվենցիաները, բոլոր ադրբեջանցի ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և պահվել նվաստացուցիչ պայմաններում։

Եվ հիմա, պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունը ողջունելու փոխարեն, Հայաստանը դատավարությունն անվանում է «բեմականացված»:

Caliber.Az
Դիտումներ: 183

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Իռլանդիա, թե՞ ԱՐԱլանդիա «Հին աշխարհի հիստերիաները»

114
31 Հունվարի 2026 09:07
2

Ֆրանսիական ձախորդի շոուն Գուր-Արիեն և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

104
30 Հունվարի 2026 15:00
3

Ինչպիսի՜ ցավ Քոչարյանը և մտորումներ հայկական բանակի մասին

99
29 Հունվարի 2026 23:00
4

Փարիզի նո՞ր ինտոնացիա Հարավային Կովկասում Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

92
30 Հունվարի 2026 11:51
5

Պատերազմի սպիները գետնի տակ. Ղարաբաղի ականային ողբերգությունը Պակիստանյան ԶԼՄ-ների հոդված

68
29 Հունվարի 2026 15:38
6

ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

67
29 Հունվարի 2026 13:29
7

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին

65
29 Հունվարի 2026 16:40
8

Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ

65
29 Հունվարի 2026 14:34
9

Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը

62
29 Հունվարի 2026 15:12
10

Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է

61
29 Հունվարի 2026 13:35
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading