twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջանի պաշտպանական տրամաբանությունը կանոնների խախտման դարաշրջանում Թեյմուր Աթաևի տեսակետը

12 Հունվարի 2026 13:55

Նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը տեղական հեռուստաալիքներին հերթական անգամ հաստատեց՝ նրա ելույթների, զրույցների կամ անկախ հարթակից լրագրողների հարցերին պատասխանների ծրագրային բնույթը: Որի վկայությունը՝ առաջատար համաշխարհային վերլուծական կենտրոնների կողմից պետության ղեկավարի հայտարարությունների նկատմամբ դրսևորված հետաքրքրության մեջ է, որոնց հետաքրքրվածության վեկտորներից մեկը նախագահի կողմից հնչեցրածի ռազմական բաղադրիչն է: Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվում  երկրի տնտեսության միջոցով հնարավորությունների ստեղծման, այդ թվում նաև պետության պաշտպանական ներուժում ներդրումներ ապահովելու անհրաժեշտության մասին նախագահի հավաստագրման վրա։ 
 
Այս առումով կարևոր է նշել, որ նախագահ Ալիևի կողմից այս տեսանկյունի արդիականացումը պայմանավորված է՝ երկրի պաշտպանությունը ամրապնդելու անհրաժեշտության վերաբերյալ նրա ընդհանուր դիրքորոշմամբ: Որը նա հստակորեն հիմնավորել է դեռևս 2025 թվականի նոյեմբերին՝ արձանագրելով, որ ներկայիս պատմական փուլում «աշխարհում խաղի կանոնները լիովին փոխվել են», մասնավորապես՝ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների վրա ազդող կաթվածահարության պատճառով: Որպես դրա ապացույց՝ պետության ղեկավարը նշել է Բաքվի համար՝ երեսուն տարվա ընթացքում չիրականացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի՝ միջազգային իրավունքի հիման վրա ռազմական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը։ Այդ նույն իրավունքի, որն արդեն երկար ժամանակ անտեսվում է համաշխարհային գերտերությունների կողմից։ Ինչի հետևանքով աշխարհում որպես առաջատար գործոն է դրսևորվել ուժի համատեքստը, ինչը հանգեցնում է՝ անվտանգության, պաշտպանական ներուժի և ռազմական հզորության ամրապնդման կարևորությանը։
 
Ահա և իր հարցազրույցում պետության ղեկավարը կենտրոնացել է՝ Ադրբեջանի կողմից 2025 թվականում 1,4 միլիարդ մանաթի ռազմական արտադրանքի արտադրության վրա: Որի նշանակալից նրբերանգ է այն փաստի ֆիքսումը, որ արտադրվածի մեծ մասը երկրի զինված ուժերին փոխանցելու հետ մեկտեղ՝ մի որոշ արտադրանք արտահանվել է։
 
Այստեղ կարելի է նշել, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը ռազմական նշանակության ապրանքներ է արտահանում գրեթե 20 երկիր: Միաժամանակ պաշտպանական արդյունաբերության համաշխարհային խոշոր ընկերությունների  հետ համատեղ Ադրբեջանում ստեղծվել են համատեղ ձեռնարկություններ: Այս ոլորտի զարգացումը հիմնված է՝ ինչպես ներքին կարիքների, եթե կարելի է այդպես արտահայտվել, բավարարման, այնպես էլ արտահանման խթանման նպատակով արդյունաբերության խոշոր ոլորտի ստեղծման վրա, հատկապես հաշվի առնելով ռազմական արտադրանքի համաշխարհային պահանջարկի աճը։
 
Օրինակ, 2025 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի առաջնորդները աջակցել են պաշտպանական ծախսերի զգալի աճին: Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն, եվրոպական երկրների կողմից ծանր սպառազինության ներմուծումը 2020-2024 թթ. ժամանակահատվածում նախորդ հնգամյա ժամանակահատվածի համեմատ աճել է 155%-ով։
 
Այդ տարվա սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հայտարարելով, որ տարածաշրջանային և համաշխարհային լարվածությունը Անկարայից պահանջում է  զինված ուժերի անընդհատ արդիականացում և պաշտպանական կարողությունները ժամանակակից մարտահրավերներին հարմարացում, բանակն անվանել է «բազմաթիվ սպառնալիքների զսպման գործիք»։
 
Իսկ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «այս շատ վտանգավոր ժամանակներում» երկրի համար որպես բարիք է որակել 2027 թվականին ԱՄՆ-ի ռազմական բյուջեն մինչև 1,5 տրիլիոն դոլարի (!) հասցնելը։
 
Այսպիսով, պաշտպանական ուղղությամբ Ադրբեջանի գիծը համապատասխանում է աշխարհաքաղաքական ժամանակի ոգուն։ Որի լույսի տակ դեռևս 2025 թվականի նոյեմբերի 6-ին, ՆԱՏՕ-ի հեղինակավոր պատվիրակությանն ընդունելության ժամանակ, նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, որ ադրբեջանական բանակը «համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, այս համատեքստում սերտորեն համագործակցելով թուրքական բանակի հետ», արտահայտվել է դրա արդիականացման գործընթացը շարունակելու մասին։ Որի տեսանկյունից խոսքը՝ արդեն ոչ միայն մեր բանակը օտարերկրյա հզոր սպառազինությամբ հագեցնելու, այլ նաև նրա զինանոցում տեղական արտադրության պաշտպանական լուրջ արտադրանքի առկայության մասին է, ինչը բացարձակապես զարմանալի չէ, քանի որ, ինչպես նշել է նախագահ Ալիևը, «2024-2025 թվականներին նոր արտադրական օբյեկտների ստեղծման և առկա օբյեկտների ընդլայնման համար ներդրվել է 1 միլիարդ մանաթ»։ Իսկ երկրի 2026 թվականի պետական բյուջեն պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը սահմանել է 8,7 միլիարդ մանաթի չափսով, ինչը գրեթե 4%-ով ավելի է, քան նախորդ տարի։
 
Միանգամայն հատկանշական է այս թվերի մեջբերումը նույնիսկ հեղինակավոր չինական «Սինհուա» գործակալության կողմից, ինչը ցույց է տալիս, թե ինչպիսի ուշադրությամբ են աշխարհի գերտերությունները ուսումնասիրում Ադրբեջանի պաշտպանական ներուժը։ Հետևաբար առանձնահատուկ կերպով է ընկալվում պետության ղեկավարի անցյալ տարվա զորահանդեսի ժամանակ արված հայտարարությունը, երբ նա հայտարարեց՝ մեր բանակը ամենաժամանակակից զենքերով, տեխնիկայով հագեցնելու միջոցով ուժեղ զինված ուժերի ստեղծման մասին, ինչը, այլ գործոնների հետ մեկտեղ, «պայմանավորեց մեր Փառահեղ հաղթանակը» և անջատողական որջի ջախջախումը պատմական ադրբեջանական հողերում։
 
2026 թվականի հունվարի 1-ի գիշերը պետության ղեկավարը ընդգծեց, որ, վերջին հինգ տարիների ընթացքում ամրապնդելով իր հզորությունը՝ Ադրբեջանի Զինված ուժերը ունակ են կատարել ցանկացած խնդիր, այդ թվում նաև, դարձյալ, օգտագործելով տեղական արտադրության զենքը և տեխնիկան։ Որից հետո նախագահ Ի.Ալիևը կատարեց կարևորագույն ճշտում. «Մենք չենք պատրաստվում նոր պատերազմի: Մեզ համար պատերազմները մնացել են անցյալում»: Սակայն, նրա խոսքով, հաշվի առնելով շատ դերակատարների կողմից միջազգային իրավունքի անտեսումը, մի շարք երկրները որպես հիմք են ընդունել «Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքը: Հետևաբար, Բաքուն, որը իր տարածքային ամբողջականության վերականգնումն ապահովել է հենց միջազգային իրավունքի բոլոր նորմերին և սկզբունքներին հետևելու հիման վրա, պետք է պատրաստ լինի ցանկացած պահի արժանավույն պաշտպանել իր ինքնիշխանությունը: Իր վերջին հարցազրույցում երկրի ղեկավարը այս միտքը լրացրել է ընդգծելով միշտ ուժեղ լինելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա պաշտպանել մեր հողը: Որի համար «կա ուժ, կամք և ժողովրդի միասնություն: Կա ուժեղ Ադրբեջանի պետություն»:
 
Վերոնշյալի տեսանկյունից կարևոր է թվում անդրադառնալ նաև Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) երկրների ռազմական և պաշտպանական ասպեկտներին: Այսպես, դեռևս կառույցի 10-րդ գագաթնաժողովում նախագահ Իլհամ Ալիևը, նշելով ինչպես միջազգային իրավունքի ամենուրեք կոպիտ խախտումները, այնպես էլ արյունալի պատերազմների առկայությունը՝ մեր երկրների անվտանգության հիմնական երաշխիք է անվանել պաշտպանական ներուժը: Որի լույսի ներքո նա հրատապ է դարձրել՝ անդամ երկրների միջև այս ոլորտում և պաշտպանական արդյունաբերության մեջ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
 
Իսկ անցյալ տարվա ԹՊԿ-ի 12-րդ գագաթնաժողովում երկրի նախագահը, հաշվի առնելով մեր պետությունների միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության աճը, առաջ քաշեց՝ 2026 թվականին Ադրբեջանում համատեղ զորավարժություններ անցկացնելու նախաձեռնություն: Նա այս առաջարկը հիմնավորել է նրանով, որ ներկայիս պատմական փուլում ռազմական հզորությունը դառնում է ցանկացած երկրի անկախության և տարածքային ամբողջականության հիմնական գործոնը:
 
Այսպիսով, երկրի նախագահը շարունակում է Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից հաստատված գիծը, որը դեռևս 1993 թվականին արտահայտվեց այն ոգով, որ «մենք հանդիսանում ենք խաղաղության կողմնակիցներ, բայց դրա հետ մեկտեղ ամրապնդում ենք մեր պաշտպանական ուժերը»: Դրանով իսկ, վերջերս տարբեր միջազգային շրջանակներում հաճախ մեջբերվող «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» արտահայտությունը Ադրբեջանի դիրքորոշման հետ ընկալումով որոշ չափով փոփոխվում է։ Այն պատճառով, որ պաշտոնական Բաքուն ցույց է տալիս, թե որքանով է հնարավոր ոչ միայն ցանկանալ խաղաղություն, այլ նաև այն խթանել զուգահեռաբար ամրապնդելով սեփական պաշտպանությունը։ Այլ բան է, որ դրանով հանդերձ կարևոր է մնալ մարտական պատրաստության վիճակում, որպեսզի ջարդուփշուր անել՝ երկրի ազգային շահերի դեմ ուղղված արտաքին ուժերի ցանկացած գործողություն։ Ադրբեջանն այս դասը արդեն տվել է։ Եվ պատրաստ է անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ տալ։

Caliber.Az
Դիտումներ: 34

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Պուտինը, Բաստրիկինը և Ռուսաստանի տարբեր վարկածները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

201
10 Հունվարի 2026 10:38
2

Ըմբշամարտը մեզ համար ավանդական մարզաձև է. Ֆարիդ Գաիբով

169
09 Հունվարի 2026 10:29
3

Փաշինյանը և խաղաղության գործընթացի տրամաբանությունը Հրաժարում պատրանքներից և պատճառահետևանքային սխալ

161
09 Հունվարի 2026 16:56
4

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի առաքումը Հայաստան

148
10 Հունվարի 2026 09:58
5

Տարվա սկիզբը. Ի.Ալիևի հարցազրույցից մինչև Իրանում իրադարձությունները Չինգիզ Մամեդովը՝ Caliber.Az կայքի եթերում

142
09 Հունվարի 2026 17:25
6

Չար օրախնդրի մասին Էմին Գալալիի մտորումները

129
09 Հունվարի 2026 21:16
7

Ղարաբաղի տարածաշրջան այցելել է ավելի քան 2.5 միլիոն զբոսաշրջիկ

128
09 Հունվարի 2026 09:48
8

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի երկրորդ խմբաքանակը

125
09 Հունվարի 2026 17:24
9

Մտավոր սեփականության գործակալություն. «Սարը գելին» երգը պատկանում է ադրբեջանցի թուրքերին

122
09 Հունվարի 2026 18:31
10

Գեներալներ Իսլամզադեն և Ահմեդովը այցելել են ՌՕՈՒ զորամասեր

94
09 Հունվարի 2026 14:40
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading