twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Դրական ներդրում՝ Բաքվի և Մոսկվայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման մեջ Հաջիևը՝ Ալիևի Ռուսաստան այցի մասին

23 Ապրիլի 2024 17:15

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այց է կատարել Ռուսաստան։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է՝ այցի արդյունքների գնահատման հետ կապված «APA»-ի հարցին։

- Կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այցի արդյունքները։

- Ադրբեջանական կողմը շատ դրական է գնահատում այս այցի արդյունքները։ Նշեմ, որ այցը անցկացվել է՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ոգով։ Այցի շրջանակներում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։ Դա վերաբերում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև քաղաքական, տնտեսական և առևտրային կապերին, փոխադարձ ներդրումներին, հումանիտար և այլ հարցերին։ Որպես դրական պահ ընդգծվել է հատկապես ապրանքաշրջանառության աճը։ Գոհունակությամբ նշվել է, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներում նկատվում է դրական դինամիկա։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, և պետությունների ղեկավարները կառավարության ներկայացուցիչներին հանձնարարել են՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այս ծրագրի իրականացման ուղղությամբ։ Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ կա Ադրբեջանը և Ռուսաստանը կապող երկաթուղային գիծ, սակայն 15 միլիոն տոննա բեռների ակնկալվող ծավալի փոխադրումը իրականացնելու համար՝ առկա ենթակառուցվածքը պետք է համապատասխան ձևով ընդլայնվի։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել այս ոլորտում Ռուսաստանի դերն ու ջանքերը։

Հատուկ իրադարձություն է դարձել Բայկալ-Ամուր մայրուղու (ԲԱՄ) 50-ամյակի կապակցությամբ՝ նախագահ Իլհամ Ալիևի և նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հանդիպումը՝ երկաթուղային բնագավառի վետերանների ու աշխատակիցների հետ։

Բարեկամական մթնոլորտում անցկացված հանդիպմանը հատուկ նշվել է՝ ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի դերն այս վիթխարի նախագծի իրականացման գործում և նրա հսկայական ներդրումը՝ ԽՍՀՄ-ի ղեկավարությունում աշխատանքի ժամանակահատվածում։ Նշվել է, որ Հեյդար Ալիևի ջանքերն ու վճռական կամքը կարևոր դեր են խաղացել՝ ներկա ժամանակ Ռուսաստանի և գլոբալ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ԲԱՄ-ի կառուցման գործընթացում ծագած տեխնոլոգիական և բնական դժվարությունների հաղթահարման գործում։ Մեծ առաջնորդի հետ աշխատած վետերանները կիսվել են նրա մասին իրենց ջերմ հիշողություններով:

Ընդհանուր առմամբ, նախագահ Իլհամ Ալիևի այցը Ռուսաստան դարձել է հերթական դրական ներդրում՝ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում։

Caliber.Az
Դիտումներ: 161

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Թեհրանի հռետորաբանությունը և Երևանի երկընտրանքը Ռավանդի-Ֆադային և Բորոդկինը՝ Caliber.Az կայքում

120
17 Հունվարի 2026 17:56
2

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

115
18 Հունվարի 2026 19:04
3

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

97
19 Հունվարի 2026 13:01
4

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

81
19 Հունվարի 2026 14:21
5

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

73
19 Հունվարի 2026 12:48
6

Հունվարի 20-ի նահատակների հերոսությունը չի մոռացվի. Մեհմեթ Գիյաս Ազերթուրք

60
19 Հունվարի 2026 11:19
7

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

60
19 Հունվարի 2026 19:19
8

Օմբուդսմենը հայտարարություն է տարածել՝ հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցի կապակցությամբ

56
19 Հունվարի 2026 18:29
9

Թուրքական աշխարհը Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում Կենտրոնական Ասիայից փորձագետները՝ Caliber.Az կայքում

55
19 Հունվարի 2026 17:04
10

Ջենք Թոսունը ցանկանում է խաղալ Ադրբեջանում

52
17 Հունվարի 2026 10:25
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading