Փաշինյանը և խաղաղության գործընթացի տրամաբանությունը Հրաժարում պատրանքներից և պատճառահետևանքային սխալ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանի և Բաքվի միջև մնում է «չլուծված հարցերի լայն շրջանակ», որոնք պետք է կարգավորվեն խաղաղ գործընթացի շրջանակներում, առաջին հայացքից թվում է բավականին տրամաբանական: Սակայն, ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ակնհայտ է դառնում, որ Հայաստանի վարչապետը նորից փորձում է պատճառահետևանքային շղթա կառուցել պատմական փաստերին հակասող հետևողականության մեջ:
Բաքվի և Երևանի միջև իրոք մնում են բազմաթիվ չլուծված խնդիրներ: Բայց սա՝ բնական վիճակ է այն պետությունների միջև, որոնք դեռևս չունեն դիվանագիտական հարաբերություններ, որի բացակայության պատճառ է հանդիսացել՝ միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածքների ավելի քան քառորդ դար տևած հայկական օկուպացիայի անմիջական հետևանքը: Այս հիմնարար փաստի անտեսումը նշանակում է՝ իրականությունը դիտավորյալ փոխարինել հարմար, բայց ճշմարտությանը չհամապատասխանող մեկնաբանությամբ:
Անհրաժեշտ է հիշեցնել նաև Փաշինյանի անձնական պատասխանատվությունը սրացման համար, որը գործնականում անխուսափելի դարձրեց 2020 թվականի աշնանային 44-օրյա պատերազմը: Հենց նա հրապարակավ արտաբերեց բացահայտ սադրիչ. «Ղարաբաղը՝ Հայաստան է, և վերջակետ» արտահայտությունը,- որը անհնարին դարձրեց՝ ինքնին բանակցային գործընթացի՝ իր նախկին ձևաչափով շարունակելու հնարավորությունը:
Չպետք է մոռանալ նաև 2020 թվականի հուլիսին Թովուզի ուղղությամբ պետական սահմանին հայկական սադրանքի մասին, որը Բաքվին վերջնականապես համոզեց նրանում, որ Երևանում խաղադրույք են արել ոչ թե բանակցությունների, այլ ուժային ճնշման վրա։ Այս պայմաններում Ադրբեջանի համար պատերազմը դարձավ՝ տարածքային ամբողջականությունն ու արդարությունը վերականգնելու միակ միջոց։
Միանգամայն հատկանշական է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը, որը նրա կողմից հնչեցվել է տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Պետության ղեկավարը ընդգծել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք ճանաչելը բարի կամքի դրսևորում չէր։ «Սա տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ 2020 թվականից ի վեր մենք զբաղվում էինք նրանով, որպեսզի դրան հասնել քաղաքական ճանապարհով», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը և հիշեցրել, որ չնայած Երևանի պաշտոնական հայտարարություններին, զինծառայողների ռոտացիան, հայկական զինված ուժերի ֆինանսավորումը և զենքի մատակարարումները շարունակվում էին։
«Մենք դա հանդուրժել՝ բնականաբար, չեինք պատրաստվում։ Ես դեռ Բրյուսելում հանդիպումների ժամանակ էի իմ հայ գործընկերոջը բազմիցս ասել, որ հարկ չկա փորձարկել մեր համբերությունը՝ մենք կարող ենք ցանկացած պահի լիովին վերահսկողություն հաստատել այսպես կոչված Լաչինի միջանցքի վրա՝ անկախ նրանից, թե ով է այնտեղ գտնվում և ով ինչ կասի մեզ։ Ցավոք, իմ փաստարկները հարկավոր ազդեցություն չունեցան՝ մենք ստիպված եղանք դա ցույց տալ 2023 թվականի սեպտեմբերին», - հայտարարել է Իլհամ Ալիևը։
Այս ամենը լավ հայտնի է նաև Նիկոլ Փաշինյանին, որի պատճառով նրա ներկայիս դատողությունները «չլուծված հարցերի լայն շրջանակի» մասին պատասխանատվությունը ցրելու և ժամանակ շահելու փորձի տեսք ունի։ Մինչդեռ հատկապես հիմա Երևանը պատմական հնարավորություն ունի՝ վերջնականապես գիտակցելու, որ Ադրբեջանի հետ երկարատև և փոխշահավետ խաղաղություն հաստատելուն այլընտրանք չկա, որն այս ուղղությամբ քայլերի իր բաժինը արդեն արել է։
Դրա խորհրդանշական, և դրա հետ միասին գործնական հաստատումը դարձավ՝ ադրբեջանական բենզինի մատակարարումը Հայաստան, որը, ի դեպ, վաճառվեց ընդամենը մի քանի օրում, ինչի մասին պաշտոնապես հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Տնտեսությունը, ի տարբերություն քաղաքական լարախաղացության՝ արագ է դասավորում առաջնահերթությունները և ակնառու ցույց է տալիս, թե որտեղ օգուտներ կան։
Բացի այդ, չպետք է աչքաթող արվի, որ երկու երկրների միջև նորմալ, բարիդրացիական և պրագմատիկ հարաբերություններ հաստատելու համար Երևանը պետք է վերացնի համակարգային կարևորագույն խոչընդոտը՝ փոփոխություններ մտցնի երկրի սահմանադրության մեջ, որը դեռևս պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
Բաքվում, անշուշտ, հասկանում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված ռիսկերն ու դժվարությունները։ Ղարաբաղյան կլանի, դաշնակների և այլ ազգայնական շրջանակների ներկայացուցիչների կողմից այս թեմայի շուրջ շահարկումները աչքի են ընկնում չափազանց ագրեսիվությամբ, բայց դրան այլընտրանք չկա։ Քանի դեռ հարևան հանրապետության հիմնական օրենքում պահպանվում է տարածքային պահանջներ ադրբեջանական հողերի նկատմամբ, «չլուծված հարցերի լայն շրջանակի» մասին ցանկացած խոսակցությունները՝ ընդամենը գործընթացի նմանակում է։
Իրական խաղաղությունը սկսվում է ոչ թե ընդհանուր ձևակերպումներից և անհետևողական կարգով դասավորված առաջնահերթություններից, այլ ռևանշիզմի հստակ մերժումից և նոր իրողությունների ճանաչումից։ Եվ այստեղ, ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է։







