twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Ձգողության միջանցք Խասը և Մամեդովը՝ Caliber.Az կայքում

03 0Հոկտեմբերի 2025 19:26

Թուրքիայում շարունակվում են՝ Զանգեզուրի միջանցքի արագ գործարկման կարևորության վերաբերյալ բանավեճերը: Այսպես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ կայացած՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը՝ ընդգծելով Ադրբեջանի մայրցամաքային մասի և նրա Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակպցման կարևորությունը, որը կապահովի անարգել փոխադրումները և օգուտ կբերի  տարածաշրջանի բոլոր երկրներին:
 
Իր հերթին, ելույթ ունենալով՝ Թուրքական պետությունների կազմակերպության տրանսպորտի նախարարների 8-րդ հանդիպմանը՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ընդգծել է Զանգեզուրի միջանցքի կարևորությունը: «Մեր տարածաշրջանի համար մեկ այլ լավ լուր է հանդիսանում՝ Զանգեզուրի միջոցով նոր հնարավորությունների բացումը: Այս միջանցքը կապահովի ուղիղ ցամաքային կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև և կդառնա կարևոր քայլ, որը կմիավորի ամբողջ թուրքական աշխարհը:  Դրանով հանդերձ տարածաշրջանի բոլոր երկրները օգուտ կստանան դրանից», - ասել է նա:
 
Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթում մեծ ուշադրություն է հատկացրել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններին:
 
Զանգեզուրի միջանցքի հեռանկարներն ու առավելությունները Caliber.Az-ի թղթակիցը քննարկել է ադրբեջանցի և թուրք փորձագետների հետ։
 
Այսպես, թուրք քաղաքագետ Քերիմ Հասի կարծիքով՝ Թուրքիայում Զանգեզուրի միջանցքի թեմայի ակտիվացման վրա ազդել է  Թրամփի և Էրդողանի վերջերս կայացած հանդիպումը։
 
«ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ առաջընթաց է Թուրքիայի համար, թեև ամերիկա-թուրքական հարաբերություններում կան բազմաթիվ նրբերանգներ, վեճեր և տարբեր տեսակետներ։ Օրինակ, «F-35»-ների և ռուսական «S-400»-ների մատակարարման շուրջ երկընտրանքը, ինչպես նաև «F-16»-ների հետ օդում կախված հարցը և այլն։ Իմ կարծիքով, Թուրքիայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները վաղուց ունեն իրենց շահագռգռվածությունը Զանգեզուրի միջանցքի նկատմամբ, և յուրաքանչյուր կողմ մշակում է այս գլոբալ նախագծում իր հնարավոր մասնակցության սեփական ռազմավարությունը։ Օրինակ, մենք հիշում ենք մի քանի ամիս առաջ տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող աշխատանքային տարբերակը այն մասին, որ թուրքական ընկերությունը կարող է հանդես գալ որպես Զանգեզուրի միջանցքի տեխնիկական օպերատոր։ Չնայած հասկանալի էր, որ Հայաստանը դժվար թե համաձայնվի նման առաջարկի հետ, որը և գրեթե անմիջապես հնչեցվել է Երևանի կողմից։ Այդ ժամանակ ընթանում էր ամենաօպտիմալ օպերատորի որոնումներ, որը կբավարարեր և՛ Բաքվին, և՛ Երևանին, և միանգամային հասկանալի էր, որ դա դարձել է ԱՄՆ-ը, որն այդ պահին ամենամեծ հետաքրքրությունն էր ցուցաբերում դրա նկատմամբ։ Պարզ դարձավ, որ այս հարցում Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև կա որոշակի կոնսենսուս։ Հիշենք, օրինակ՝ որ ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆը բացահայտ ասել է, որ Հարավային Կովկասի հարցերով ինքը հաճախ է խորհրդակցում Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս գործընթացին, անշուշտ, մասնակցել է նաև Ադրբեջանը՝ իր սեփական դիրքորոշմամբ և որպես նախագծի մոդերատոր, բայց փաստն նրանում է, որ այստեղ առկա է սերտ երկխոսություն Անկարայի և Վաշինգտոնի միջև, որը բառացիորեն ոչ վաղուց, Բայդենի վարչակազմի օրոք, Հարավային Կովկասի նկատմամբ ցուցաբերում էր չափազանց թույլ, հազիվ նշմարվող հետաքրքրություն», - նշել է քաղաքագետը։
 
Նրա կարծիքով, Թուրքիան այսօր այդչափ ակտիվ հետաքրքրություն է դրսևորում միջանցքի արագ գործարկման նկատմամբ, քանի որ հասկանում է. հիմա, քանի դեռ Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, Հարավային Կովկասում նրա մասնակցությունը կարող է լինել միանգամայն ձևական, սակայն վաղը իրավիճակը կարող է փոխվել։ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության կնքումը ինքնաբերաբար Ռուսաստանին գործողությունների ազատություն կտա Հարավային Կովկասում։
 
«Ոչ վաղուց, Հաքան Ֆիդանը բացահայտ հայտարարեց, որ Թուրքիան Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումը ակընկալում է  2026 թվականի առաջին կեսին։ Կարծում եմ, որ դա տեղի կունենա որոշ չափով ավելի ուշ, որորվհետև Հայաստանում պետք է կայանան ընտրություններ և սահմանադրական հանրաքվե։ Սակայն, լիովին ակնհայտ է, որ Թուրքիան չափազանց հետաքրքրված է այդ հարցում, հասկանալով, որ խաղաղ պայմանագրի ստորագրումը նրան թույլ կտա լիովին նորմալացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ և բաց չթողնել իր շանսը՝ քանի դեռ Հարավային Կովկասում մյուս խոշոր տարածաշրջանային դերակատարների ազդեցության որոշակի վակուում կա», - եզրափակել է Կ. Հասը։
 
Իր հերթին, ադրբեջանցի քաղաքագետ Չինգիզ Մամեդովը ենթադրում է, որ Զանգեզուրի միջանցքի կարևորության վերաբերյալ Թուրքիայում քննարկումների ներկայիս փուլը մասամբ հրահրվել է՝ Փաշինյանի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթով։
 
«Հայաստանի վարչապետի ելույթը կարելի է բաժանել մի քանի տրամաբանական հատվածների։ Առաջինը նրա ցանկությունն է՝ օրինականացնել Հայաստանի ներկայիս տարածքը համաշխարհային հասարակական կարծիքում։ Պատահական չէ, որ Փաշինյանը իր համեմատաբար կարճ ելույթում երեք անգամ անդրադարձել է այդ հարցին։
 
Երկրորդը  նրա ցանկությունն է՝ Հայաստանը դուրս բերել այն փակուղուց, որում  նա հայտնվել է Ադրբեջանի դեմ իր ագրեսիայի պատճառով։ Ահա թե ինչու նա երկու անգամ ընդգծեց, որ հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, ինչպես նաև ընդգծեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բարելավումը և այդ երկրի հետ հաղորդակցությունների բացումը։ Սա ամենևին էլ պատահական չէ, քանի որ հատկապես Թուրքիայի դիրքորոշումից է կախված, թե Հայաստանը դուր կգա ներկայիս տնտեսական և հաղորդակցական փակուղուց թե ոչ։
 
Երրորդ բլոկը վերաբերում է հենց Զանգեզուրի միջանցքին», - ասել է քաղաքագետը։
 
Ինչպես համարում է փորձագետը, եթե ընդհանրացնել այս բոլոր երեք հատվածները, ապա ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ Փաշինյանը՝ կամ իր սեփական նախաձեռնությամբ, կամ հայկական ընդդիմության և սփյուռքի ազդեցության տակ՝ չնայած անընդհատ խոսում է խաղաղության մասին, հիմնականում կենտրոնացած է իր երկիրը փակուղուց դուրս բերելու վրա։ Նա նմանատիպ ոգով  ելույթ ունեցավ նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, այո և ընդհանուր առմամբ բոլոր վերջին օրերի ընթացքում, երբ հարցազրույցներ էր տալիս կամ հարցերին պատասխանում։
 
«Ադրբեջանի դիրքորոշումը «Թրամփի երթուղու» կամ TRIPPP-ի վերաբերյալ այսպիսին է. Միացյալ Նահանգները կիրականացնեն տեխնիկական աշխատանքը և աջակցությունը, բայց նրանց վերահսկողությունը, որպես այդպիսին՝ չի լինի։ Ադրբեջանական բեռների և քաղաքացիների համար անարգել անցում կլինի ճանապարհի այս հատվածով։ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է տեսնեն հայ սահմանապահներին՝ և սա շատ կարևոր է։ Սակայն, կարծես թե, Փաշինյանը փորձում է ամեն ինչ շրջել իր ձևով և հասնել նրան, որպեսզի տարանցման նկատմամբ վերահսկողությունը լիովին չափով իրականացնի հայկական կողմը։ Մասնավորապես, սա է պատճառը, որ նա այդքան համառորեն պնդում է, որ սա TRIPPP-ն է, այլ ոչ թե Զանգեզուրի միջանցքը, քանի որ նա այս տարանցումը տեսնում է որպես մի ճանապարհ, որին վերահսկելու է Հայաստանը՝ահա թե ինչու է նրան այդպես տհաճություն պատճառում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Եթե Հայաստանի վարչապետին դուր չի գալիս «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ապա նա կարող է օգտագործել «Թրամփի ճանապարհ (TRIPP) Զանգեզուրի միջանցքով» արտահայտությունը», - հայտարարել է Չ. Մամեդովը։

Caliber.Az
Դիտումներ: 238

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading