Բաքվի խաղաղության օրակարգը և Եվրախորհրդարանի քաղաքական կարճատեսությունը Դավոսը տեղաբախշում է շեշտադրումները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին իր մասնակցության շրջանակներում հարցազրույց է տվել Եվրոպայի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկին՝ «Euronews»-ին, որի խնդիրն է՝ լինել Եվրոպայի, Միջերկրածովյան ավազանի էվոլյուցիայի ժամանկագիր և լուսաբանել եվրոպական ինստիտուտների գործունեությունը։
Իր հարցազրույցում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար դիրք գրավող Ադրբեջանի պետության ղեկավարը, իրեն բնորոշ փայլուն գործելձևով շարադրել է իր կարծիքը՝ Եվրախորհրդարանի գործունեության էվոլյուցիայի կարևորության մասին, որը վաղուց հայտնի է մեր երկրի նկատմամբ իր կողմնակալությամբ։
«Մենք դադարել ենք արձագանքել։ Մենք անցյալում արձագանքել ենք։ Բայց, իհարկե, միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի նկատմամբ այս կողմնակալ դիրքորոշումը ստեղծվում է հատուկ լոբբիստական խմբերի, հատուկ ուժերի կողմից, որոնք չեն կարող հաշտվել Ադրբեջանի անկախ քաղաքականության հետ։ Հետևաբար, մենք տարիներ շարունակ չենք համագործակցում Եվրախորհրդարանի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ։ Մենք համագործակցում ենք Եվրահանձնաժողովի հետ, և դա մեզ համար բավարար է», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Նախագահ Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ տվել է նման հստակ և արդարացի բնութագրում Եվրախորհրդարանի գործունեությանը՝ ընդգծելով, որ նշված կառույցի կողմից ընդունվող բանաձևերը անտեսում են տարածաշրջանում իրական գործընթացները և չեն նպաստում Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը կամ կառուցողական երկխոսությանը: Ժամանակը, ինչպես միշտ, հաստատել է մեր պետության ղեկավարի եզրակացությունների ճշգրտությունը, ինչը հատկապես ցայտուն դրսևորվել է Դավոսում։
Այսպես, հունվարի 20-ին ֆորումի շրջանակներում կայացել է «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային նիստ, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ մեր երկիրը վերացրել է՝ իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները. «Հիմա մենք հայկական կողմից ստացել ենք Հայաստանից դեպի Ռուսաստան տարանցումը թույլատրելու խնդրագիր: Այւպիսով, մենք դե ֆակտո և միակողմանի կարգով բացել ենք միջանցքները: Ճիշտ է, բեռնափոխադրումը անցնում է Վրաստանի միջով, բայց մի օր երթուղին կանցնի Հայաստանով: Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը սարերի հետևում չէ»։
Իր հերթին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին նրա քաղաքական կամքի և տարածաշրջանում խաղաղության հասնելուն ուղղված ջանքերի համար՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասի ապագան կախված է երկու երկրների ղեկավարներից, ովքեր արդեն իսկ ցուցաբերել են խաղաղ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն և դրսևորել են քաղաքական քաջություն։
«Ընդամենը մեկ կամ երկու տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ մենք կկարողանանք հասնել փոխգործակցության ներկայիս մակարդակին։ Այսօր Հայաստանը Ադրբեջանից բեռներ է ստանում Վրաստանի միջով, և ես վստահ եմ, որ ապագայում բեռնափոխադրումները կիրականացվեն անմիջապես մեր տարածքներով», - ասել է Խաչատուրյանը։
Այսպիսին են Հարավային Կովկասի ներկայիս իրողությունները, որոնք հանդիսանում են Բաքվի կողմից հետևողականորեն առաջ մղվող խաղաղության օրակարգի արդյունքը, որը Եվրախորհրդարանը տորպեդահարել է ավելի լավ նպատակի արժանի համառությամբ։ Դե իսկ Եվրախորհրդարանի աբսուրդով լի հակաադրբեջանական «բանաձևերը» առհասարակ արժանի են առանձին քննարկման։ Այսպես, 2023 թվականի հոկտեմբերի 5-ի իր թղթի կտորում Եվրախորհրդարանը դատապարտել է ոչ ավել ոչ պակաս «Ադրբեջանի նախապես պլանավորված և չարդարացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա»։ Այս հայտարարության բացարձակ անհեթեթության մեջ համոզվելու համար բավական է նշել, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տարածաշրջանում մեկօրյա հակաահաբեկչական գործողությունը անցկացվել է ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան, որը հանդիսանում է սուբյեկտիվությանը տիրապետող յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունք։ Բացի այդ, նույն «բանաձևում» Եվրախորհրդարանը կոչ է արել՝ նվազեցնել ԵՄ-ի էներգետիկ կախվածությունը ադրբեջանական գազից։
Սակայն, ինչպես տեսնում ենք, այսօր Ադրբեջանը հանդես է գալիս որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամենահուսալի երաշխավորներից մեկի դերում, իսկ ադրբեջանական «կապույտ վառելիքի» մատակարարումների մեկնարկը Ավստրիա և Գերմանիա դարձել է իսկապես նշանակալի իրադարձություն։ Այսպիսով, ադրբեջանական գազ ներմուծող երկրների թիվը հասել է 16-ի։ Դրանով հանդերձ, Չեխիան միանգամայն կարող է լրացնել այդ ցանկը։ Ինչպես և Ավստրիայի դեպքում, մատակարարումները կարող են կազմակերպվել Իտալիայի միջով, որը 2020 թվականի վերջից ի վեր հանդիսանում է՝ Հարավային գազային միջանցքով գազի ստացման հիմնական կետերից մեկը։
Այսպիսով, որքան էլ Եվրախորհրդարանի պատգամավորները ջանքեր թափեն, բայց հենց Ադրբեջանն է նպաստում Եվրոպայի այդ նույն էվոլյուցիային, որի մասին ասվում է «Euronews»-ի խմբագրական քաղաքականության կանոնների մեջ: Եվ ենթադրում ենք, որ այս լույսի ներքո՝ երկար ժամանակի ընթացքում մեր երկրի դեմ անհիմն կերպով անհեթեթ «բանաձևեր» ընդունած Եվրախորհրդարանը պետք է արմատապես վերանայի իր դիրքորոշումն ու մոտեցումները: Եկել է՝ շեշտադրումները ճիշտ դասավորելու առաջնահերթությունները ընտրել սովորելու ժամանակը։







