Խաղաղություն, սահմաններ և հաղորդակցություններ Փորձագետները՝ Հարավային Կովկասի առաջիկա հեռանկարների մասին
Օրերս Հայաստանի Ազգային ժողովի Եվրասիական ինտեգրման և տարածաշրջանային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հանդես է եկել տնտեսության նախարար Գևորգ Պապոյանը՝ հայտարարելով, որ Թուրքիան և Ադրբեջանը արդեն լուծել են իրենց խնդիրները։
Նա նշել է, որ հենց այդ խնդիրների իրականացման նպատակներով էին Բաքուն և Անկարան նախկինում փակել իրենց սահմանները Հայաստանի հետ։
«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ իրենց սահմանները փակել էին նրա թուլացման, տնտեսապես չեզոքացնելու և առաջադրված խնդիրների վերջնական լուծման նպատակով», - ասել է Պապոյանը։
Նախարարը ընդգծել է, որ եթե Հայաստանում ուզում են շարունակել նախկին քաղաքականությունը և վերջնականապես ոչնչացնեն սեփական պետությունը՝ նա դրան դեմ հանդես կգա և կանի ամեն հնարավորը, որպեսզի թույլ չտա դա։
«Ես ամեն ինչ կանեմ հայ-թուրքական սահմանը բացելու և հայկական տնտեսությունը զարգացնելու համար», - հայտարարել է կառավարության ներկայացուցիչը։
Հայտնի է , որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հնարավոր բացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Քննարկվում է նաև Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման հարցը։
Սակայն, ինչպես հայտնի է, այդ ծրագրերի իրականացման համար Բաքուն և Անկարան հայկական կողմին առաջադրում են մի շարք պայմաններ։ Եվ, գուցե, արժեր որ Պապոյանը նախ ինքն իրեն հարցներ, թե արդյո՞ք նրա կառավարությունը պատրաստ է կատարել այդ պայմանները։
Այդ մասին Caliber.Az-ի հետ իրենց մտքերով կիսվել են հայտնի փորձագետները։
Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը նշել է, որ ներգրավված կողմերից ազդանշանները վկայում են. տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ շատ նրբերանգներ առաջվա պես համաձայնեցված չեն։
«Հիշենք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի 2025 թվականի սեպտեմբերի 10-ի ռեպլիկան այն մասին, որ «կան բազմաթիվ տեխնիկական պայմաններ, որոնց շուրջ հարկավոր են բանակցություններ»»։
Անկարան, որքանով հնարավոր է դատել՝ ելնում է նրանից, որ Երևանի հետ հարաբերությունների նորմալացման առանցքային քայլերը կձեռնարկի՝ արդեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո։ Ծայրահեղ դեպքում, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը սեպտեմբերին հատկապես այս պայմանն է նշել որպես մեկնարկային կետ, որից հետո նրա երկիրը «արագ կնորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ»։
Թուրքիայի հետ սահմանը բացելու և Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերը ապաշրջափակելու հեռանկարը ինքնին Հայաստանի ներսում, աշուշտ, քննադատության կենթարկվեն ընդդիմության կողմից: Սա կարող է լրացուցիչ բարդացնել հանրային բանակցությունների ընթացքը՝ Հայաստանում խորհրդարանական քարոզարշավի նախապատրաստման կարևորագույն փուլում՝ առնվազն 2026 թվականի գարնանը և ամռան սկզբին։
Չի կարելի բացառել, որ Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական պարամետրերը կարող են համաձայնեցվել նույնիսկ այդ ընտրարշավի պաշտոնական մեկնարկից առաջ: Հաքան Ֆիդանը իզուր չի ասել՝ 2026 թվականի առաջին կեսին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիր հնարավոր ստորագրման մասին, որը կարող էր լրացուցիչ «հենակետ» ստեղծել հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ երկխոսության համար։
Սակայն ոչ պակաս հավանական է այն սցենարը, որի դեպքում տրանսպորտային կապերի հարցը կասեցված մնա մինչև ընտրարշավի ավարտը և դրա արդյունքներով նոր կառավարության ձևավորումը», - նշել է փորձագետը։
Նա նաև չի բացառել, որ 2026 թվականի ամռանը նոր կառավարության ձևավորումը կարող է ուղեկցվել ընդդիմության փողոցային ակտիվությամբ։
«Այո և խորհրդարանական ընտրությունների սցենարները կարող են տարբեր լինել։ Լիովին հնարավոր է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ տանի, բայց նոր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների համար բացարձակ մեծամասնություն պահպանելը, առնվազն, շատ դժվար խնդիր լինի։
Հայաստանի ներկայիս վարչապետը 2026 թվականին ստիպված կլինի կամ զգալիորեն մեծացնել աջակցությունը, կամ էլ ընդդիմադիր դաշտում ունենալ գաղտնի դաշնակից, որը նախ կհավաքի բողոքի ձայների մի մասը, իսկ այնուհետև կոալիցիա կազմի նրա հետ։
Հակառակ դեպքում կարող է կրկնվել 2025 թվականի գարնանը Գյումրիում ընտրություններին նման իրավիճակ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դարձավ ընտրարշավի առաջատար, բայց չսատացավ բացարձակ մեծամասնություն ավագանիում և չկարողացավ գտնել դաշնակիցներ՝ իր հովանու ներքո կոալիցիա կազմելու համար։
Կարելի է ենթադրել, որ նույնիսկ բանակցությունների բարենպաստ ընթացքի դեպքում տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման առանցքային գործնական քայլերը կարող են հետաձգվել՝ առնվազն մինչև խորհրդարանական ընտրարշավի ավարտը, այսինքն՝ մինչև 2026 թվականի ամառը։ Անուղղակիորեն դա են մատնանշում՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի 2025 թվականի սեպտեմբերին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հայտնել են՝ երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման նախապատրաստման ծրագրերի մասին հենց մինչև հաջորդ ամառ։
Հնարավոր է՝ Բաքուն և Երևանը, պլանավորելով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման առաջին գործնական քայլերը՝ կողմնորոշվելու են նմանատիպ ժամկետների վրա», - ենթադրել է Նեյժմակովը։
Քաղաքական մեկնաբան Մուրադ Սադադդինովն իր հերթին հիշեցրել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել և սահմանները փակվել են՝ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի հետևանքով։
«Հետագա ժամանակահատվածում թուրքական կողմը միշտ հայտարարել է, որ մինչև հայկական զինված ուժերը չհեռանան օկուպացված տարածքներից, դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կամ սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող։ Նույնիսկ ամենադժվար ժամանակահատվածում, երբ Թուրքիան ուժեղ ճնշման էր ենթարվում Միացիալ Նահանգների ու եվրոպական կառույցների կողմից՝ Անկարան, չնայած այդ ճնշմանը, չբացեց սահմանները և չվերականգնեց դիվանագիտական հարաբերությունները։
Այսօր, այո, որոշակի հարցեր լուծվել են։ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը իր ամբողջ տարածքում։ Հայկական զինված ուժեր այստեղ չկան, սակայն մնում են հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծվեն։
Թուրքական կողմը միշտ ընդգծել է, որ պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ և բացել սահմանները միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո։ Սա, առաջին հերթին, ենթադրում է խաղաղ պայմանագրի ստորագրում։ Այհա, երբ այս պայմանագիրը կնքվի, երբ լուծվեն Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցերը, այդ ժամանակ, կարծում եմ, Թուրքիան կդիմի հարաբերությունների վերականգնմանը և հաղորդակցությունների բացմանը», - ասել է փորձագետը։
Նրա խոսքով, չպետք է մոռանալ, որ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կան ուժեր, որոնք շահագրգռված չեն սահմանների բացմամբ և հարաբերությունների վերականգնմամբ, քանի որ հասկանում են. այդ դեպքում Թուրքիայի ազդեցությունը Հայաստանում կուժեղանա, իսկ ապակառուցողական արտաքին դերակատարների հնարավորությունները նվազագույնի կհասցվեն։
«Այս համատեքստում կարևոր է նշել, որ Հայաստանում ձևավորված ընդդիմությունը, որը դեմ է Փաշինյանին, իր նպատակներից մեկն է դրել՝ թույլ չտալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնմանը։
Հիշեցնեմ, թե ինչպես Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ժամանակին ռուսական հեռուստատեսությամբ հայտարարեց, որ չի կարելի թույլ տալ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը և հաղորդակցությունների բացումը, քանի որ այդ դեպքում Անկարայի ազդեցությունը Հայաստանում կուժեղանա, իսկ ընդդիմությունը կկորցնի՝ երկիրը որպես արտաքին ուժերի համար Հարավային Կովկասում սադրանքներ իրականացնելու ցատկահարթակ օգտագործելու հնարավորությունը։
Այսօր մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությունը շատ մեծ է: Երևանի ներկայիս կառավարության քաղաքականությունն ուղղված է Ադրբեջանի հետ հարաբերությունների վերականգնմանը, խաղաղ պայմանագրի արագ ստորագրմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը։
Վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, ինչպես նաև այս տարվա օգոստոսի հայտնի իրադարձությունները՝ ԱՄՆ-ում ձեռք բերված համաձայնությունները՝ ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է դրան։
Բացի այդ, այսօր աշխարհում կա այս քաղաքականությանը սատարող լուրջ ուժ, ի դեմս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի: Հետևաբար, չնայած ռևանշիստական ընդդիմադիր ուժերի բողոքներին, ես վստահ եմ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կկարողանա հասնել Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրմանը, ինչը կհանգեցնի սահմանների բացմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը», - եզրափակել է Սադադդինովը։