twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կայսերական մտրակ և Երևանի արձագանքը Սոլովյովը սպառնում է Հայաստանին

13 Հունվարի 2026 15:49

Ինչպես ասում են, ժամանակը լավագույն դատավոր է։ Այն ենթակա չէ հույզերին, քաղաքական կոնյուկտուրային և իրավիճակային համակրանքներին և տալիս է՝ իրադարձությունների ու նրանցում ներգրավված անձանց առավել ճշգրիտ և արդարացի գնահատականը։
 
Հերթական անգամ ժամանակը իր այդ անաչառ արբիտրի զարմանալի որակը հաստատել է ռուսական քարոզչության առանցքային խոսափողերից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի օրինակով, որը դեռ բոլորովին վերջերս, ընդամենը մի քանի տարի առաջ, ղարաբաղյան կլանի կառավարման ժամանակ, Երևանում վայելում էր գրեթե պաշտամունքային կարգավիճակով, ընկալվում էր որպես «հայկական շահերի փաստաբան» և «ռուս-հայկական բարեկամության խորհրդանիշ»։ Իսկ հիմա այդ «բարեկամը» ի լուր ամենքի՝ հնչեցրել է մի բան, որը վերջնականապես մերկացրել է նրա բուն էությունը։ 
 
«Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների կորուստը՝ հսկայական խնդիր է Ռուսաստանի համար», - հայտարարել է Սոլովյովը՝ չսահմանափակվելով իմպերիալիստական մտածելակերպի արդյունք հանդիսացող այդ եզրակացությամբ։ Այնուհետև նրա շուրթերից հետևել են ուղիղ սպառնալիքներ. եթե Ռուսաստանը թույլատրելի համարեց Ուկրաինայի տարածքում «հռգ» (հատուկ ռազմական գործողություն) սկսել «ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով»,
 
«Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում: Հայաստանի կորուստը՝ դա հսկայական խնդիր է: Մեր Ասիայի՝ Միջին Ասիայի, Կենտրոնական Ասիայի խնդիրը՝ ահա սա կարող է հսկայական խնդիր լինել մեզ համար», - հայտարարել է Սոլովյովը։
 
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է հստակ ձևակերպի իր նպատակներն ու խնդիրները, «խաղերը ավարտվել են», և հնարավոր է համարել ռազմական գործողությունների հնարավորություն այլ տարածաշրջաններում, որոնք նա դասել է Ռուսաստանի «ազդեցության գոտում»։
 
«Թքած միջազգային իրավունքի և միջազգային կարգի վրա: Եթե ​​մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր  հատուկ  ռազմական գործողություն (ՀՌԳ) սկսել Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ չենք կարող ՀՌԳ սկսել մեր ազդեցության գոտու մյուս մասերում», - ասել է նա։
 
Փաստորեն այստեղ խոսքը պատերազմը Հայաստանի տարածք տեղափոխելու հրապարակային հնարավորության՝ և նույնիսկ արդարացման մասին է, այն մասին, որ հայկական քաղաքներն ու գյուղերը կարող են ոչնչացվել այնպես, ինչպես այսօր երկրի երեսից ջնջվում են ուկրաինականները: Սա արդեն քողարկված հռետորաբանություն, երկիմաստ ձևակերպում չէ։ Սա՝ ուղիղ սպառնալիք է, որին ի պտասխան հետևել է հայկական կողմի արձագանքը. Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հանձնել են բողոքի հայտագիր։ Թեև, մեր կարծիքով, պաշտոնական Երևանի վրդովմունքը կարող էր ավելի բարձր լինել, ընդհուպ մինչև անձնական պատժամիջոցների կիրառումը վիճահարույց հեռուստահաղորդավարի նկատմամբ։
 
Կարծում ենք, որ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները կարող էին հետևել Ադրբեջանի օրինակին, որը իր ժամանակին կարողացավ  Սոլովյովին ցույց տալ իր տեղը։ Խոսքը 2020 թվականի իրադարձությունների մասին է։ Այն ժամանակ քարոզիչը լուրջ քաղաքական սխալ թույլ տվեց՝ եթեր հրավիրելով Դավիթ Բաբայանին, որին նա ներկայացրեց որպես «Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար»,  այդ նույնին, ով հիմա գտնվում է Բաքվում, սպասելով դատարանի արդար որոշմանը։ Այդ ժամանակ ադրբեջանական կողմի արձագանքը կոշտ և միանշանակ էր։ Արդյունքում, Վլադիմիր Սոլովյովը ստիպված եղավ երկու անգամ հրապարակավ ներողություն խնդրել Ադրբեջանի պետությունից։ «Ես լուրջ քաղաքական սխալ թույլ տվեցի... դա իմ սխալն է, որ խոսք էր ներկայացվել միայն մեկ կողմին։ Դա իմ սխալն էր, ներողություն եմ խնդրում», - փնթփնթում էր վիճահարույց հեռուստահաղորդավարը։ Սա՝ այն բանի դասական օրինակ է, թե ինչպես է անկախ պետությունը պաշտպանում իր արժանապատվությունն ու շահերը։ Իսկ Հայաստանում էլ որոշեցին առայժմ սահմանափակվել իր «հին լավ բարեկամի» դիվանագիտական հանդիմանությամբ։
 
Բայց չէ որ հիշում եմ, թե ինչպես 2013 թվականի դեկտեմբերին Սոլովյովը «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում իր անձնական մեծ ավանդի համար» ձևակերպմամբ  պարգևատրվեց «Հայաստանի «Պատվո» շքանշանով։ Այսօր այդ իրավիճակի հեգնականությունը ակնհայտ է. ամբողջ հայ ազգը կարող է իր աչքով տեսնել և լսել, թե հատկապես ինչպիսի «ավանդ» է Սոլովյովը ներդնում այդ «բարեկամական հարաբերությունների» զարգացման գործում: Ճիշտ է, հիմա հնչում են նրա այդ պարգևից զրկելու առաջարկներ, քանի որ Հայաստանի դեմ պատերազմ թույլ տվող մարդու կողմից դրան տիրապետելը իսկապես խայտառակությունից բացի դժվար է այլ կերպ անվանել։
 
Այս իրավիճակում չի կարելի նշել նաև այն փաստը, որ այսպես կոչված «ղարաբաղյան կլանի» և «Դաշնակցություն» կուսակցությանը մոտ կանգնած զանգվածային լրատվամիջոցները որոշել են շրջանցել այս թեման, կարծես ոչինչ չի պատահել, և Սոլովյովը չի խոսել Հայաստանի մասին որպես նոր ագրեսիայի պոտենցիալ զոհի: Ջուրը բերանն առած լռում են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, որոք Սոլովյովին բարձրացրին «ռուս-հայկական բարեկամության» պատվանդանին: Լռում են նաև ռուս-հայկական օլիգարխ Սամվել Կարապետյանի կողմնակիցները՝ այն մարդու, ով այդ վիճահարույց հեռուստահաղորդավարին հրապարակավ անվանել է իր ամենամտերիմ ընկերը և պահանջել է կարճել նրա դեմ հարուցված քրեական գործերը Հայաստանում: Չնայած, ինչպես ասում են, լռությունը՝ նույնպես դիրքորոշում է, որը, ի դեպ, շատ բան է բացատրում և լիովին կարող է ծառայել՝ որպես Սոլովյովի կողմից հնչեցված առաջարկների հետ համաձայնության նշան:

Caliber.Az
Դիտումներ: 16

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Պուտինը, Բաստրիկինը և Ռուսաստանի տարբեր վարկածները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

222
10 Հունվարի 2026 10:38
2

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի առաքումը Հայաստան

167
10 Հունվարի 2026 09:58
3

Վլադանկա Անդրեևան հրաժեշտ է տալիս Ադրբեջանին

103
10 Հունվարի 2026 12:53
4

Երևանը Բաքվին առաջարկում է առևտրային գործարք. հրապարակվել է ապրանքների ցանկը

102
10 Հունվարի 2026 10:13
5

Թեհրանը նախատեսում է մինչև ապրիլ հողատարածք գնել Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման համար

98
10 Հունվարի 2026 11:01
6

Ալեքսանդր Վիննիկով. Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է

97
10 Հունվարի 2026 11:45
7

Ուկրաինան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին մարդասիրական օգնության համար

97
10 Հունվարի 2026 12:52
8

Արզու և Ալյոնա Ալիևաները այցելել են ապաստարան և սոցիալական վերականգնողական կենտրոն

96
10 Հունվարի 2026 12:55
9

Ուջարում բացվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի նախաձեռնությամբ կառուցված նոր դպրոց

96
10 Հունվարի 2026 12:27
10

Ադրբեջանա-ամերիկյան ապրանքաշրջանառությունը զգալիորեն նվազել է

94
10 Հունվարի 2026 13:47
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading