Պաշտպանությունը որպես Ադրբեջանի զարգացման հիմք Վառոդը պետք է չոր պահել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական նշանակալի այցը երկրի շրջաններ, ներառյալ օկուպացիայից ազատագրված տարածքները աշխարհին ներկայացնում է, թե որքանով բարձր է ադրբեջանական ժողովրդի ստեղծագործական ներուժը: Եվ որքանով հենց ստեղծագործականությունը պետք է առաջ մղի ամբողջ աշխարհը, այլ ոչ թե հազարավոր խաղաղ բնակիչների սպանություններով և բարբարոսական ավերածություններով արյունահեղությունը: Դրանով իսկ պետության ղեկավարը ցույց է տալիս ոչ պարզապես և ոչ միայն Ադրբեջանի խաղաղասիրությունը, այլ նաև աշխարհը ավելի պայծառ և գեղեցիկ դարձնելու նրա փաստացի ցանկությունը:
Դրա հետ մեկտեղ, իհարկե, լուսավորվում է նաև նախագահ Ալիևի աշխատունակությունը։ Որոշումների կայացման տեմպը, արագությունը և անհետաձգելիությունը: Եվ մենք ականատես ենք լինում Աղդերեի շրջանի Չըլդըրան, Հեյվալը և Չափար գյուղերում տրանսֆորմատորների վերականգնմանը, էլեկտրահաղորդման, գազի և կապի նոր գծերի անցկացմանը, ջրամբարների մաքրմանը, բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար ռեզերվուարների տեղադրմանը, գյուղամիջյան ճանապարհների կապիտալ վերանորոգմանը, զբոսայգիների ստեղծմանը և այլն: Իր հերթին, Աղդերեի շրջանի Գոզլուքյորփու գյուղում երկրի նախագահը մասնակցել է հիդրոէլեկտրակայանի բացմանը: Մենք զուգահեռաբար տեղեկություններ ստացանք նույն շրջանի Ջանյաթագ գյուղում՝ «Դեմիրլի» հանքարդյունաբերական և վերամշակող համալիրի գործունեության մասին։
Նաև, իհարկե, առանձնակի տպավորիչ է նախագահ Ալիևի մասնակցությունը՝ Թերթերի էլեկտրամեխանիկական գործարանի վերակառուցումից հետո բացմանը, որն ունի իր անմոռանալի պատմությունը: Հիմնադրվելով Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի՝ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնավարման ընթացքում՝ որպես Լիանոզովոյի էլեկտրամեխանիկական գործարանի մասնաճյուղ, այս ձեռնարկությունը հայտնի դարձավ շնորհիվ էլեկտրատեխնիկական և հատուկ նշանակության արտադրանքի արտադրությանը: Այս տեսանկյունից կարևոր է նշել, որ այդ ժամանակահատվածում Հեյդար Ալիևը նախաձեռնեց զգալի աշխատանքներ՝ հանրապետությունում ռազմական արդյունաբերության զարգացման ոլորտում: Մասնավորապես, Ադրբեջանում ծանր մեքենաշինության և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով ընդունվել է 1975-1980 թվականների հնգամյա ծրագիր: Եվ ընդհանուր առմամբ 1970 թվականից մինչև 1982 թվականը հանրապետությունում ստեղծվեցին պաշտպանական նշանակության տասնյակ հետազոտական և արտադրական օբյեկտներ, ներառյալ Թերթերի էլեկտրամեխանիկական գործարանը, որի հիմքը 1978 թվականին անձամբ դրել է Հեյդար Ալիևը:
Իսկ արդեն 1993 թվականին, երբ Համազգային առաջնորդը ընտրվեց երկրի նախագահ և սկսեց մաս առ մաս ամրապնդել անկախ Ադրբեջանի պետականությունը՝ նրա առաջին քայլերից մեկը՝ պաշտպանական արդյունաբերության զարգացումն ու ամրապնդումն էր: Այս ուղղությամբ գործունեությունը իրականացվում էր կայծակնային արագությամբ, և 2003 թվականին հաստատվեց՝ Ադրբեջանի մինչև 2005 թվականը պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը, որի հիմնական նպատակն էր նվազեցնել ռազմական ոլորտում կախվածությունը արտաքին աշխարհից՝ զուգահեռաբար մեր բանակին նոր արտադրանքով ապահովելով։
Իսկ 2005 թվականին, նախագահ Իլհամ Ալիևը՝ Պաշտպանական արդյունաբերության նախարարություն ստեղծելու մասին իր հրամանագրի լույսի ներքո, Թերթերի էլեկտրամեխանիկական գործարանը փոխանցեց նոր գերատեսչության ստորադասությանը։
Դրանով իսկ, մենք հերթական անգամ տեսնում ենք Ադրբեջանում տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքական հաջորդականությունը։
Ինչ վերաբերում է Թերթերի էլեկտրամեխանիկական գործարանի հեռանկարներին, ապա, ինչպես կոնկրետացվում է՝ ձեռնարկությունում կարտադրվի տարբեր տեսակի ռազմական նշանակության արտադրանք, տեղադրված են մի շարք առաջատար երկրներից գնված ժամանակակից, բարձր ճշգրտության տեխնոլոգիական սարքավորումներ: Ընդ որում, տեխնոլոգիական գծերի նախագծումը, արտադրական հոսքերի ստեղծումը և սերիական արտադրությանը հարմարեցումը իրականացվել են տեղացի մասնագետների կողմից: Ինչը մեկ առ մեկ համահունչ է նախագահ Իլհամ Ալիևի կողմից տեղական լրատվամիջոցներին՝ մեկ շաբաթից քիչ առաջ տված հարցազրույցում արված հայտարարություններին: Հիշեցնենք, որ 2024-2025 թվականներին ռազմական ոլորտում նոր արտադրական օբյեկտների ստեղծման և առկա արտադրական օբյեկտների ընդլայնմանը 1 միլիարդ մանաթի ներդրման մասին նշելուց հետո, երկրի ղեկավարը, որպես նորարարություններից մեկը՝ բնորորշել է Ադրբեջանում առաջատար համաշխարհային պաշտպանական արդյունաբերության ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Որի համատեքստում, խոշոր արդյունաբերական ոլորտի ստեղծման հետ մեկտեղ նա որպես կարևոր ասպեկտ է ուրվագծել ժամանակակից կադրային ներուժի ձևավորումը: Ինչպես տեսնում ենք Թերթերի էլեկտրամեխանիկական գործարանի դեպքում, այս ուղղությունը հստակորեն պահպանվում է, հաստատելով, որ նախագահ Ալիևի խոսքերին միշտ հաջորդում են գործողությունները: Ընդ որում մեծ արագությամբ։
Մանավանդ որ նույն հարցազրույցում երկրի ղեկավարը, ընդգծելով բազմաթիվ տերությունների և համաշխարհային կազմակերպությունների կողմից միջազգային իրավունքի փաստացի չպահպանումը, հրատապ դարձրեց՝ մեր հողը ցանկացած պահի պաշտպանելու համար միշտ զգոն և ուժեղ լինելու անհրաժեշտությունը: Որից անմիջապես հետո վստահություն հայտնեց, որ այսուհետ մեր հողի ոչ մի թիզ այլևս չի հայտնվիի որևէ մեկի կրունկի տակ՝ բարեբախտաբար դրա համար առկա է ժողովրդի ուժը, կամքը և միասնությունը, և գործում է ուժեղ ադրբեջանական պետությունը: Իսկ նախորդ օրը, նախագահ Իլհամ Ալիևը Աղդերեի շրջանի Աշաղը-Օրաթաղ, Չըլդըրան, Հեյվալը և Չափար գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդլայնեց այս թեման՝ ընդգծելով, որ ադրբեջանցիները վերադարձել են իրենց նախնիների հողեր, որտեղ կապրեն հպարտությամբ, երջանիկ, հանգիստ: Որից անմիջապես հետո վստահություն հայտնելով, որ այլևս պատերազմ չի լինի՝ նորից Ադրբեջանը անվանեց ուժեղ պետություն:
Այս առումով, վերակառուցումից հետո Թերթարի էլեկտրամեխանիկական գործարանի բացումը կրում է նշանակալի բնույթ։ Այն տեսակետից, որ ադրբեջանական ժողովրդի ստեղծագործական ուղղությունը անպայման պետք է աջակցվի և ապահովվի երկրի պաշտպանության և անվտանգության ամրապնդման շնորհիվ։ Այս պատմական պահին, երբ, Ադրբեջանի և մի շարք եղբայրական երկրների հազվադեպ բացառությամբ, միջազգային իրավունքը բոլոր կողմերից անտեսվում է, հատկապես ուժեղ պաշտպանական կարողությունն է դառնում՝ դեպի խաղաղության մեր ճանապարհի կարևորագույն բաղադրիչը։







