Մեկ քայլ վստահության միջանցքի ուղղությամբ TRIPP-ը ձեռք է բերում ուրվապատկեր
Հունվարի 13-ին Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև կայացած հանդիպումի արդյունքներով, Երևանը և Վաշինգտոնը ներկայացրրել են՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակային ծրագիրը՝ լայնածավալ նախաձեռնություն, որը պետք է անխոչընդոտ տարանցում ապահովի Ադրբեջանի հիմնական մասից Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն, ինչպես նաև Կենտրոնական Ասիան, Կովկասը և Եվրոպան կապի միասնական մուլտիմոդալ երթուղով, ձևավորելով Տրանսկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ։
Ծրագիրը հիմնված է՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրի վրա, և անկասկած արտացոլում է այդ պատմական հանդիպման արդյունքում ստեղծված դրական խթան։ Այդ ժամանակ կողմերը հայտնեցին իրենց պատրաստակամությունը բացել տրանսպորտային հաղորդակցությունները և կայուն խաղաղության հիմք ստեղծել։ «TRIPP Implementation Framework» (TRIPP) կոչվող նոր փաստաթուղթը դարձել է այդ հռչակագրի զարգացումը և ընդհանուր գծերով նկարագրում է, թե հատկապես ինչպես է նախագիծը գործնականում իրականացվելու։
Փաստաթղթում ընդգծվում է, որ TRIPP-ը իրավական պարտավորություններ չի դնում ԱՄՆ-ի կամ Հայաստանի վրա: Այն ծառայում է որպես շրջանակ, որի սահմաններում կողմերը կհամաձայնեցնեն հետագա քայլերը։
Նախագիծը կառավարելու համար ստեղծվում է «TRIPP Development Company» հայ-ամերիկյան ընկերություն, որտեղ ԱՄՆ-ը կունենա բաժնետոմսերի 74%-ը, իսկ Հայաստանը՝ 26%-ը: Համաձայնագիրը հաշվարկված է 49 տարով՝ ևս կես դար երկարաձգման հնարավորությամբ, որի ընթացքում Հայաստանի բաժնեմասը կաճի մինչև 49%, այսինքն ԱՄՆ-ի մոտ վերահսկիչ բաժնեմասի պահպանմամբ։
Նախագիծը նախատեսում է սահմանների լայնածավալ թվայնացում և արդիականացում, ներառյալ՝ էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման և «մեկ պատուհանի» համակարգի ներդրումը: ԱՄՆ-ը պատրաստ է տրամադրել տեխնիկական օգնություն, ներառյալ ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրումը և մասնագետների վերապատրաստումը։
Հատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանի լիակատար ինքնիշխանության պահպանմանը: TRIPP-ի բոլոր օբյեկտներն ու երթուղիները կլինեն նրա իրավասության ներքո: Պետությունը պահպանում է օրենսդրական, կարգավորող և դատական լիազորությունները, ինչպես նաև անվտանգության, սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ վերահսկողությունը։
Այս տեսանկյունից, Բաքվի համար ամենակարևոր հարց է մնում՝ «Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը Հայաստանի Հանրապետության տարածքով», ինչպես դա վերապահվել էր համատեղ հռչակագրում։
Այս հարցի լույսի ներքո, TIF-ի ամենահետաքրքիր տարրերից մեկը իրենից ներկայացնում է «ֆրոնտ օֆիս- բեք օֆիս» գործառնական մոդելը։ «Արդյունավետությունը բարձրացնելու և միաժամանակ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավասությունը պահպանելու համար նախատեսվում է TRIPP նախագծի շրջանակներում օգտագործել «ֆրոնտ օֆիս- բեք օֆիս» մոդել՝ կիրառելով թվային գործիքներ՝ անխափան կապ ապահովելու համար», - նշվում է համապատասխան կետում։ Այնուհետև բացահայտվում է, որ «TRIPP Development Company»-ի կողմից վարձված մասնավոր օպերատորները կաշխատեն «առաջնագծում», ստանալով փաստաթղթեր, խորհրդակցելով մասնակիցների հետ, համակարգելով հոսքերը և մշակելով վճարումները, այսինքն՝ ինչպես նշված է ինքնին փաստաթղթում, «հաճախորդի վրա կողմնորոշված ծառայություններ» մատուցել: Միևնույն ժամանակ, բոլոր վերջնական որոշումները՝ սկսած մաքսային ձևակերպումներից և անվտանգության վերահսկողությունից մինչև միգրացիոն հարցերը՝ կկայացնեն Հայաստանի պետական մարմինները։
Սա կարելի է մեկնաբանել որպես անարգել տարանցիկ փոխադրում ապահովելու միջոց՝ միաժամանակ լիովին պահպանելով Հայաստանի ազգային ինքնիշխանությունը: Նման ձևաչափի հիմնական գաղափարը ծրագրում արտահայտված է հետևյալ արտահայտությամբ. «Ֆրոնտ օֆիսի աշխատակիցները հանդես են գալիս որպես միջնորդներ, այլ ոչ թե որոշում կայացնողներ»:
Ինքնին փաստաթղթում նշվում է, որ «TRIPP նախագծի նպատակն է հանդիսանում՝ Հայաստանի տարածքում անարգել մուլտիմոդալ տարանցիկ հաղորդակցությունների հաստատում, ինչը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրացիային՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի հիման վրա», ինչը նաև ցույց է տալիս՝ այն կազմած կողմերի հավատարմությունը Համատեղ հռչակագրում շարադրված սկզբունքներին:
Պետք է նշել, որ փաստաթուղթը հանդիսանում է ընդամենը մեկնարկի կետերից մեկը նախագծի իրականացման ճանապարհին, սահմանում է դրա ընդհանուր շրջանակները և տրամադրում է բանալի՝ դրա վերջնական իրականացման ընդհանուր սկզբունքները հասկանալու համար: «Թրամփի երթուղու» շահագործման շատ մանրամասներ, հավանաբար, հետագայում կքննարկվեն և կհամաձայնեցվեն:
Բաքուն, իր հերթին, ուշադիր կհետևի այս ուղղությամբ իրադարձությունների զարգացմանը, և, առաջին հերթին, Ադրբեջանի հիմնական մասից Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն անարգել տարանցիկ փոխադրման վերաբերյալ Համատեղ հռչակագրի պահպանմանը:
Մեկնաբանելով այս ծրագիրը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ փաստաթուղթը նորից ցույց է տալիս ամերիկյան կողմի հավատարմությունը՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին, և հանդիսանում է կարևոր քայլ՝ այս ուղղությամբ գործնական աշխատանքներ սկսելու համար։ «Սա կարևոր է նաև Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման առումով։ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի անարգել հաղորդակցության ապահովումը հանդիսանում է մեր երկրի գլխավոր առաջնահերթություններից մեկը», - այդ թվում նշել է Հաջիզադեն։
Կարելի է արձանագել, որ Ռուբիոյի և Միրզոյանի Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ արվել է ևս մեկ քայլ Զանգեզուրի միջանցքի իրականացման ուղղությամբ։ Այս առումով, անհրաժեշտ է հիշել նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 6-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը, որում նա լավատեսությամբ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքի բացման հեռանկարների վերաբերյալ՝ միաժամանակ նշելով, որ Ադրբեջանի տարածքում աշխատանքները, այսինքն՝ դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհները շուտով լիովին պատրաստ կլինեն։
Մեջբերենք Ի.Ալիևի հարցազրույցից մի քաղվածք. «Ես չեմ հավատում, որ Հայաստանը կկարողանա խուսափել այս հարցից, դա կարելի է գնահատել որպես ինքնասպանություն։ Հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը այս երթուղուն տվել է իր անունը, և հիմա այն նրա ճանապարհն է։ Հայաստանից եկող լուրերը նույնպես ցույց են տալիս, որ այս տարի նախատեսվում է ճանապարհի ֆիզիկական կառուցումը»։
Իրոք, այն փաստը, որ միջանցքի հայկական հատվածը կրում է նախագահ Թրամփի անունը, և ԱՄՆ-ը Հայաստանի հետ այս պահին լիովին ցուցադրում են իրենց հավատարմությունը դրա իրականացմանը, լավատեսության հիմք են տալիս այս գործընթացի բնույթի կայունության գնահատման մեջ։
TRIPP-ը դառնում է ոչ միայն տրանսպորտային երթուղի, այլև բոլոր շահագրգիռ կողմերի համար շահավետ փոխգործունեության նոր մոդել։ Ադրբեջանը կստանա իր հիմնական մասը Նախչըվանի հետ կապող ճանապարհ, միաժամանակ ամրապնդելով իր դիրքերը որպես տարանցիկ տերություն: Հայաստանը՝ Արևելքն ու Արևմուտքը կապող հարավկովկասյան առանցքային տարանցիկ հանգույցի մեջ ներառվելու շանս, իսկ ԱՄՆ-ը՝ տարածաշրջանում կայուն զարգացմանը և խաղաղությանը նպաստող հուսալի գործընկերոջ կարգավիճակ:







