twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը հրաժարվել է բանակցությունների միջոցով տարածքներ ազատագրելուց Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը

21 Հունիսի 2023 00:01

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօրվա ելույթի ժամանակ՝ 44-օրյա պատերազմի և ընդհանրապես օկուպացիայի ժամանակ անցկացված բանակցությունների բովանդակությունը խեղաթյուրելուց բացի, ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը, չնայած կոչերին, հրաժարվել է ազատագրել ադրբեջանական տարածքները՝ բանակցությունների միջոցով։

Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «ՀՀ վարչապետի՝ պատերազմական գոտուց դուրս գտնվող ադրբեջանական քաղաքներում իրականացված հրթիռակոծությունների և խաղաղ բնակիչների սպանությունների մասին հերքումը, որոնք տեղի են ունեցել պատերազմի ընթացքում բանակցությունների և մարդասիրական հրադադարի յուրաքանչյուր փուլից անմիջապես հետո, ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է հայկական կողմը խեղաթյուրում փաստերը։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե իբր Ադրբեջանը 2011 թվականից սադրանքներ իրականացնելով և ավելացնելով սպառազինույունը, սրել է իրավիճակը, պետք է նշել, որ օկուպացիայից ի վեր Ադրբեջանը ջանքեր է գործադրել իր տարածքները վերադարձնելու բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների որոշումների և բանաձևերի հիման վրա: Բոլորին է հայտնի, որ տարիների ընթացքում Հայաստանի կողմից իրականացված ագրեսիայի և սադրանքի ակտերը, այդ թվում՝ 2018-2019 թվականներին անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից դրսևորված սադրիչ հռետորաբանությունը, չի նպաստել խաղաղությանը և հանգեցրել է պատերազմի 2020 թվականին։

Հայկական կողմը պետք է դասեր քաղի իր սխալներից և դադարեցնի հետկոնֆլիկտային շրջանում խաղաղ գործընթացի հաջող ավարտին խոչընդոտելու փորձերը»,- ընդգծել են ԱԳՆ-ում։

 

Caliber.Az
Դիտումներ: 508

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading