Ալիևը շնորհավորել է Լուկաշենկոյին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հայտնում է Azertac-ը։
Նամակում ասվում է.
«Վերջին տասնամյակների ընթացքում, հիմնվելով բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության ամուր կապերի վրա, մեր եղբայրական պետությունները կառուցել են ռազմավարական գործընկերության բազմակողմ հարաբերություններ: Ձեր վերջին պետական այցը Ադրբեջան, տեղի ունեցած բանակցությունները և ստորագրված փաստաթղթերը ևս մեկ անգամ հաստատեցին, որ Ադրբեջանի և Բելառուսի միջև համագործակցության պատմականորեն ձևավորված բարի ավանդույթներն այսօր հաջողությամբ զարգանում և համալրվում են նոր բովանդակությամբ։
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը այսուհետ էլ ուղղված կլինեն հեռանկարային նախաձեռնությունների և նախագծերի իրականացմանը, որոնք կնպաստեն Ադրբեջանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը` ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների»: