twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մոտենում է X ժամը Փաշինյանը՝ ընդդեմ ռեակցիոն հայության

27 Հունվարի 2026 15:51

Համաշխարհային հայությունը ապրում է տարընթացություն և խռովություն: Ընդ որում վերջին ամիսների Հայաստանում բողոքի ցույցերի մարումը դարձել է վերջին ամիսների նշան և դրանց ուժեղացումը երկրի սահմաններից դուրս: Այսպես, վերջերս Սոչիում՝ ի պաշտպանություն հայկական եկեղեցու՝ «Մենք Էջմիածնի հետ ենք» խորագրով զանգվածային հանրահավաք է անցկացվել: Ըստ հայկական լրատվամիջոցների՝ «ավելի քան 1500 մարդ հավաքվել էր Ադլերի «Սուրբ Սարգիս» հայկական եկեղեցու մոտ և միաբերան վանկարկել են. «Ո՛չ պառակտմանը», «Եկեղեցու միասնությունը՝ ժողովրդի միասնությունն է», «Եկեղեցին և ժողովուրդը միասնական են», «Մեր կաթողիկոսը՝ Գարեգին II-ն է»»: Հանրահավաքին միացել են նաև՝ «Նոյի ժառանգորդներ», «Խաչակրաց ազատագրական շարժում» և «Կուբանի հայերի միություն» հասարակական շարժումները: Ավելի վաղ նմանատիպ բողոքի ցույցեր են անցկացվել Եվրոպայի և ԱՄՆ-ի տարբեր հայկական կազմակերպությունների կողմից:
 
Այսպիսով, մենք հասել ենք պատմության այն հատվածին, երբ նկատվում է ակնհայտ անջրպետ Հայաստանում ապրող հայերի և այլ երկրների քաղաքացի՝ հայերի միջև: Վերջիններս մեծ դժվարությամբ են, քան Հայաստանի քաղաքացիները՝ հրաժեշտ տալիս պատրանքներին: Այստեղ պարադոքսալ ոչինչ չկա՝ չէ որ նրանցից շատերը իրենց վրա չեն զգացել ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով՝ Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակներում և տարածաշրջանային վտարանդիի կարգավիճակ ունեցող երկրում անբովանդակ կյանքի զրկանքները։
 
Ճիշտ է, մենք հեռու ենք այն մտքից, որ ինքնին Հայաստանում չկան՝ Ադրբեջանի հետ առճակատում և «միացումի» գաղափարներին վերադառնալ փորձող ուժեր: ՈՄԱ-ի և «Երկրապահի» նման ռազմականացված կազմակերպությունները հանդիսանում են այդ գաղափարների բուծման վայր և նույնիսկ ավելին՝ բազայի, որտեղ պատրաստում են ապագա դիվերսանտներ և ահաբեկիչներ: Մինչ հայ հասարակության սթափ մտածող հատվածը հանդես է գալիս ազգայնական պարադիգմի վերանայման և Փաշինյանի կողմից հռչակված «իրական Հայաստանի» գաղափարի օգտին՝ ՈՄԱ-ի և նրա նման կազմակերպությունների ճամբարներում անցկացվում է Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ ատելության նոր շրջապտույտի աջակցման և վերադարձման լուռ աշխատանք: Մնում է միայն հույս ունենալ, որ Հայաստանի իշխանությունները ուշադիր հետևում են այս կազմակերպություններին, և որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության ամրապնդման զուգընթաց դրանք կլուծարվեն։
 
Միևնույն ժամանակ, Գարեգին II-ի գլխավորությամբ հոգևորականության ռեակցիոն մասի աջակցության բողոքի ցույցերը Հայաստանում գնալով ավելի «հոսուն» են դառնում։ Այսպես, վերջերս, երբ Փաշինյանը պատարագին մասնակցելու համար մոտեցավ Թալին քաղաքի եկեղեցուն՝ տեղի բնակիչներից մեկը միացրեց ադրբեջանական «Նոլդու Փաշինյան» երգը: Այս սադրանքի կազմակերպիչները հույս ունեին, որ այն կստեղծի հզոր հասարակական արձագանք և հայերի զանգվածները հանկարծ կգիտակցեն ներկայիս վարչապետի քաղաքականության «դավաճ» էությունը։
 
Սակայն սրանք բոլորը ապարդյուն մտադրություններ են։ Պատերազմը և դրա հետ կապված ամեն ինչը մնացել են անցյալում։ Ճիշտ է, Փաշինյանի վարկանիշը շատ բարձր չէ, սակայն մնացած քաղաքական գործիչների (այդ թվում նաև ղարաբաղյան կլանի առաջնորդների) և կուսակցությունների մոտ այն էլ ավելի ցածր է։ Առավել ևս, Փաշինյանը աստիճանաբար ուժեղացնում է հզոր փիառ արշավը, որի ոչ պաշտոնական խորհրդանիշ է դարձել սիրտը՝ հենց այս նշանն է, որը Փաշինյանը ցուցադրում է իր բազմաթիվ տեսանյութերից յուրաքանչյուրի վերջում, որտեղ նա երաժշտություն է լսում։
 
Բայց Փաշինյանը ոչ միայն երաժշտություն է լսում, նա նվագում է այն՝ նվագախմբի կազմում, հարվածային գործիքների վրա՝ և սա նույնպես այս փիառ արշավի ուղերձներից մեկն է, որը ակնառու կոչված է հաղորդել ուղերձը այն մասին, որ վարչապետը ոչ միայն ընդունում է, այլ նաև ստեղծում է խաղի կանոնները: Որքանով է սա համապատասխանում ճշմարտությանը՝ այս հոդվածի շրջանակներից դուրս մնացող հարց է, սակայն առկա են՝ նախարարների կաբինետի ներկայիս ղեկավարի և նրա թիմի՝ Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելու, համաշխարհային տերությունների թելադրանքներից ազատելու, և նշանակում է նաև իր սեփական օրակարգը ստեղծելու ձգտումները։  
 
Հայաստանի ճակատագիրը կորոշվի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս գործընթացի վրա Հայկական սփյուռքի ազդեցությունը միանշանակ ապակառուցողական կլինի, սակայն ամեն դեպքում, օրենքի սահմաններում նրանց քիչ բան է սպասում: Իսկ ահա, եթե արտաքին դերակատարները ցանկանան ուժով փոխել իրավիճակը ընտրություններից առաջ,  ապա դա արդեն բոլորովին այլ պատմություն է, և ներկայիս վարչապետը պետք է կատարելապես պատրաստ լինի դրան:

Caliber.Az
Դիտումներ: 13

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

142
24 Հունվարի 2026 10:25
2

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Ադրբեջան

97
24 Հունվարի 2026 13:20
3

ՀԱՊԿ-ի ապագան հայկական դեմարշից հետո Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az- կայքում

91
26 Հունվարի 2026 15:19
4

Իրան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են դրական հունով. Վահիդ Ջալալզադե

76
24 Հունվարի 2026 12:15
5

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղությանը և անվտանգությանը. Իրանի փոխարտգործնախարար

75
24 Հունվարի 2026 10:26
6

Ադրբեջանն ամբողջությամբ վճարել է ՄԱԿ-ի անդամակցության վճարը

73
24 Հունվարի 2026 09:54
7

Euronews-ը տեսառեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի բիզնես միջավայրի վերաբերյալ

72
24 Հունվարի 2026 11:18
8

Ուղիղ երթուղիներ և օտար վախեր Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

72
27 Հունվարի 2026 11:51
9

Վահիդ Ջալալզադեն՝ Աղբենդի կամրջի շինարարության ավարտի ժամկետների մասին

70
24 Հունվարի 2026 10:54
10

Ադրբեջանի ռազմական դատախազությունը հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշներ է գրանցել

69
24 Հունվարի 2026 09:22
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading