Հայ-թուրքական սահմանը և տարածաշրջանային նոր իրականությունը Երևանը փակու՞մ է ռուսական էջը։
Իրադարձությունների հետադարձ հայացքը և Հայաստանի պաշտոնյաների վերջին հայտարարությունները խոսում են այն մասին, որ այդ երկրի իշխանությունները մտադիր են վերջնականապես ազատվել ռուսական ռազմական ներկայությունից։
Այսպես, նախօրեին հայկական լրատվամիջոցները հաղորդել են, որ հանրապետության ղեկավարությունը՝ ռուս սահմանապահներին Թուրքիայի հետ սահմանին գտնվող Ախուրիկի անցակետից դուրս բերելու մասին որոշում է ընդունել, և այնտեղ արդեն նույնիսկ տեղադրվել է դրոշակաձող։
Սկզբի համար նշենք, որ Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը հանդիսանում է շրջադարձային կետերից մեկը՝ ռուս-հայական հարաբերությունների օրակարգում, և վերոնշյալ որոշումը պետք է գնահատել որպես այն գործընթացի շարունակություն, որի սկիզբը դրվել է 2024 թվականի ամռանը։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսին, հայկական կողմի պահանջով, ռուս սահմանապահները ավելի քան երեք տասնամյակ անց լքեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Նրանց ծառայության դադարեցման մասին արձանագրությունը ստորագրել են՝ Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարը և Հայաստանում ԱԴԾ սահմանապահ վարչության պետը։
Անշուշտ, Արևմուտքի հետ Երևանի ակտիվ մերձեցման ֆոնին, Հայաստանի իշխանությունների նման քայլը, մեղմ ասած, տհաճ ազդանշան է Կրեմլի համար։ Կարծում ենք, որ Մոսկվան այնուամենայնիվ մտադիր է օգտագործել ցանկացած հնարավոր միջոց, որպեսզի Հայաստանում պահպանել իր, թեկուզ և զգալիորըն թուլացած դիրքերը։ Այսպես, Ռուսաստանի Դաշնությունը վերջերս ցանկություն է հայտնել միանալ TRIPP նախագծին (Զանգեզուրի միջանցքի այն հատվածը, որը կանցնի Հայաստանով), ինչից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը ոչ միայն ուզում է մնալ Հարավային Կովկասի կարևորագույն քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից, այլ նաև ակնկալում է տնտեսական օգուտներ ստանալ, ինչպես ԱՄՆ-ը և մնացած շահագրգիռ դերակատարները։ Սա՝ առաջինը։
Այս գործընթացի երկրորդ ասպեկտը արժանի է առանձնակի ուշադրության։ Դատելով թուրքական կողմի ակտիվությունից, որն արդեն սկսել է շինարարական աշխատանքները Մարգարայի անցակետի մոտ, չի կարելի բացառել, որ Ախուրիկի անցակետից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշումը կարող է կապված լինել կողմերի՝ հայ-թուրքական սահմանը բացելու ծրագրերի հետ։ Սա է, մասնավորապես, անուղղակիորեն մատնանշում՝ հայկական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը այն մասին, որ ներկա ժամանակ ընթանում է Թուրքիայի ուղղությամբ երկաթուղային գծերի տեխնիկական վիճակի գնահատում։
Այս համատեքստում անհրաժեշտ է նշել նաև այն փաստը, որ աշխարհի թիվ մեկ գրասենյակում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պատմական հանդիպումից հետո, ձևավորվել են որոշակի նախադրյալներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, և պաշտոնական Երևանը վերջերս ակտիվորեն առաջ է մղում երկու պետությունների միջև սահմանի բացման հարցը։
Օրինակի համար, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կայացած՝ «Մետաքսի ճանապարհի» 5-րդ ֆորումում հայտնեց մոտ ժամանակում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացման մասին և հայտարարեց՝ երկկողմ տարանցիկ փոխադրումն ապահովելու Երևանի պատրաստակամության մասին. «Այսօրվանից սկսած՝ մենք պատրաստ ենք Հայաստանի տարածքով ապահովել ապրանքների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա»։
Այն մասին, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը՝ ընդամենը ժամանակի հարց է՝ Փաշինյանը ասել է նաև անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզի 8-րդ խաղաղության ֆորումում կայացած՝ «Առաջնորդության խաչմերուկում» դիսկուսիայի ժամանակ։
«Կարծում եմ, դա տեղի կունենա։ Որքանով արագ՝ այլ հարց է։ Կարծում եմ, մենք մոտենում ենք այն պահին, երբ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական և քաղաքական համագործակցություն, և մենք կլինենք նորմալ հարևաններ։ Վստահ եմ, որ այդ պահը մոտենում է, բայց հաստատ չգիտեմ, թե երբ», - ասել է նա։
Նա նմանատիպ ոգով է արտահայտվել նաև 2025 թվականի դեկտեմբերին Գերմանիա իր այցի շրջանակներում՝ Բեռլինում Արտաքին գործերի գերմանական ընկերություն այցելելու ժամանակ։
Սակայն այստեղ չպետք է ուշադրությունից դուրս թողնել հետևյալ ոչ պակաս կարևոր գործոնը։ Ինչպես բազմիցս ընդգծել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հայ-թուրքական սահմանի բացման հարցը իր դրական լուծումը կգտնի միայն այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն կստորագրեն խաղաղ պայմանագիրը։
Թուրքական պետության այս դիրքորոշումը հնչեցրել է նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ խորհրդարանական ծրագրերի և բյուջեների հանձնաժողովի նիստում, ով հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Եթե Թուրքիան կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ մինչև խաղաղ պայմանագրի կնքումը, ապա Երևանը կկորցնի Բաքվի հետ բանակցություններն ավարտելու առանցքային խթանը։ Իսկ մենք չենք ուզում սառեցված հակամարտություն Հարավային Կովկասում»։
Այսպիսով, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի ղեկավարությանն է փոխանցել Բաքվի հիմնական պահանջը՝ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, որտեղ դեռևս փաստագրված են տարածքային պահանջներ ադրբեջանական տարածքների նկատմամբ։
Ամեն ասվածի հիման վրա կարելի է եզրակացություն անել այն մասին, որ Հայաստանին՝ Արևմուտքի հետ կապերի ամրապնդման և ռուսական ազդեցության աստիճանական վերացման միջոցով իր սուբյեկտիվությունը ցուցադրելուց բացի, անհրաժեշտ է էլ ավելի մեծ ջանքեր ուղղիել Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի վերջնական ստորագրմանը հասնելու համար, որը ոչ միայն կապահովի սահմանների և հաղորդակցությունների բացումը, այլ նաև կայունություն և անվտանգություն կբերի Հարավային Կովկասի տարածաշրջան, որոնք, ինչպես հայտնի է, հանդիսանում են տնտեսական բարգավաճման հիմնական հենասյուները։







