twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանը հաղթեց պատերազմում, և խաղաղությունը հնարավոր է միայն նրա պայմաններով» Ռազուվաևն ու Բոչարովը` Caliber.Az-ի եթերում

04 0Հոկտեմբերի 2024 14:17

«Հայկական կողմը դեմ չէ Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն ընտրությունն Ադրբեջանինն է»։ Այս միտքը հնչեցրեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դժվար է այստեղ չտեսնել Երևանի խորամանկ խաղը՝ մի կողմից մասնակցել COP29-ին, իսկ մյուս կողմից՝ փորձել առաջ մղել կիսատ-պռատ խաղաղության պայմանագիրը: Այսինքն, ինչպես մեկ անգամ չէ, որ նշել ենք, Հայաստանում աճող ռևանշիստական տրամադրությունների ֆոնին Փաշինյանի կառավարությունը ձգտում է հանել բոլոր խնդրահարույց հարցերը խաղաղության պայմանագրի տեքստից՝ առաջարկելով ստորագրել ոչ ամբողջական փաստաթուղթ։ Ինչը, ինչպես հայտնի է, դժվար թե Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղություն ապահովի։

Ի՞նչ են մտածում այս խորամանկ քայլի մասին արտասահմանցի փորձագետները, որոնց հետ կապ է հաստատել Caliber.Az-ի թղթակիցը։

Այսպես, Եվրասիայի փորձագետ, տնտեսագետ, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Ռազուվաևի կարծիքով, Երևանը ցանկանում է Ադրբեջանին ներկայացնել որպես իբր խաղաղություն չցանկացող կողմ։

«Աշխարհում ոչ բոլորն են լավ հասկանում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նրբությունները, ոմանք միայն վերնագրերն են կարդում և այդպես ձևավորում իրենց կարծիքը: Ընդ որում, պետք է հասկանալ, որ այս իրավիճակում չի կարելի սակարկել, խոսել կողմերի իրավահավասարության մասին։ Ադրբեջանը հաղթեց պատերազմում, և խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է միայն նրա պայմաններով։ Եթե Հայաստանը հույս ունի, որ ապագայում Արևմուտքի օգնությամբ կհասնի ռևանշի, ապա դրանք սին հույսեր են։ ռևանշի փորձը կարող է ավարտվել Հայաստանի պետականության կորստով: Հայաստանն աշխարհում իրական դաշնակիցներ չունի: Օրինակ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները փչացած են։

Եթե խոսենք իմ անձնական կարծիքի մասին, ապա, BRICS-ի տասնվեցերորդ գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը, և դա համաձայնագիր ստորագրելու լավագույն վայրն է, բայց, բնականաբար, Բաքվի պայմաններով»,- իր առաջարկն է հայտնել Ռազուվաևը։

Միևնույն ժամանակ, ըստ Տեղեկատվական պատերազմների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, իսրայելցի վերլուծաբան, քաղաքական գիտությունների թեկնածու Յուրի Բոչարովի, այս ամբողջ խոսակցությունը խաղաղության պայմանագրի անհապաղ և ցանկացած հարթակում ստորագրելու իբր ցանկության մասին, հայկական դեմագոգիայի սովորական շարունակությունն է։

«Որովհետև նրանք հիանալի հասկանում են, որ Ադրբեջանը ցանկանում է համապարփակ փաստաթուղթ ստորագրել ինչպես խաղաղության, այնպես էլ տարածաշրջանի տնտեսական զարգացման վերաբերյալ։ Իսկ Երևանն ակնհայտորեն չի ուզում լրացուցիչ բոնուսներ տալ Բաքվին։ Այս պայմանագրից որոշ կետերի բացառումը թույլ կտա հայկական կողմին հետագայում գոռալ. «Ախր մենք ստորագրել ենք, ախր պայմանավորվել ենք։ Իսկ ահա Ադրբեջանը չի ուզում անել այս կամ այն», - նկատել է քաղաքագետը։

Բայց գլխավոր վտանգը, նրա կարծիքով, շարունակում է մնալ Հայաստանի Սահմանադրության նախաբանը։

«Առանց Հայաստանի սահմանադրությունը փոխելու պայմանագրի ստորագրումը թույլ կտա հայաստանյան ներկայիս ընդդիմությանը բոլոր խաչմերուկներում գոռալ, որ խաղաղության պայմանագիրն անվավեր է, քանի որ այն հակասում է այդ նույն սահմանադրությանը։ Մյուս կողմից, երբ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, կա հավանականություն, որ նոր կառավարությունը նույն պատճառով որոշի չեղարկել համաձայնագիրը։

Իսկ COP29-ը թեմա է, որը հայկական կողմը ցանկանում է շահարկել՝ հասկանալով, թե որքան կարևոր է դա Ադրբեջանի համար։ Եվ եթե նույնիսկ հանկարծ հայտնվեն նման պայմանավորվածություններ՝ COP 29-ում խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, հայկական կողմը կարող է բոլորի համար անսպասելիորեն չեղարկել ամեն ինչ, վերջին օրը՝ առաջ քաշելով մի քանի նոր անընդունելի նախապայմաններ։

Իմ կարծիքով, Ադրբեջանը պետք է մինչև վերջ առաջ տանի իր դիրքորոշումը, հաշտության պայմանագիրը պետք է լինի համապարփակ և լիարժեք, այն պետք է ստորագրվի Հայաստանի սահմանադրությունը փոխելուց հետո, և որ ամենակարևորն է՝ չպետք է լինեն իրավական և քաղաքական նրբերանգներ, որոնք թույլ կտան հետագայում այն չեղարկել»,- եզրափակել է Բոչարովը:

Caliber.Az
Դիտումներ: 324

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Բրյուսելը՝ Մոնթե Մելքոնյանի ստվերի տակ ԵՄ-ն աջակցո՞ւմ է ահաբեկիչների հերոսականացմանը

157
06 Դեկտեմբերի 2025 15:53
2

Յաշար Սարըն՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովման մասին

149
05 Դեկտեմբերի 2025 18:24
3

«Մեծ վերադարձ». Հորովլու գյուղ է վերադառնում 18 ընտանիք

143
05 Դեկտեմբերի 2025 15:55
4

Էջմիածինը՝ ցարական Ռուսաստանի քաղաքական խաղում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

119
05 Դեկտեմբերի 2025 17:38
5

«Բաքուն Բրյուսելից սպասում է գործողություններ, այլ ոչ թե գեղեցիկ խոսքեր» Փորձագետները՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԵՄ-ի նոր նախաձեռնության մասին

114
06 Դեկտեմբերի 2025 10:58
6

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ ընթերցվել են տուժողների ցուցմունքները

100
06 Դեկտեմբերի 2025 08:50
7

Թոմ Բարաք. Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ միջանցքը հեռանկարներ է բացում տարածաշրջանի համար

90
06 Դեկտեմբերի 2025 10:29
8

«Հայ հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելուն» Արեգ Քոչինյանը՝ Caliber.Az կայքում

84
06 Դեկտեմբերի 2025 14:20
9

Հայկական ոճով ժողովրդավարություն և «գառների լռությունը» Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

83
06 Դեկտեմբերի 2025 08:18
10

Թուրքիա-Հայաստան և ապագա սահմանները տարածաշրջանում «Bloomberg»-ի հոդվածի հետքերով

67
05 Դեկտեմբերի 2025 14:32
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading