Դավոս 2026-ը և Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության կենտրոնում «Euronews»-ից մինչև պանելային ելույթներ
Ինչպիսի՞ ուշադրությամբ է համաշխարհային հանրությունը հետևում Ադրբեջանում տեղի ունեցողներին՝ վերլուծելով մեր երկրի և արտաքին քաղաքական դաշտում նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության առնչությամբ գրեթե բոլոր նրբերանգները: Այս նրբությունը իր համոզիչ հաստատումն է գտել «Euronews»-ի թղթակցի կողմից՝ երեկ պետության ղեկավարի հասցեին ուղղված հարցերի պրիզմայով:
Լրագրողը պարզապես նախագահ Ալիևին շնորհավորեց Զայեդի մարդասիրական մրցանակ ստանալու կապակցությամբ՝ «որպես երախտագիտության նշան Ձեր բոլոր ջանքերի համար»: Բայց նախքան բացահայտելը, թե որ հարցի նախաշեմին է հնչել այս շնորհավորանքը՝ հիշեցնենք, որ մրցանակը՝ ԱՄԷ-ի հեղինակավոր Շեյխ Զայեդի հիմնադրամի կողմից (երկրի հիմնադրի անունով) շնորհվում է՝ մոլորակի վրա խաղաղության, համերաշխության և խաղաղ համակեցության սկզբունքները խթանող անձանց և կազմակերպություններին: Մրցանակի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Աբդուլսալամի խոսքով, նախագահ Ալիևին դրա շնորհումը հիմնավորված է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական համաձայնագրերով, որոնք համարվում են «գլոբալ խաղաղության առաջխաղացման մեջ կարևոր ուղենիշ և խոշոր դիվանագիտական նվաճում»:
Այդուհանդերձ, երկրի ղեկավարի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում հնչեցված հայտնի՝ «Մենք հաղթանակ տարանք և՛ պատերազմում, և՛ խաղաղության հաստատման մեջ» արտահայտությունը համընդհանուր ճանաչման է արժանացել։ Որի լույսի ներքո, նախագահ Ի.Ալիևը, պատասխանելով «Euronews»-ի թղթակցի՝ պետության ղեկավարի կողմից տարածաշրջանում ստեղծված իրավիճակի գնահատման մասին հարցին, նախևառաջ մեծ պատիվ անվանեց ստանալ Շեյխ Զաիդի անունը կրող այս հեղինակավոր մրցանակը։ Ինչը փաստորեն հանդիսանում է՝ ավելի քան 30 տարի տևած արյունահեղությունից և պատերազմից հետո Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ պաշտոնական Բաքվի ջանքերի ճանաչում։
Այլ կերպ ասած, երկրի նախագահը, նրբագույն գծերով հրապարակավ հայտարարեց, որ Ադրբեջանի քաղաքականության անմիջական խաղաղասեր ձևաչափը հանգեցրել է տարածաշրջանի զարգացման նոր փուլ թևակոխման, ներառյալ դեպի Հայաստան բեռնափոխադրումների, այդ թվում նաև հարևան երկրի համար կենսականորեն կարևոր նավթամթերքների բոլոր սահմանափակումները վերացնելու ուղղությամբ Բաքվի նախաձեռնությունները։ Այս ասպեկտը, նախագահ Ալիևի կողմից՝ Կովկասում մշտական խաղաղություն ապահովելու Ադրբեջանի նպատակի հետ միասին, ավելի ցցուն դարձրեց վարձահրավիրված արտաքին ուժերի տարբեր բնույթի զրպարտությունների կեղծավորությունը, որոնք ընդհուպ մինչ օրս փորձում են մեր երկրին անարդարացիորեն մեղադրել գոյություն չունեցող տարբեր աշխարհաքաղաքական «մեղքերի» մեջ։
Սակայն, միշտ Բաքվի միանշանակ արդարացի դիրքորոշման վրա հիմնված Ադրբեջանի ուժն ու հզորությունը, այս զրպարտությունների շուրջ իրավիճակը բերել են այնպիսի յուրահատուկ հայտարարի, որ մենք, որպես հաղթանակած երկիր՝ ընդհանրապես չենք արձագանքում մեր պետության հասցեին կողմնակալ քննադատությանը։ Բարեբախտաբար հիանալիորեն գիտակցում ենք, որ նման գործողությունների հետևում կանգնած են հայտնի լոբբիստական խմբեր, որոնք չեն ցանկանում հաշտվել ինքնիշխան Ադրբեջանի անկախ քաղաքականության հետ։ Սրանում է Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի հետ ցանկացած համագործակցությունը դադարեցնելու պատճառը, որի ֆոնին Բաքուն վստահորեն կառուցում է հարաբերություններ Եվրահանձնաժողովի հետ։ Դե իսկ Եվրախորհրդարանի անդամները թող նպատակաուղղված ուղղեն իրենց սխալները և, հաշվի առնելով օգոստոսին (2025թ) Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ձեռք բերված համաձայնությունները, իրենց մեջ համարձակություն գտնեն վերանայել իրենց անարդար դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ, առնվազն ճանաչելով, որ Հարավային Կովկասում պատմական արդարությունը հաղթանակել է Բաքվի կողմից՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերի և սկզբունքների պահպանման հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի սեփական ուժերով կատարելու շնորհիվ, քանի որ ադրբեջանական ժողովրդի միջազգային միջնորդության բոլոր հույսերը լիովին փլուզվեցին, և մենք դադարեցինք հավատալ որևէ մեկի՝ «ամեն ինչ մեզ համար կարգավորելու» մտադրությանը:
Արդյունքում, պանելային նիստում վերահավաստագրելով Բաքվի կողմից տարածաշրջանային միջանցքների միակողմանի բացումը և ուշադրություն հրավիրելով, որ փոխադրումներն այժմ իրականացվում են Վրաստանի միջոցով, նախագահ Ալիևը վստահեցրեց, որ որշակի ժամանակահատվածում այդ երթուղին կանցնի Հայաստանի միջով։ Այո և սարերի հետևում չէ այն օրը «երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով»։ Առավել ևս, որ հիմա փաստագրվում է՝ ադրբեջանա-հայաստանյան և թուրք-հայայաստանյան մերձեցման գործընթացների զուգահեռականությունը, որոնք կհանգեցնեն «Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների միաժամանակյա հաստատմանը»։ Բայց, պետության ղեկավարը բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը բևեռել է նրան, որ հաշտեցումը համեմատաբար կարճ ժամանակահատվածում հնարավոր է միայն՝ «երկու կողմերից էլ ամուր քաղաքական կամքի առկայության» և խաղաղությանը իրական հավատարմության դեպքում։ Եկեք համաձայնվենք, որ մենք բոլորս հանդիսանում ենք այս ուղուն Բաքվի հետևելու ականատեսներ։ Այնպես որ Երևանը նույնպես պետք է հռետորաբանությունից հետո սկսի այս անդաստանում կոնկրետ քայլեր ձեռնարկել։
Լիովին ակնհայտ է, որ նախագահ Ի.Ալիևը չէր կարող չանդրադառնալ համամոլորակային խնդիրներին։ Ինչպես նա ընդգծեց, գլոբալ դերակատարների կողմից միջազգային իրավունքի խախտումների ֆոնին՝ Բաքուն միշտ միջազգային իրավունքի հետ լիովին համապատասխանորեն է հասնում ազգային շահերի վրա հիմնված արդյունքների։ Եվ «եթե հավատարիմ մնալ սեփական ազգային շահերին, ապա հաջողության հասնելը հնարավոր է»։ Այլ բան է, որ հաշվի առնելով, որ աշխարհի շատ տարածաշրջաններում սոցիալ-քաղաքական իրավիճակի ներկայիս պատմական փուլը կարգավորվում է ուժի, այլ ոչ թե օրենքի գերակայությամբ, յուրաքանչյուր երկիր որոշումների կայացնելու մեջ պետք է ելնի «իր ռազմավարությունն ու քաղաքականությունը սեփական ներուժին հարմարեցնելուց», ներառյալ բարիդրացիական հարաբերություններ կառուցելը որքան հնարավոր է շատ պետությունների հետ՝ սկսելով իր տարածաշրջանից և այնուհետև ընդլայնվելով դեպի ավելի հեռավոր տարածաշրջաններ։
Ինչպես աշխարհն արդեն լավ փաստագրել է, նախագահ Իլհամ Ալիևի խոսքերին միշտ հաջորդում են գործողությունները։ Հետևաբար, տարբեր երկրների հետ դրական հարաբերություններ կառուցելու վրա շեշտը՝ գործնականում Բաքվի այցեքարտն է, քանի որ Ի.Ալիևը բազմիցս ընդգծել է, որ Ադրբեջանի ազգային շահերը չեն ապահովվում այլ պետություններին վնաս հասցնելու հաշվին։ Եվ հետևաբար, մեր երկրին՝ Հարավային Կովկասում միակ երկրին, որն ունի էներգետիկ ռեսուրսներ, ոչինչ չի խանգարում դրանք արտահանել ավելի հեռու, ոչ միայն իր աշխարհագրական հարևաններին։Բացի այդ, Աբշերոնի բնական ռեսուրսները Եվրոպա ( խողովակաշարային գազի աշխարհագրական ընդգրկմամբ առաջին տեղը) մատակարարելը թույլ է տալիս Եվրամիությանը՝ ամրապնդել իր էներգետիկ անվտանգությունը։ Բայց չէ որ Բաքուն զուգահեռաբար գազ է արտահանում նաև Մերձավոր Արևելք, մասնավորապես Սիրիա։
Մեր պետության ղեկավարը այս թեման կոնկրետացրեց այն տեսանկյունից, որ Ադրբեջանը, որի բոլոր քայլերը ուղղված են իր տնտեսական և քաղաքական ինքնիշխանության ամրապնդմանը, վստահորեն պահպանում է բարձրորակ հարաբերություններ բազմաբիվ գործընկերների հետ։ Հետևաբար ոչ մեկին չպետք է զարմացնի, որ պետության շտեմարանում ԵՄ-ի տասը անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթերի առկայության հետ մեկտեղ, մենք ունենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր Չինաստանի հետ։ Որին ներդաշնակ քննարկվում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խարտիան։ Այս կտրվածքում միմյանց հակասող ոչինչ չկա, չէ որ «երբ դու ունես հստակ տեսլական քո երկրի, քո ապագայի համար, երբ ունես ուժ, միասնական հասարակություն», ապա դու ստեղծում ես այն, ինչը «ճիշտ է», անկախ «ձեր և ձեր գործողությունների մասին հոդվածներ գրողների» տեսակետներից։ Հաստատելով ասվածը, նախագահ Ի.Ալիևը օրինակ բերեց և՛ եղբայրական Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները, և՛ Զանգեզուրի միջանցքի («Թրամփի երթուղի» - TRIPP) միջոցով տրանսպորտային կապի պրիզմայով ստեղծվող հեռանկարները։ Արդյունքում, Միացյալ Նահանգների հովանու ներքո նախագիծը կստեղծի՝ «Ասիայից Կասպից ծովով, այնուհետև՝ Ադրբեջանով, Հայաստանով, Ադրբեջանի մասը կազմող Նախչըվանով, Թուրքիայով և այնուհետև դեպի Եվրոպա՝ ի լրացում Վրաստանով անցնող արդեն իսկ գոյություն ունեցող միջանցքների» նոր տրանսպորտային միջանցք։ Որի հիմքում. որքան ավելի շատ երթուղիներ, այդքան ավելի լավ սպառողների, մատակարարների և տարանցիկ երկրների համար հասկացողությունն է։ Հետևաբար, որպես երկիր, մենք միշտ կենտրոնանում ենք մեր տարածաշրջանային օրակարգի վրա. «Եթե մենք չկարողանանք հասնել [մեր ծրագրածին] տարածաշրջանում, ապա մենք չենք կարող որևէ ձգտում ունենալ որևէ գլոբալ իրադարձություններին, իսկ մենք փոխում ենք մի հսկայական աշխարհագրական տարածաշրջան՝ Եվրասիայի մի մասը, որը ունի ռազմավարական նշանակություն տրանսպորտային փոխկապվածության, էներգետիկ անվտանգության և խաղաղ կայունության համար՝ ծառայելով որպես օրինակ այն բանի, թե ինչպես երկարատև պատերազմներն ու հակամարտությունները կարող են փոխակերպվել գործընկերության և համագործակցության»։
Այստեղ կարևորագույն համատեքստը դրսևորվում է նրանում, որ, ինչպես բազմիցս ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դաշտում մեր բոլոր ծրագրերի իրականացման նպատակով կարևոր է աջակցել տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանումը։ Ինչը Ադրբեջանը նրբակերտ քայլերով անում է բոլոր ոլորտներում, լինի դա տարբեր բնույթի միջազգային կազմակերպություններին մասնակցությունը, կամ երկկողմ հարաբերությունների կառուցումը։ Հետևաբար, Բաքվին չի կարող չմտահոգել Իրանում իրավիճակի որոշակի անկայունությունը։ Հետևաբար, Բաքվի համար որպես առաջնահերթություն եղել է և կա տարածաշրջանային կայունության ապահովումը և պահպանումը որպես նշանակալից ձեռք բերում։ Որի հետ կապված պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակը չի վատթարանա։ Բայց, նախագահ Իլհամ Ալիևը կարևորագույն դիտողություն արեց՝ յուրաքանչյուր երկիր պետք է իր ավանդը ներդնի տարածաշրջանային կայունության և անվտանգության մեջ։
Եկեք համաձայնվենք, որ, ինչպես միշտ, և՛ «Euronews»-ին տված հարցազրույցում, և՛ Դավոսի պանելային նիստում իր ելույթում նախագահ Ի.Ալիևը աշխարհաքաղաքական իմաստի կարևոր շեշտադրումներ է արել՝ մեր շուրջը կատարվողը անվանելով իրենց անուններով։ Աշխարհում, այդ թվում նաև համամոլորակային քաղաքականության զարգացման հեռանակարների առումով հստակ և օբյեկտիվ տեսակետը բլոր շահագրգիռ կողմերին թույլ է տալիս եզրակացություններ անել։ Առաջին հերթին՝ իրենց համար։ Հուսով ենք, որ այդպես էլ կլինի։ Եվ պատահական չէ, որ բաց քննարկմանը նաև մասնակցած Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, մեր պետության ղեկավարին բնութագրել է որպես ժամանակակից աշխարհի իդեալական առաջնորդներից մեկը։ Նրա ընկալման մեջ այս պահը շատ նշանակալից է, քանի որ այն կրում է «ազդեցության վիթխարի տպավորություն»։
Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են։







