«Դեռ վաղ է խոսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության մասին» Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանում է Caliber.Az-ին
Caliber.Az-ի հարցազրույցը՝ հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի (Երևան) տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։
-Ալեքսանդր Մաքսովիչ, «Gallup International»-ի վերջերս անցկացված հարցման արդյունքների համաձայն, Հայաստանի քաղաքացիները չեն տեսնում հանրապետությունում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն։ Դրանով հանդերձ, ինչպես ցույց է տվել հարցումը, եթե արտահերթ ընտրություններ նշանակվեին առաջիկա հանգստյան օրերին, ապա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհավաքեր 17,5%, «Հայաստան» դաշինքը՝ 4,9%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2,2%։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի կուսակցության ժողովրդականությունը կրկնակի ժողովրդական է, քան խորհրդարանական ընդդիմությանը։ Ձեր կարծիքով ինչու՞մ է Փաշինյանի ժողովրդականության պատճառը։ Եվ ինչու՞մ է ընդդիմության նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը։
- Նույնիսկ վերացարկելով հարցումների որակը՝ ես 17,5%-ը լուրջ ժողովրդականություն չէի անվանի։ Համենայնդեպս, սա մոտ մեկուկես անգամ պակաս է, քան Փաշինյանի կուսակցությունը ստացել էր անցած տարվա ընտրություններում։ Միշտ էլ կա մարդկանց որոշակի տոկոս, ովքեր սատարում են գործող իշխանությանը ուղղակի այն պատճառով, որ այն իշխանություն է։ Ինչպես նաև զգալի տոկոս են կազմում այն մարդիկ, ովքեր քվեարկում են «հակառակին դեմ», այսինքն՝ նախահեղափոխական էլիտաների արմատական հակառակորդները։
Իսկ ընդդիմության ցածր վարկանիշը երկու գործոնի համակցությունն է։ Առաջինը՝ դրական ծրագրերի բացակայությունն է. ընդդիմության ծրագիրը սովորաբար սահմանափակվում է իշխանության քննադատությամբ։ Երկրորդը՝ բացասական վերաբերմունքի շլեյֆ է նախորդ իշխանության և ընդդիմության առաջնորդների նկատմամբ։
Իսկ ընդհանուր առմամբ «և իշխանության և ընդդիմության թույլ սոցիալական լեգիտիմությամբ» քաղաքական կառուցվածքը բնորոշ է Հայաստանին մոտավորապես 1990-ականների սկզբից։ Հեղափոխությունից հետո որոշ ժամանակ տիրում էր տիպիկ հետհեղափոխական էյֆորիա՝ կառավարության աջակցության վերընթաց տոկոսներով: Նման բան երկար չէր կարող շարունակվել, և Հայաստանը վերադարձավ իր սովորական կառուցվածքին։
- Թերահավատությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ. Որքանո՞վ է մեծ նրա հավանականությունը, որ նախկինում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հակառակորդ Փաշինյանը որոշի Հայաստանը դուրս բերել այդ միավորումներից։
- Այն փոքր է: ՀԱՊԿ-ն իրոք քննադատության է ենթարկվում Հայաստանում, այդ թվում նաև քաղաքական էլիտաների կողմից։ Սակայն պարզ չէ, թե այդ կազմակերպությունից դուրս գալը ինչ օգուտներ կարող է բերել Հայաստանին, իսկ ՀԱՊԿ-ի նկատմամբ թերահավատությունը հավասարապես կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն։ Գործնական նկատառումներով, նման բնույթի որոշումները դժվար է պատկերացնել։
- Ինչո՞ւ է Երեւանը պնդում Բաքվի հետ բանակցություններում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի պարտադիր մասնակցությանը։ Սովորական՝ Երևան-Բաքու-Բրյուսել և Երևան-Բաքու-Մոսկվա ձևաչափում ի՞նչը ձեռք չի տալիս Երևանին։
- Բանակցային գործընթացում ոչ մի «սովորական ձևաչափեր» չեն կազմավորվել։ Շփումների ցանկացած միջազգայնացումը պաշտոնական Երևանի կարծիքով, օգտակար է գործընթացի համար, մանավանդ, որ նման ձևաչափով հանդիպումներ արդեն անցկացվել են՝ չառաջացնելով ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերի բողոքները:
- Ձեր կանխատեսու՞մը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ։
- Չեմ կարծում, որ կողմերը մոտ են պայմանագրի ստորագրմանը։ Փաստաթղթի բովանդակության վերաբերյալ կողմերի դիրքորոշումներն այնքան են տարբերվում, որ ինձ համար բավականին դժվար է պատկերացնել դրա ստորագրումը առաջիկա շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում։
- Ձեր կարծի՞քը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հեռանկարների մասին։
- Դրանք գտնվում են հայ-ադրբեջանական հարաբերություններից անմիջական կախվածության մեջ։ Բացի այդ, մինչև հաջորդ ամառ Թուրքիայում կայանալիք ընտրությունները այս գործընթացում լուրջ առաջընթաց ակնկալելը՝ իմ կարծիքով, իրատեսական չէ։