twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Թուրքիա-Հայաստան և ապագա սահմանները տարածաշրջանում «Bloomberg»-ի հոդվածի հետքերով

05 Դեկտեմբերի 2025 14:32

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի զգալիորեն ակտիվացմանը զուգընթաց, որոշակի նախադրյալներ ստեղծեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հետագայում երկու երկրների միջև սահմանի բացման համար։
 
Այս համատեքստում միանգամային ուշագրավ է, որ տեղեկացված միջազգային հրատարակությունները նույնպես չեն բացառում նման հնարավորությունը։ Մասնավորապես, «Bloomberg» գործակալությունը հղում անելով տեղեկացված աղբյուրներին, գրում է, որ «Թուրքիան քննարկում է՝ Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը բացելու հարցը առաջիկա վեց ամիսների ընթացքում, ինչը վերջ կդնի Եվրոպայում «սառը պատերազմի» ժամանակներում վերջին փակ սահմանի գոյությանը և կհարթի Կովկասում առևտրի վերածննդի ճանապարհը»։
 
Եկեք դիտարկենք, թե ինչպիսին է նման զարգացման հավանականությունը։ Առաջին հերթին, չի կարելի չնշել, որ վերջին ժամանակներում հայ-թուրքական նորմալացման գործընթացում իրոք նկատվում են որոշակի առաջընթացներ։ Օրինակ՝ Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական հանդիպումից հետո կայացավ՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների նորմալացման հարցերով հատուկ ներկայացուցիչներ՝ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի միջև բանակցությունների վեցերորդ փուլը, որի ընթացքում կողմերը վերահաստատեցին նախորդ հանդիպումներում համաձայնեցված հարցերը։
 
Սակայն, չնայած նման դրական ֆոնին, մենք կարծում ենք, որ վաղաժամ կլիներ խոսել՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում հայ-թուրքական սահմանի բացման մասին, առաջին հերթին այն պատճառով, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումից հետո։ Եվ սա՝ Թուրքիայի քաղաքական վեկտորի ժամանակի փորձով ապացուցված անփոփոխ հաստատուն է. երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից ի վեր, հենց Անկարայի նախաձեռնությամբ, Հայաստանի կողմից Ադրբեջանի Քելբեջարի շրջանի օկուպացիայի պատճառով։
 
44-օրյա պատերազմից հետո, որի ընթացքում Ադրբեջանը փայլուն հաղթանակ տարավ և իր հողերը ազատագրեց հայկական օկուպացիայից, Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել. այդ երկրի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Թուրքիա-Հայաստան կարգավորումը հնարավոր է՝ միայն Երևանի կողմից, խաղաղ օրակարգի շրջանակներումայն Բաքվի պահանջների կատարման դեպքում, և դրանցից առանցքայինն է հանդիսանում Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու նպատակով։
 
Այսպիսով, Անկարայի այս դիրքորոշումը լիովին բացառում է թուրքական սահմանի բացման հնարավորությունը առանց տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման, իսկ իրադարձությունների նման դասավորությունը նույնիսկ տեսականորեն չի տեղավորվում վերոնշյալ «վեց ամսվա ընթացքում» ժամանակահատվածում: Չէ որ, ինչպես հայտնի է Հայաստանի իշխանությունների հայտարարություններից, Հայաստանի հիմնական օրենքում փոփոխությունների վերաբերյալ համազգային հանրաքվեի անցկացումը պլանավորված է՝ հաջորդ տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո: Սա՝ առաջինը։
 
Երկրորդ ասպեկտը կայանում է նրանում, որ այսօրվա դրությամբ հարևան երկրի ներքաղաքական դաշտում նկատվում է զգալի անկայունություն: Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ընդդիմությունը, որոշակի արտաքին աջակցությամբ, մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի կանխել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Հաշվի առնելով այս, չկան երաշխիքներ, որ նշաված քաղաքական իրադարձությունը կընթանա առանց բարդությունների, թեև գործող իշխանությունները ամեն  ինչ գործադրում են իրենց նպատակներին հասնելու համար։
 
Երրորդ կետն կայանում է նրանում, որ չկա լիակատար վստահություն նաև նրանում, որ Հայաստանի ղեկավարությունը ամուր քաղաքական կամք կդրսևորի երկրի սահմանադրությունը փոփոխելու հարցում: Սա են հուշում Երևանում պարբերաբար արվող երբեմն միանագամայն հակասական հայտարարությունները: Որպես օրինակ կարելի է բերել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի արտահայտությունները, ով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ հիմնական օրենքը, իբր, տարածքային պահանջներ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլև որևէ այլ երկրի նկատմամբ։
 
Եվ այստեղ հարկ է նշել, որ Դիլանյանի հայտարարությունը հնչել է բառացիորեն Փաշինյանի այն խոսքերից հետո, որ Հայաստանի նոր սահմանադրությունում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, որում կան տարածքային պահանջներ մեր երկրի նկատմամբ։
 
Այսպիսով, վերը նշված փաստերի միահամառության հաշվառմամբ, առաջիկա վեց ամիսների ընթացքում հայ-թուրքական սահմանի բացման մասին տեղեկատվությունը  ունի միանգամայն պատրանքային տեսք և ավելի շատ հիշեցնում է ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ։
 
Եզրափակելով կցանկանայի մեջբերել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մի քանի հայտարարությունները՝ խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովի նիստում, որոնցում նա մանրամասն բացատրում է, թե ինչու Թուրքիան չի բացում սահմանը Հայաստանի հետ։ Առաջին հերթին, նա նշել է, որ Անկարան լավ հասկանում է Երևանի դրդապատճառները, որը շահագրգռված է տնտեսական կապերի վերականգնմամբ և արտաքին քաղաքական մեկուսացումից դուրս գալով։ Միևնույն ժամանակ, Ֆիդանը ընդգծել է, որ անորոշության պայմաններում սահմանների բացումը կստեղծի մի իրավիճակ, որի դեպքում Հայաստանը կարող է հետաձգել գործընթացը կամ նույնիսկ ընդհանրապես հրաժարվել պայմանագրի ստորագրումից՝ տարածաշրջանը վերադարձնելով մշտական քաղաքական փակուղու մոդելին. «Եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնի մինչև խաղաղ պայմանագրի կնքումը, ապա Երևանը կկորցնի Բաքվի հետ բանակցություններն ավարտելու հիմնական խթանը։ Իսկ մենք չենք ուզում սառեցված հակամարտություն Հարավային Կովկասում»։
 
Ֆիդանը նաև հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղ պայմանագրի տեքստը, սակայն երկու առանցքային՝ Զանգեզուրի միջանցքով անարգել տեղաշարժի ապահովման և Ադրբեջանի սահմանների ճանաչմանը հակասող դրույթներ պարունակող Հայաստանի սահմանադրության փոփոխման հարցերը մնացել են չլուծված: Ինչպես վստահեցրել է նախարարը, «եթե այս հարցերը կարգավորվեն՝ Թուրքիան կբացի սահմանը»:
 
Մենք կարծում ենք, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս խոսքերը ևս մեկ անգամ հաստատում են՝ մեր կողմից արված եզրակացությունների ճշտությունը:

Caliber.Az
Դիտումներ: 142

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Աշխարհ առանց դիմակների. Ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի իրավունքը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

162
13 Հունվարի 2026 09:07
2

Կայսերական մտրակ և Երևանի արձագանքը Սոլովյովը սպառնում է Հայաստանին

134
13 Հունվարի 2026 15:49
3

Երկպառակության գինի Ալկոհոլային չարաշահումներ Հայաստանում

131
13 Հունվարի 2026 09:20
4

ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում և Իրանի հանելուկը Էլմար Մամեդյարովը՝ Caliber.Az կայքում

107
14 Հունվարի 2026 09:58
5

Խաղաղության վառելիքը՝ ընդդեմ ռևանշիստների հիստերիայի Տարանցում, առևտուր, խաղաղության գործընթաց

102
13 Հունվարի 2026 12:57
6

Կրոնը որպես զենք Ռևանշիստների ձախողված խաղադրույքը

77
14 Հունվարի 2026 15:17
7

Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է երկաթուղի դեպի Թուրքիա և Հայաստան ԼՈՒՍԱՆԿԱՐ

76
14 Հունվարի 2026 13:06
8

Իլհամ Ալիև. Մենք լուծեցինք շեհիդների արյան վրեժը

74
14 Հունվարի 2026 09:34
9

Ադրբեջանի նախագահ. Կյանքը վերածնվում է Աղդերեում, Խոջալիում, Խանքենդիում և Խոջավենդում

71
14 Հունվարի 2026 09:31
10

Ադրբեջանի առաջնորդ. Մենք կվերականգնենք Աղդերեն

71
14 Հունվարի 2026 09:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading