twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

USAID-ը պատերազմում է Ադրբեջանի դեմ Այդ նույն Սամանթան՝ Ռուբենի հանցակիցը

22 Նոյեմբերի 2023 14:02

Վաշինգտոնում աճող հակաադրբեջանական տրամադրությունների ֆոնին, այսօր նորից ղարաբաղյան հայերի մասին արցունքոտ քաղցրումեղց թվիթով նշվել է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։

«Երկու ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100 հազար մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տեղափոխվել հարևան Հայաստան։ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին.

Այսօր ԱՄՆ-ը հայտարարել է այս տեղահանվածներին օգնելու համար լրացուցիչ 4 միլիոն դոլար հատկացնելու մասին։ Մենք երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանը տեղահանվածներին ընդունելու համար և կշարունակենք նրանց աջակցել անհրաժեշտ օգնություն ստանալու հարցում: 2020 թվականից սկսած՝ ԼՂ-ի կարիքների համար ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կազմել է 28 միլիոն դոլար։

Հայաստան կատարած իմ վերջին այցելության ժամանակ ինձ հաջողվեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմաթիվ մարդկանցից լսել այն մասին, թե որքան դժվար և ցավալի էր նրանց համար լքել իրենց տները: Մենք կշարունակենք անել ամեն հնարավորը, որպեսզի աջակցել նրանց և այն մարդկանց, ովքեր նրանց առատաձեռնորեն հյուրընկալում են Հայաստանում»,- գրել է Փաուերը։

Զարմանալի է, որ ԱՄՆ-ը Հայաստանին շնորհակալություն է հայտնում այն բանի համար, որ նա ընդունել է Հայաստանի քաղաքացիներին։ Այնուամենայնիվ, Սամանթայի պարագայում նման մոտեցումը մեզ համար նորություն չէ։ Նրան այնքան է գռգռում հայկական թեմատիկան, որ ապացուցելու համար, որ նա նրանց հետ է՝«նույն արյունից» է, նա դիմել է արտասովոր քայլի։ Փաուերը այնպես է պլանավորել իր հղիությունը, որ իր որդուն՝ Դիկլանին ծննդաբերի ապրիլի 24-ին՝ իր «խնամարկյալների» համար սրբազան ամսաթվին։

Caliber.Az-ը արդեն հայտնել է, որ ղարաբաղյան խունտայի նախկին «պետնախարար» Ռուբեն Վարդանյանը այժմ ակտիվորեն ցուցմունքներ է տալիս Ադրբեջանի քննչական մարմիններին, այդ թվում նաև արտերկրում իր բազմաթիվ «վստահելի շփումների» վերաբերյալ։ Եվ Սամանթա Փաուերի անունն էլ է այդ ցուցակում: Ադրբեջանական կողմին հայտնի են Ռուբեն Վարդանյանի հետ USAID-ի ղեկավարի շատ սերտ շփումների մանրամասները։ Այստեղ ոչ միայն կոռուպցիոն սկանդալի հոտ է գալիս, որը կարող է թաղել միսիս Փաուերի կարիերան, այլև ազգային շահերի նպատակաուղղված դավաճանության:

Խորհրդանշական է, որ Սամանթա Փաուերը Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին լուրն իմացել է Բաքվում գտնվելու ժամանակ։

Հիշեցնենք, որ Փաուերը հանդիսանում է նաև «Ավրորա» մրցանակի շնորհման հարցերով կոմիտեյ անդամ, որի նախաձեռնողն ու հովանավորը հանդիսանում է Ռուբեն Վարդանյանը։

Դե և վերջապես, ևս մեկ անգամ ամերիկյան «հեռահավասարության և անաչառության» մասին։ Ինչպես հայտնել է Փաուերը սեպտեմբերին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ժամանակ, նրա նպատակը՝ մարդասիրական խնդիրներն ու օգնությունն էին։ Սակայն, Հայաստանում նա հանդիպել է ղարաբաղցի հայերի ներկայացուցիչների հետ, իսկ ահա, գտնվելով Բաքվում, լիովին անտեսել է ադրբեջանցի փախստականներին և հարկադիր վերաբնակներին։

Դե, իսկ եթե Ադրբեջանում հակամարտությունից տուժած մարդիկ չեն հետաքրքրում USAID-ի ղեկավարին, ապա այդ ի՞նչն է այստեղ այդքան գրավում այս կազմակերպությանը։ Ինչպես այսօր արդեն գրել են «Report.Az»-ի մեր գործընկերները, USAID-ը Ադրբեջանում իրականացրել է միլիոնավոր դոլարների նախգծեր։ Նրա որոշ նախագծերը սինխրոնիզացված են Եվրամիության կողմից իրականացվող նախագծերի հետ: Նման նախագծերից մեկն է՝ «Մարզերում երիտասարդների դաստիարակումն և ակտիվացումը»: Ծրագրի պաշտոնական նպատակն է «բարելավել 13-18 տարեկան դեռահասների մեդիագրագիտությունը և ապահովել նրանց ժամանակի արդյունավետ օգտագործումը դպրոցից դուրս»: Բայց այս նախագծի ավելի մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս երեխաներին մոբիլիզացնելու փորձեր, նրանց դաստիարակումը հանուն հատուկ շահերի: Բայց Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ Գյանջայի, Թերթերի, Բարդայի և մեր երկրի այլ քաղաքների ու գյուղերի խաղաղ բնակչությունը ենթարկվում էր հրթիռակոծությունների, մենք չենք լսել USAID-ի նման վրդովմունքը։ Իսկ ո՞րն է Ղարաբաղի շուրջ մարզերի դեռահասներին «դաստիարակելու» նպատակը։ Այն փաստը, որ թրենինգները նախատեսված են հատուկ Ղարաբաղի շուրջ մարզերի երիտասարդության համար, ինքնին բացահայտում է նախագծի հեղինակների հիմնական մտադրությունը։ «Ֆեմինիստներ», «երիտասարդներ» և այլ նմանատիպ սոցիալական խմբեր, որոնք USAID-ի մոտ հետաքրքրություն են առաջացնում: Սա ձեզ ինչ-որ բան չի՞ հիշեցնում: Այո։ Սերբիա, Ուկրաինա, Վրաստան, Ղրղզստան: Եվ նման ճակատագիրն են նախապատրաստում Ադրբեջանին։ Հնարավոր է։ Բայց մեզ համար էլ հնարավոր է խաղալ առաջ անցնելու վրա և սաղմնային վիճակում կասեցնել այս կազմակերպությունից բխող սպառնալիքները:

Caliber.Az
Դիտումներ: 245

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

138
24 Հունվարի 2026 10:25
2

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Ադրբեջան

91
24 Հունվարի 2026 13:20
3

ՀԱՊԿ-ի ապագան հայկական դեմարշից հետո Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az- կայքում

82
26 Հունվարի 2026 15:19
4

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղությանը և անվտանգությանը. Իրանի փոխարտգործնախարար

72
24 Հունվարի 2026 10:26
5

Իրան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են դրական հունով. Վահիդ Ջալալզադե

71
24 Հունվարի 2026 12:15
6

Ադրբեջանն ամբողջությամբ վճարել է ՄԱԿ-ի անդամակցության վճարը

69
24 Հունվարի 2026 09:54
7

Euronews-ը տեսառեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի բիզնես միջավայրի վերաբերյալ

67
24 Հունվարի 2026 11:18
8

Ադրբեջանի ռազմական դատախազությունը հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշներ է գրանցել

66
24 Հունվարի 2026 09:22
9

Վահիդ Ջալալզադեն՝ Աղբենդի կամրջի շինարարության ավարտի ժամկետների մասին

65
24 Հունվարի 2026 10:54
10

Ռովշան Նաջաֆը հանդիպել է Ջանի Ինֆանտինոյի հետ

62
24 Հունվարի 2026 12:50
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading