Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը
Ռուսաստանցի փիլիսոփա և քաղաքագետ, իրեն որպես այսպես կոչված Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ դիրքավորող Ալեքսանդր Դուգինի հերթական հայտարարությունները՝ նորից ցույց տվեցին կայսերական գաղափարախոսության ողջ էությունը։
Այս անգամ նա բացահայտորեն արտահայտվել է մի ամբողջ շարք հետխորհրդային պետությունների՝ ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի ինքնիշխանության դեմ։ Նրա խոսքով, Մոսկվան չպետք է «հաշտվի» այդ տարածքներում անկախ պետությունների գոյության հետ, քանի որ հակառակ դեպքում դրանք, իբր, կվերածվեն «ուժի այլ բևեռների ցատկահարթակի», և առաջին հերթին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների։
Նման հռետորաբանությունը ոչ թե պարզապես սադրիչ է, այն հակասում է միջազգային իրավունքի նորմերին և փաստորեն արդարացնում է այլ երկրների պետականությունը ոչընչացնելու ուժեղի իրավունքը։ Եվ այստեղ Դուգինը միայնակ չէ՝ նա միայն բացահայտորեն բարձրաձայնում է այն, ինչ ռուսական քաղաքական և փորձագիտական հանրության զգալի մասը նախընտրում է ձևակերպել քողարկված ձևով։
Դրանով հանդերձ նրա և շատ ռուս գաղափարախոսների մոտ առանձնակի նյարդացում է առաջացնում Ադրբեջանը։ Եվ սա ամենևին էլ պատահական չէ։ Ադրբեջանի պետությունը իր անկախության բոլոր տարիների ընթացքում հետևողականորեն անցկացնում է ինքնուրույն, պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որը կենտրոնացած է ազգային շահերի վրա։ Այսպես, Բաքուն չի միացել, չի միանում և չի պլանավորում միանալ ո՛չ Եվրամիությանը, ո՛չ ՆԱՏՕ-ին, ինչպես նաև իր պլաններում չունի՝ Եվրասիական տնտեսական միությանը կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակից դառնալ։ Ադրբեջանը՝ Չմիավորման շարժման հեղինակավոր և ակտիվ անդամ է, որը հետևողականորեն պաշտպանում է ինքնիշխանության, չմիջամտելու և պետությունների հավասարության սկզբունքները։ Հենց այս անկախությունն է նյարդայնացնում ռուս իմպերիալիստներին՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի ցանկանում լինել «ինչ-որ մեկի ազդեցության գոտի», հրաժարվում է ընդունել կրտսեր գործընկերոջ դերը և մերժում է աշխարհաքաղաքական ենթակայության պարտադրված տրամաբանությունից։ Նրանց մոտ առանձնակի անախորժություն է առաջացնում Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորման գործընթացը, մասնավորապես՝ խաղաղ պայմանագրի տեքստը, որը, ինչպես հայտնի է, նախաստորագրվել է անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ երկու երկրների առաջնորդների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Հիշում եմ, որ այդ նույն Դուգինն այն ժամանակ «Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում խաղաղ պայմանագրի նախաստորագրման պատմությունը» անվանեց խայտառակություն Ռուսաստանի համար, այսինքն՝ նա նման բառով է բնութագրել միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված խաղաղության գալուստը։
Եվ սա իր բնույթով հերթական հաստատում է փաստն այն մասին, որ Ռուսաստանում որոշակի ուժեր երբեք շահագրգռված չեն եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական խաղաղությամբ։ Առավել ևս, մեր երկրի կողմից իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը՝ նախ 2020 թվականի աշնանային 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այնուհետև 2023 թվականի սեպտեմբերին մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում, Մոսկվայում ընկալվել է որպես աշխարհաքաղաքական պարտություն։
Առանձնակի ուշադրության է արժանի նաև «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» շինարարության նախագծի իրականացման մասին համաձայնագիրը, որի մասին պայմանավորվածությունը նույնպես ձեռք է բերվել Վաշինգտունում, ինչը դարձել է ևս մեկ գրգռիչ գործոն ռուսական կողմի համար, քանի որ այն չի նախատեսում Մոսկվայի դերը։ Հատկապես սրանում է՝ բոլոր չարիքների արմատը. Ռուսաստանի Դաշնությանը վրդովում է ոչ այնքան ինտեգրման փաստը, այլև այն, որ դա հնարավոր է առանց նրա մասնակցության և վերահսկողության։
Մինչդեռ, Համաշխարհային բանկը իր հունվարյան «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» զեկույցում ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային ինտեգրացիայի խորացմանը։ Խաղաղության գործընթացում առաջընթացը, Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ կարող է դառնալ տարածաշրջանում տնտեսական աճի և կայուն զարգացման շարժիչ ուժ։ Սակայն ո՛չ Դուգինին, ո՛չ էլ նրա նմաններին չի հետաքրքրում տնտեսական դիվիդենտները և տարածաշրջանի անվտանգությունը, նրանց նվիրական երազանքը՝ վերահսկողությունն է։
Ռուս իմպերիալիստների նպատակը՝ ոչ թե երկխոսությունն է, այլ հնազանդեցումը, և հանուն դրան հասնելուն ինչի է Ռուսաստանը պատրաստ՝ ամբողջ շխարհը արդեն գրեթե չորս տարի դիտում է Ուկրաինայի օրինակով, այն նույն երկիրի, որին Ռուսաստանը մի ժամանակ անվանում էր «եղբայրական»։ Այսօր «եղբայրությունը» դրսևորվում է խաղաղ քաղաքներին մշտական հարվածների, ոչնչացված էներգետիկ ենթակառուցվածքների, Կիևի, Խարկովի, Օդեսայի, Լվովի թաղամասերը ավերակների վերածելու մեջ։ Լինելով այս ամենի ականատես՝ կամա-ակամ գալիս ես այն մտքի, որ պատրանքներով ապրելը վտանգավոր է։ Անհրաժեշտ է անկեղծորեն խոստովանել. Ռուսաստանը այդպես էլ չկարողացավ հաշտվել նախկին խորհրդային հանրապետությունների անկախության հետ, և եթե միջոցներ ունենար, նմանատիպ սցենար կիրականացներ նաև այլ հետխորհրդային պետությունների նկատմամբ։
Նման դասավորության դեպքում այս բոլոր պետություններին մնում է միայն մեկ ճանապարհ՝ ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, բանակը և անվտանգության համակարգը: Եվ այստեղ, մեր կարծիքով, որպես օրինակ պետք է կողնորոշվել Ադրբեջանի վրա, որը արդեն ցույց է տվել, թե ինչպես է դա արվում. հետևողականորեն, ինքնիշխանորեն և արդյունավետորեն: Հենց սա կլինի հզոր պատասխան բոլոր դուգիններին և կայսերական ռևանշի մյուս ջատագովներին։
Դե իսկ սկզբի համար, կարծում ենք, որ հարկավոր է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի պատժամիջոցների ցուցակներում ներառված Ալեքսանդր Դուգինին ճանաչել որպես անցանկալի անձ նաև նախկին խորհրդային երկրներում, սա կլինի նրա «ծառայությունների» արժանի հաստատումը։







