twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բաքվի խոսքը ընդդեմ Երևանի մեկնաբանությունների Վերադարձ առանց ուժի

22 Հունվարի 2026 15:55

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) իր ամենամյա զեկույցում ներկայացրել է՝ 2026 թվականին հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացի կանխատեսումը։
 
ԱՀԾ-ի ղեկավար Քրիստինե Գրիգորյանը, ներկայացնելով գերատեսչության զեկույցի առանցքային դրույթները, նշել է՝ ընթացիկ տարում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման չափազանց ցածր հավանականություն, բայց դրանով հանդերձ հնարավոր է համարել, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կաճեն երկրի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտության ռիսկերը։
 
«Ընտրական գործընթացները ավանդաբար բարենպաստ հող են հանդիսանում արտաքին դերակատարների համար, որոնք ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը», - ասել է Գրիգորյանը՝ միաժամանակ ձեռնպահ մնալով կոնկրետ երկրների անմիջական մատնանշումից, բայց ընդգծելով, որ նման գործողությունները կրում են համակարգային և նպատակաուղղված բնույթ։
 
Այստեղ անհրաժեշտ է նշել, որ զեկույցում ուշադրությունը կենտրոնացված է նրա վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիայի սրման հավանականությունը զգալիորեն նվազել է՝շնորհիվ Վաշինգտոնի համաձայնագրերի և կողմերի՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։ Դրա հետ մեկտեղ, փաստաթղթում ընդգծվում է սահմանների սահմանազատման և սահմագծման, առևտրատնտեսական նախաձեռնությունների իրականացման, երկու հասարակությունների միջև երկխոսության, մարդասիրական նախագծերի հարցում նոր առաջընթացի փաստագրման բարձր հավանականությունը։  Առանձնակի ուշադրություն է գրավում նաև այն փաստը, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ Ծառայությունում նույնպես դրական են տրամադրված։
 
Սակայն, չնայած այս ամբողջ լավատեսությանը, այստեղ էլ առանց մի գդալ կուպրի չի անցել։ Մասնավորապես, հայկական հետախուզության զեկույցը մատնանշում է նաև «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների վերադարձի պատճառով որոշակի ռիսկեր». «Անհրաժեշտ է հասկանալ, թե Ադրբեջանը արդյոք նպատակադրված չէ այս թեմաները վերածել ազգային գաղափարախոսության և դրա օգնությամբ հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այս պատմությունը Բաքվի կողմից առաջ է քաշվում՝ արտաքին քաղաքականության շահարկումների և հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձին հակազդելու նպատակով»։
 
Մեր կարծիքով, այս կետը մանրամասն պարզաբանելու կարիք ունի։ Այսպես, վերոնշյալ հարցը՝ ամենևին էլ «պատմություն» չէ, ինչպես փորձում է դա ներկայացնել հայկական կողմը, այլ Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների՝ իրենց հարազատ տներ վերադառնալու օրինական իրավունք։ Բաքվի համար այս թեման՝ ամենևին էլ քաղաքական կարգախոս չէ, այլ խաղաղ գործընթացի շրջանակներում արդարության վերականգնման խորհրդանիշ, որի նախադրյալները ձևավորել է Ադրբեջանի հաղթանակը Երկրորդ ղարաբաղյան պատերազմում։ Համապատասխանաբար, եթե Երևանը իսկապես աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ապա նա ստիպված կլինի արմատապես վերանայել դրա նկատմամբ իր մոտեցումը։ Սա առաջինը։
 
Երկրորդը, հայկական կողմը աչքաթող է անում մի որոշիչ հաստատուն, որը կայանում է հետևյալում. ի տարբերություն Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղյի  տարածաշրջանը կամավոր լքած հայերի, մերժելով ադրբեջանական քաղաքացիություն ստանալու Բաքվի առաջարկը, ադրբեջանցիները Արևմտյան Ադրբեջանից վտարվել են համընդհանուր ոչնչացման սպառնալիքի տակ: Եվ Հայաստանի ղեկավարությունը՝ տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը խախտող իր հայտարարություններով փորձում է սքողել այդ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները։
 
Պաշտոնական Բաքուն, իհարկե, երբեք չի համաձայնվի Երևանի նման մոտեցման հետ, քանի որ այս հարցը՝ մեր ժողովրդի պատմական հիշողության պահպանման հարց է, ինչի մասին բազմիցս ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
 
«Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Արևմտյան Ադրբեջանից մեր հայրենակիցները, նրանց մերձավորները, երեխաները և թոռները կվերադառնան մեր պատմական հողեր, Արևմտյան Ադրբեջան: Ես վստահ եմ, որ կգա այդ օրը, և արևմտյան ադրբեջանցիները մեծ ոգևորությամբ և ոգեշնչմամբ կվերադառնան իրենց հարազատ հողեր: Այսպես խոսելու համար կան բազմաթիվ գործոններ: Եվ, թերևս, դրանցից ամենակարևորը՝ մեր ժողովրդի պատմական հիշողությունն է», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ 2022 թվականի դեկտեմբերին Արևմտյան Ադրբեջանի մտավորականների խմբի հետ հանդիպման ժամանակ:
 
Ինչ վերաբերում է այն ռիսկերին և սպառնալիքներին, որոնց մասին հայտարարված է Հայաստանի արտաքին հետախուզության զեկույցում, ապա կարելի է վստահաբար ասել, որ դրանք բացարձակապես անհիմն են, քանի որ պաշտոնական Բաքուն բազմիցս նշել է, որ Ադրբեջանը չի հավակնում որևէ մեկի տարածքին, այդ թվում նաև հարևան պետության, այսինքն՝ Հայաստանի։ Ինչպես Ադրբեջանի պետության ղեկավարը ընդգծել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված նիստում իր ելույթում՝ ադրբեջանցիները երբեք չեն վարակվել անջատողականության հիվանդությամբ. «Մեր ժողովուրդը միշտ ավանդ է ներդրել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է, և այսօր ադրբեջանցիները ոչ մի երկրում չեն ստեղծում և չեն ստեղծի  խնդիրներ որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին և հայկական պետությանը։ Ես որոշ ժամանակ առաջ արդեն խոսել եմ այդ մասին։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր՝ ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։ Սրանք՝ մի առաջնորդի խոսքերն են, ում վստահում են ամբողջ աշխարհում, քանի որ նրա խոսքերը երբեք չեն տարբերվում նրա գործերից։
 
Այսպիսով, համարում ենք, որ հայկական կողմը պետք է մի կողմ դնի՝ ադրբեջանցիների Արևմտյան Ադրբեջան վերադարձի հետ կապված իր մտավախությունը, և իր ուշադրությունը կենտրոնացնի հիբրիդային սպառնալիքների վրա, որոնք, մեր կարծիքով, իրենց մեջ լուրջ սպառնալիք են կրում Հայաստանում առաջիկա ճակատագրական քաղաքական իրադարձությունների համար։ Չէ որ այն ընտրությունից, որը հայ ժողովուրդը կանի խորհրդարանական ընտրություններում և դրան հաջորդած հանրաքվեում, կախված է՝ ինչպես Հայաստանի, այնպես  էլ Հարավային Կովկասում խաղաղության ապագան։

Caliber.Az
Դիտումներ: 51

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

191
20 Հունվարի 2026 22:57
2

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

152
19 Հունվարի 2026 13:01
3

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

132
19 Հունվարի 2026 14:21
4

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

120
19 Հունվարի 2026 12:48
5

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

117
20 Հունվարի 2026 14:04
6

«Խաղաղության խորհուրդ». Բաքուն ընդունում է Թրամփի հրավերը

115
21 Հունվարի 2026 11:14
7

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

114
20 Հունվարի 2026 11:09
8

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

110
19 Հունվարի 2026 19:19
9

Մեծ վերադարձ. նախկին ներքին տեղահանվածների առաջին խումբը մեկնել է Խանքենդի

106
21 Հունվարի 2026 13:23
10

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցը

105
20 Հունվարի 2026 09:10
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading