twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Ադրբեջանը ամրապնդվում է, Հայաստանը հավասարակշռում է, Վրաստանը դրեյֆում է Փորձագետները՝ «Stratfor»-ի կանխատեսումների մասին

02 0Հոկտեմբերի 2025 17:29

Բաքվի և Երևանի միջև հետպատերազմային կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասում պատմական ռազմավարական վերակառուցման, որը կամրապնդի Ադրբեջանի դերը որպես Արևելք-Արևմուտք տարանցիկ հանգույցի և Հայաստանը կդարձնի խոցելի ներքին անկարգությունների առջև: Այդ մասին, մասնավորապես, ասվում է «Stratfor» վերլուծական կենտրոնի կանխատեսման մեջ:
 
Հայաստանը, ինչպես նշվում է, կշարունակի աստիճանական շրջադարձը դեպի Արևմուտք, ներառյալ Եվրամիության հետ նոր գործընկերային օրակարգի ստորագրումը: Ռուսաստանի հետ երկկողմ առևտուրը կնվազի, սակայն գյուղատնտեսության, էներգետիկայի և աշխատանքային միգրացիայի ոլորտներում կպահպանվեն խորը կառուցվածքային կապերը, որոնք Մոսկվան կարող է օգտագործել:
 
Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում կապերի թուլացման և Արևմուտքի սահմանափակ աջակցության պայմաններում Հայաստանը կմնա խոցելի Ադրբեջանի առջև, եթե երկկողմ հարաբերությունները վատթարանան: Բաքվի հետ խաղաղ պայմանագրի ֆոնին, Ադրբեջանին «հանգստացնելու» համար սահմանադրական բարեփոխումների շուրջ Հայաստանի ներքին զգայունությունը կարող է առաջացնել քաղաքական լարվածություն, ինչը հավանական կդարձնի երկարատև բողոքի ցույցերը:
 
Կանխատեսման համաձայն՝ Ադրբեջանը կգործի տարածաշրջանային ուժի դիրքից, օգտագործելով էներգետիկ և լոգիստիկ կենտրոնի իր դերը, միաժամանակ հեռանալով Ռուսաստանից, բայց  չխզելով տնտեսական կապերը: Ադրբեջանի տարածաշրջանային դերի աճը պայմանավորված կլինի Միջին միջանցքի երկայնքով առևտրի աճով և դեպի Եվրամիություն գազի արտահանման ընդլայնմամբ։
 
«Stratfor»-ը նաև համարում է, որ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, Վրաստանի իշխող կուսակցությունը կարագացնի ավտորիտար կառավարման ամրապնդումը, ինչը կարող է հանգեցնել ԵՄ-ին անդամակցության գործընթացի դադարեցմանը և բնակչության արևմտամետ հատվածի հետ խորացող պառակտմանը: Թբիլիսին կհետևի հակամարտություններից զերծ համակեցությանը, նույնիսկ չնայած նրան, որ  Ռուսաստանի կողմից Վրաստանի անջատողական շրջանների օկուպացիան մնում է նրա ազգային անվտանգության հիմնական մարտահրավերը։
 
Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդպիսի կանխատեսումները մեր տարածաշրջանի երկրների ապագայի մասին: Ինչպե՞ս կարելի է գնահատել այդ հավանականությունները Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար։
 
Այդ առումով, Caliber.Az-ի հետ իրենց կարծիներով են կիսվել հայտնի փորձագետները։
 
Իռլանդացի քաղաքագետ և պատմաբան Պատրիկ Ուոլշը նշում է, որ ապագան կանխատեսելը չափազանց դժվար է, քանի որ աշխարհը և տարածաշրջանը գտնվում են անընդհատ փոփոխությունների վիճակում։
 
«Իհարկե, գլխավոր փոփոխություն է հանդիսանում ԱՄՆ-ը, որը գլոբալ գերիշխանության հաստատումից հեռանում է դեպի ազգային, այլ ոչ թե գլոբալ շահերով դերակատարի գործողություններին։ Սա ազդում է ամեն ինչի վրա, և պետությունները գտնում են իրենց տեղը նոր բազմաբևեռ աշխարհում, որտեղ աշխարհաքաղաքական կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք, իսկ եվրասիական զարգացումը դառնում է առանցքային գործոն։ Ես կարծում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը աստիճանաբար կհեռանա Ռուսաստանից, բայց ոչ դեպի Արևմուտք։ Ավելի շուտ, կնկատվի ձգողություն դեպի Չինաստանի կողմը», - ենթադրում է պատմաբանը։
 
Նրա խոսքով, Եվրոպան՝ ժողովրդագրական, տնտեսական և քաղաքական անկում է ապրում։ ԵՄ-ն այլևս այնքան գրավիչ չի լինի, որքան նախկինում էր։
 
«Սակայն Եվրոպան՝ Հայաստանի գլխավոր հույսն է, և այն, անպայման, շատ կարևոր է Փաշինյանի համար։ Վրաստանը քաղաքականապես ուժեղ բաժանված է և հեշտությամբ կարող է անկայուն դառնալ։
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա դեմ դրված են սեփական խնդիրներ, ներառյալ տնտեսական դիվերսիֆիկացիայի անհրաժեշտութունը։ Ինքնին Էներգետիկ իրավիճակը գտնվում է անորոշության վիճակում, քանի որ Թրամփը դեմ է հանդես գալիս զրոյական արտանետումներին և վերադարձել է հանածո վառելիքի աջակցությանը։ Այս ամենը ծայրահեղ անկանխատեսելի է և մեծապես կախված է Թրամփի նախագահության հաջորդ երեք տարիներից։ Չեմ կարծում, որ մենք կարող ենք որևէ բանում վստահ լինել նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում», - հավելել է Ուոլշը։
 
Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն իր հերթին  ընդգծել է, որ դժվար է կանխատեսել իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում՝ և՛ տարածաշրջանում, և՛ աշխարհում, որովհետև մենք միջազգային հարաբերություններում, առաջին հերթին անվտանգության հարցերում տեսնում ենք աճող անկայունություն և փոփոխականություն։
 
«Դե իսկ այնտեղ, որտեղ անվտանգության նկատմամբ ռիսկերը մեծանում են՝ ժողովրդավարական ընթացակարգերը սահմանափակվելու հակվածություն ունեն։
 
Չեմ կարծում, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կմեծանա, քանի որ Ադրբեջանը, որոշ իմաստով, հեռանում է Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանի վարքագիծը, հավասարապես նաև Իրանի վարքագիծը, եղել են տարածաշրջանում առկա ռիսկերի հիմնական աղբյուրներ։ Ճիշտ այդպես է նաև Հայաստանը, չնայած պաշտոնապես Ռուսաստանի դաշնակիցը մնալուն, նույնպես նախընտրում է հեռանալ նրանից։ Ես կարծում եմ, որ հաջորդը ռուս սահմանապահների դուրսբերումն է։
 
Ամենայն հավանականությամբ, առևտրի այն ծավալները, որոնք Հայաստանի մոտ Ռուսաստանի հետ թռիչքաձև աճել են, նույնքան սրընթաց էլ կկրճատվեն. կամ պատժամիջոցային ռեժիմի դեմ միջոցների խստացման պատճառով, և Հայաստանը չի կարողանա կատարել միջնորդի դեր, կամ եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացվեն, նման միջնորդի անհրաժեշտությունը կվերանա։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը Հայաստանը կդարձնի ավելի քիչ կախված Ռուսաստանի անվտանգության հովանոցից», - ասել է պատգամավորը։
 
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, նրա խոսքով, բացահայտ արևմտամետ քաղաքական ուժերը դժվար թե իրենց վերադարձնեն իշխանությունը, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք հանդես են գալիս անջատ-անջատ, սահմանափակվելով ավելի շատ աղմկոտ բողոքի ցույցերով, քան իշխանությունների նկատմամբ իրական ընդդիմությամբ։
 
«Գլխավորն այն է, որ նրանք չեն կարող գործել համախմբված ձևով։ Նշանակում է, որ Իվանիշվիլիի կողմից ձևավորված ռեժիմը կշարունակի զարգանալ, բայց չեմ կարծում, որ այն կվերածվի ռուսամետ իշխանության։ Վրաստանի ներկայիս կառավարության և արևմտյան ինստիտուտների միջև առկա բոլոր լարվածությամբ հանդերձ ոչ մի քայլեր չեն նկատվում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու կամ Մոսկվայի առաջարկած մոդելների հիման վրա՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերը լուծելու ուղղությամբ։
 
Այնպես որ ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ցանկացած զարգացման դեպքում Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կնվազի։ Դե, միայն եթե Արևմտյան Եվրոպան և Միացյալ Նահանգները սկուտեղի վրա չգլորեն բոլոր նախկին հետխորհրդային հանրապետությունները այնտեղ ռուսական գերիշխանության համար։ Բայց, դատելով ամեն ինչից, դա չի սպասվում։ Այնպես որ տարածաշրջանի էվոլյուցիան դեպի Ռուսաստանից վասալային կախվածության՝ շատ քիչ շանսեր ունի», - ենթադրում է Մուսաբեկովը։

Caliber.Az
Դիտումներ: 153

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ճանապարհների վրա մնացած շոգեքարշ Հնդկաստանի քաղաքականության փլուզումը Հարավային Կովկասում

151
11 Նոյեմբերի 2025 15:09
2

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

136
12 Նոյեմբերի 2025 13:51
3

Բաքվի շքերթը նշանավորում է Հարավային Կովկասի պատմության նոր գլուխը Euronews-ի հոդված / ՏԵՍԱՆՅՈՒԹ

117
11 Նոյեմբերի 2025 14:33
4

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

106
12 Նոյեմբերի 2025 18:40
5

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին

87
13 Նոյեմբերի 2025 13:32
6

Տրագիկոմիկ Տոնոյան Հոխորտանքից մինչև խայտառակություն

84
13 Նոյեմբերի 2025 19:09
7

ԵՄ լրտեսական առաքելությունը շարունակում է «գործողությունները» հայ-ադրբեջանական սահմանին

74
13 Նոյեմբերի 2025 17:38
8

Ժամանակով և հաղթանակով փորձարկված Սահմանադրություն Թեյմուր Աթաևի ակնարկը

71
12 Նոյեմբերի 2025 17:45
9

Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել բժշկական պատրաստության դասընթացի բացման արարողությունը

64
13 Նոյեմբերի 2025 10:33
10

Ադրբեջանում Կենտրոնական Ասիայից զբոսաշրջիկների թիվը նվազել է

63
11 Նոյեմբերի 2025 13:31
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading